ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու

14 Նոյեմբեր 2018 «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ

-Օրերս վարչապետի պաշտոնակատարը մեր երկրում գործազրկության խնդրով պատասխանատու հայտարարություն արեց Աստանայում՝ երկրի 800 հազար բնակչությանը մեղադրելով անգործության, ծուլության, իբր զբաղվածություն ունեցող 350 հազար բնակչության վճարած հարկերի հաշվին ապրելու համար:

-Հայաստանում մենք 18 տոկոս գործազրկության մակարդակ ունենք, ինչը բարձր ցուցանիշ է, ընդ որում՝ գործազուրկների 23-24 տոկոսը երիտասարդներն են: Ազգային վիճակագրական կոմիտեի այս տարվա ցուցանիշներով՝ երկրում երկրորդ եռամսյակի ընթացքում 202,5 հազար մարդ է գործազուրկ:

Մոտ 105 հազար ընտանիք էլ անապահովության նպաստ է ստանում: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր ընտանիքում 3-4 անձ է բնակվում, ստացվում է, որ մոտ 315-420 հազար հոգի է այդ նպաստի հաշվին ապրում: Ընդհանուր առմամբ գործազուրկների ու նպաստառուների թիվը տատանվում է այս ցուցանիշների սահմաններում, այլ ոչ թե 800 հազարի:

Ինչ վերաբերում է զբաղվածություն ունեցողներին եւ ինքնազբաղվածներին, ապա այդ թիվն ավելին է, քան ներկայացվել է՝ մոտ 500 հազար: Բայց հարկավոր է հաշվի առնել, որ սա գրանցված աշխատողների թիվն է, այնինչ մեր աշխատաշուկայում մոտ 30-40 տոկոս ստվեր գոյություն ունի: Մարդիկ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի ու գրանցումների՝ հաշվառվելով որպես գործազուրկներ կամ նպաստառուներ: Դա եւս բարձր ցուցանիշ է, եւ զբաղվածության պաշտոնական թիվը ըստ այդմ անգամ մոտավոր իրական պատկերը չի արտացոլում:

-Նոր իշխանություններն աղքատության հաղթահարման նպատակով ծրագրեր նախատեսե՞լ են։

-2019թ. պետական բյուջեում զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները նույնն են մնացել՝ մոտ 1,7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ անապահովության նպաստների տրամադրման համար 35 մլրդ դրամ է հատկացվել թե՛ նախորդ, թե՛ այս տարի: Փաստորեն այդ փաստաթղթով պետությունը ինքն է խրախուսում այն վիճակը, որի համար բողոքում է վարչապետի պաշտոնակատարը:

Անապահովությունից զբաղվածություն եւ կայուն եկամտով աղքատության հաղթահարման մասին վարչապետի բերած դրույթը արտացոլված չէ պետական բյուջեում, եւ գործազուրկներին հատկացվող պետական աջակցությունը տարբեր ծրագրերի իրականացման համար չի ավելացել, չնայած գործազրկությունը պահպանվում է բարձր մակարդակում:

Սա այն դեպքում, երբ մենք հռչակում ենք, թե սոցիալական քաղաքականությունը պետք է լինի հանրությանն անապահովությունից դեպի աշխատանք, նպաստից դեպի աշխատանք ուղղորդելու մոտեցումը: Բայց միայն հայտարարություններով, սաստելով չի կարելի այդ քաղաքականությունն իրականացնել, աներկբա գործուն ծրագրեր են հարկավոր, որոնց միջոցով հենց պետությունը պետք է օգնի, աջակցի առանձին անհատներին մտնել աշխատաշուկա, խթան գտնել աշխատելու համար, նաեւ համապատասխանել այդ շուկայի պահանջներին:

Ի վերջո այն մարդիկ, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում, տարբեր խնդիրներ ունեն, եւ այնպես չէ, թե նրանք նպատակադրված չեն ուզում աշխատել եւ իրենց ստացած մոտ 30 հազար դրամ նպաստը լիովին բավարարում է իրենց եւ ընտանիքի կարիքները հոգալու համար: Դա ամենեւին այդպես չէ:

Նախ, նշենք, որ այդ նպաստառուների մի մասը նաեւ այլ կողմնակի եկամուտներ է ստանում՝ տրանսֆերտների կամ աշխատելու, գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվելու միջոցով: Պարզապես նրանք չեն գրանցվում, իրենց ունեցվածքը թաքցնում են, ստվերային աշխատանք են իրականացնում, որպեսզի իրենց ստացած նպաստից չզրկվեն: Իհարկե, դա բացասական երեւույթ է, քանի որ ստացվում է, որ նպաստի կարիք ունեցող այլ ընտանիքների հաշվին է նա այդ գումարը ստանում:

Մի շարք կազմակերպությունների, այդ թվում, Համաշխարհային բանկի գնահատումներով, նպաստառու ընտանիքներում նպաստի հասցեականությունը մոտ 70 տոկոս է, այսինքն՝ ընտանիքների 30 տոկոսը չպետք է նպաստառու լինի: Բայց դա եւս լավ օրից չէ, որ մարդիկ նման խորամանկությունների են դիմում: Տարիներով անկայուն ու ցածր աշխատավարձով աշխատանքը, գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության բացակայությունը մարդկանց մեջ վախ է առաջացրել, որ եթե չլինի այդ կողմնակի պետական օգնությունը, ապա իրենք կարող են մի օր ընդհանրապես զրկվել շահույթից, ապրուստի միջոցից: Մյուս կողմից էլ զգալի ցածր աշխատավարձը նրանց հնարավորություն չի տալիս, առանց այդ չնչին եկամտի, քիչ թե շատ հոգալ ընտանիքի կարիքները:

-Ի՞նչ եք առաջարկում դուք գործազրկության խնդիրը լուծելու համար, որո՞նք են գործուն ծրագրերը:

-Դրամական պասիվ մոտեցումներով՝ այն էլ ոչ բավարար չափով, բացառված է, որ կարողանանք հաղթահարել գործազրկությունն ու աղքատությունը: Այսօր էլ իրականացվում են նախկինում գործադրված ծրագրերն այդ ուղղությամբ, որոնք սոցիալական բարեկեցություն այդպես էլ չապահովեցին, ինչպես որ ի սկզբանե ակնկալվում էր, մարդիկ նորից մնացին աղքատության նույն մակարդակին:

Պատճառն այն է, որ մոտեցումները աղքատության հաղթահարմանը պետք է ավելի խորքային, հեռահար եւ համալիր լինեն: Ամենակարեւորը՝ պետությունն այդ հարցում պետք է աշխույժ մասնակցություն ունենա, այլ ոչ թե պասիվ, ինչպես որ հիմա է:

Բյուջեով ավելի շատ գումար պետք է հատկացվի գործազրկության հաղթահարմանը, քանի որ նախատեսված 1,7 մլրդ դրամը չի կարող արդյունավետ լինել: Գուցե ավելի լավ է նպաստների համար նախատեսված բյուջեն ամբողջությամբ ուղղել գործազրկության վերացմանը, իսկ նպաստները տրամադրել որպես հաշմանդամության նպաստ:

Եթե գործազրկության ցուցանիշները բավական մեծ են, հարկավոր է ֆերմերային տնտեսություններ ստեղծելու պայմաններ ապահովել: Վերջին տարիներին նման շատ տնտեսություններ փակվել են, վերացել, քանի որ այդ ոլորտը ռիսկային է՝ կախված լինելով եղանակային եւ այլ արտաքին պայմաններից:

Պետությունը պետք է երաշխավորի ֆերմերների եկամուտների կայունությունը՝ այդ ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմամբ, որպեսզի մարդիկ ամեն տարի չկանգնեն իրենց ողջ ներդրածը կորցնելու վտանգի առաջ:

Նաեւ ծրագրեր իրականացնի մարդկանց արտադրանքը հետագայում իրացնելու համար, պայմանավորվածություն ձեռք բերի արտերկրի համապատասխան ընկերությունների հետ նրանց արտադրանքն արտահանելու համար, նաեւ այստեղ երաշխավորի, որ համապատասխան քանակության գյուղմթերք արտադրելուց հետո տնտեսավարողները կգնեն այդ մթերքը նախապես պայմանավորված գնով ու ծավալով, որպեսզի հետո գյուղացիները բերքն իրացնելու փաստի առաջ չկանգնեն:

Գործազուրկներին կայուն եկամտով ապահովելու միջոցներից մեկն էլ պետության ստեղծած սոցիալական ձեռնարկություններն են, որի տարածված փորձը եւս կա աշխարհում: Այսինքն՝ նպաստների գումարն օգտագործելով՝ պետությունը կարող է փոքր հիմնարկներ ստեղծել եւ դրանցում աշխատանքի վերցնել նպաստառուներին, որոնք գործունակ են:

Այդպես նպաստների ծախսն ավելի արդյունավետ ու նպատակային կլինի՝ սոցիալապես խոցելի խմբերը՝ հատկապես աղքատ ընտանիքի անդամները, այդ ձեռնարկություններում կաշխատեն, արդյունք կտան, սպառողից կվերածվեն նաեւ ստեղծողի, որոշակի շահութաբերություն կապահովեն եւ կնպաստեն նաեւ տնտեսության զարգացմանը՝ մուլտիպլիկատիվ ազդեցությամբ:

Երբ պետությունը նպաստ է տալիս, դրա տնտեսական ազդեցությունը մի քանի անգամ ցածր է, քան դրա միջոցով աշխատատեղեր ստեղծելը, օրինական եկամուտներ ավելացնելը եւ մարդկանց համար ավելի բարձր աշխատավարձ ապահովելը:

Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ սոցիալական պետություն է, հետեւաբար սոցիալական պարտավորություններ ունի իր բնակչության հանդեպ:

Ի վերջո այսօրվա իշխանությունից մարդիկ դրական սպասումներ ունեն, դրանք պետք է կյանքի կոչվեն, այլապես հանդիմանող հայտարարությունները, պետության չեզոքությունը քաղաքացու կյանքում կարող են հիասթափության, հուսահատության նոր ալիք բարձրացնել:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company