ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՀՅԴ-ի որոշումները բխում են միայն ու միայն հայության և Հայաստանի շահերից

15 Նոյեմբեր 2018 Նոյեմբերի 14-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Զրույցի ընթացքում Համբարձումյանն անդրադարձել է Դաշնակցության դեմ հակաքարոզչությանը` նշելով, որ ՀՅԴ-ի դեմ այդ երևույթը սանձազերծվում է պարբերաբար և իրականում չունի որևէ հիմք:

«Պարզապես մի բանը շատ ասելու պարագայում արմատավորվում է մարդկանց գիտակցության մեջ, և հետո դրանց բացատրությունների համար երկար ժամանակ է պահանջվում: Ես ձեզ վստահեցնում եմ` որևէ սուր քննադատություն ՀՅԴ-ի հասցեին հիմնավոր չէ, և այդ բոլոր հարցերն ունեն իրենց հստակ պատասխանները»,- նշեց ԳՄ ներկայացուցիչը:

Գրեթե բոլոր ժամանակներում և տարբեր առիթներով հնչեցվում է «Դաշնակցությունը մեղավոր է» արտահայտությունը, իսկ թե իսկապե՞ս մեղավոր է Դաշնակցությունը, թե՞ ոչ, Համբարձումյանը պատասխանել է. «Ասեմ, թե որ հարցերում ենք մենք մեղավոր: Երևի մեղավոր ենք, որ Դաշնակցության ստեղծումից հետո հայությունը, կրոնական ու դավանական համայնք լինելուց բացի, ստեղծել է պետություն: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ 70 տարի տարագիր հայությունը մնացել է հայ: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ Արցախյան ազատամարտում` Գետաշենում, մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին` զենքով պայքար սկսելու համար. մենք Արցախում հաղթեցինք: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ մեր ընկերների 20 տոկոսը նահատակվեց Արցախում: Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ մենք անցնող տարիների ընթացքում թալանով չենք զբաղվել” Երևի Դաշնակցության մեղավորությունն է, որ, իշխանության մեջ լինելով, օդիոզ դեմքեր չենք ունեցել: Այս «մեղքերի» շարանը կարող եմ թվարկել: Այլ կերպ ասած` այս ձեռքբերումների կողքին կարող են լինել նաև բացթողումներ, հնարավոր չէ չունենալ դրանք: Մենք այդ քաջությունն էլ ունենք` խոստովանելու, թե որ հարցերում չենք հաջողել: Ոչ մի խնդիր չունենք այդ առումով, բայց մենք որևէ «մահացու մեղք», ճակատագրական սխալ չենք գործել»:

Համբարձումյանի խոսքով` իրականում խնդիրն այն է, որ Դաշնակցությունից միշտ գերագնահատված սպասելիքներ են եղել: «Իրականում ժողովուրդը Դաշնակցությունից միշտ սպասել է ավելին, քան մենք կարողացել ենք տալ, երևի մեր մեղավորությունն այստեղ է: Անգամ մեր առավելագույն ջանքերի գործադրման պարագայում մենք չենք կարողացել բավարարել այդ սպասելիքները, որ ունեցել են ՀՅԴ-ից: Երբ խոսում են մեղքերի մասին, լավ կլինի ամեն ինչ համեմատության մեջ նայել` ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչ է խոստացել, ով ինչ է արել, ով ինչ է ասել ու դրան ինչքանով է հետամուտ եղել: Ես ձեզ վստահեցնում եմ` դուք վերջին 28 տարվա մեջ քաղաքական որևէ կեցվածք չեք նշի, խոսքը ՀՅԴ-ի որդեգրած սկզբունքային, կարևոր հարցերի հետ կապված մոտեցումների մասին է, որ մենք հետո արմատապես վերանայած կամ փոխած լինենք: Մեր մոտեցումները ժամանակի հրամայականով միշտ կարող են թարմացվել, արդիականացվել, խմբագրվել, բայց փոխվել` երբե՛ք: Դրա համար էլ Դաշնակցությունը Դաշնակցություն է: Եվ եթե հիմա ինչ-որ մեկին դուր չի գալիս այդ առումով Դաշնակցության կեցվածքը, կամ ինչ-որ մեկի համար հասկանալի չէ, դա մեր խնդիրը չէ: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը գնալ: Կարծում եմ` ժամանակի ընթացքում շատերը կհամոզվեն մեր ճշմարտացիության մեջ»,- ասել է Համբարձումյանը` շեշտելով, որ ՀՅԴ-ի որոշումները բխում են միայն ու միայն հայության և Հայաստանի շահերից:

Դաշնակցությունն իր կազմակերպական կառույցով, իր ավանդույթներով, իր ներքին ընթացակարգերով էապես տարբերվում է բոլորից,- ասել է Արսեն Համբարձումյանը: Նա նշել է, որ շատերը Դաշնակցությանը մեղադրում են փակ և բարդ կառույց լինելու մեջ, շատերի համար անհասկանալի են նաև, թե ինչպե՞ս են կայացվում ՀՅԴ-ի որոշումները:

«Իրականում Դաշնակցությունն ամենաժողովրդավարական կառույցն է: Դուք չեք գտնի Հայաստանում որևէ կազամկերպություն, որևէ կուսակցություն, որտեղ նման բաց քննարկումների և ժողովրդավարական մեխանիզմների միջոցով կայացվեն որոշումներ: Մեր քննարկումները շատ բաց են ու շատ անկեղծ: Այլ խնդիր, որ այդ քննարկումները մեր հասարակության համար բաց չեն` հասկանալի պատճառներով: Բայց այդ քննարկումների ժամանակ, անկախ նրանից, թե ինչ տեսակետներ և մոտեցումներ են հնչում, անգամ կարող են հնչել ծայրահեղ տարբեր մոտեցումներ, բայց, ի վերջո, քննարկումների արդունքում միշտ հնարավոր է լինում ընդհանուր հայտարար ձևավորել»,- նշել է ԳՄ ներկայացուցիչը:

Նրա խոսքով` Դաշնակցությունում հավաքված են գաղափարական մարդիկ: «Դաշնակցությունում որևէ մեկը չի հայտնվել ինչ-որ մեկի կողքին կանգնելու համար: Դաշնակցությունում որևէ մեկը չի հայտնվել նաև իր անձնական շահերի համար, և եթե անգամ ինչ-որ ժամանակահատվածներում լինում են այդպիսի մարդիկ, շատ արագ դուրս են մնում: Թևավոր դարձած խոսքը, որ ասում են` «նախկին դաշնակցական չի լինում», այո՛, նախկին դաշնակցական չի լինում: Եթե մարդը նախկին դաշնակցական է, ուրեմն նա ի սկզբանե դաշնակցական չի եղել: Այս իմաստով` այն մարդիկ, որոնք Դաշնակցության մեջ չեն, հեռացվել են կամ տարբեր պատճառներով այնտեղ չեն, եթե իրենց համարում են դաշնակցական, ուրեմն նախկին դաշնակցական չեն»,- ասել է Համբարձումյանը:

Հարցին, թե Դաշնակցության մեջ ո՞վ է որոշում կայացնողը` Բյուրո՞ն, Գերագույն մարմի՞նը, թե՞` համատեղ, նա պատասխանել է. «Այն որոշումները, որոնք վերաբերում են մեր համահայկական օրակարգերին, կայացվում են ԳՄ-ի և Բյուրոյի համատեղ քննարկումների արդյունքում: Բայց Հայաստանի քաղաքականության պարագայում վերջնական որոշում կայացնողը Հայաստանի Գերագույն մարմինն է»:

Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն է, և այդ իմաստով միակն է այս փուլում առաջադրված կուսակցություններից,- ասել է Արսեն Համբարձումյանը:

Հարցին, թե ո՞րն է Դաշնակցության առավելությունը, նա պատասխանել, որ պետք է նշել երկու կարևոր առաձնահատկություն: «Առաջինը` երկրում ստեղծվող ազգային արդյունքը ինչպե՞ս պիտի վերաբաշխվի, երկրորդը` պետությունն ի՞նչ դերակատարություն պիտի ունենա սոցիալական արդարության ապահովման առումով: Այս երկու հիմնական կարևոր հարցերի հետ կապված մեր մոտեցումները արմատապես տարբերվում են լիբերալ հայացքներ ունեցող քաղաքաական աջ ուժերից: Ի վերջո, շատ կարևոր է, որ ազգային արդյունքը վերստեղծվում է բոլորի աշխատանքով` թե՛ բանվորի, թե՛ գյուղացու, թե՛ գործարարի, թե՛ չինովնիկի: Այդ արդյունքն ինչպե՞ս պիտի վերաբաշխվի, որ երկրում լինի սոցիալական համերաշխություն: Առանց սոցիալական համերաշխության` ուժեղ երկիր կառուցել հնարավոր չէ, առանց ողնաշար` ստեղծել հնարավոր չէ: Սա նաև ուժեղ պետություն կառուցելու միջոց է, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր ազգային տեսլականին:

Երկրորդը` պետությունն ի՞նչ դերակատարություն պետք է ունենա: Պետությունը պիտի ունենա պասիվ, հայեցողական, կրավորական կեցվա՞ծք` թողնելով ամեն ինչ շուկայի կարգավորմանը, թե՞ պետությունն, այնուամենայնիվ, պիտի ունենա ռեալ մասնակցություն արդարության ապահովման գործում` իր արտաքին, մաքսային քաղաքականությամբ և տարբեր կարգավորումներով: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հասարակությունում կան մարդիկ, կան խավեր, որոնք տարբեր պատճառներով ի վիճակի չեն ապահովել իրենց համար անհրաժեշտ կենսապահովման նվազագույնը: Եվ եթե չլինի հասարակության մյուս անդամների, այսպես ասած, ավելի ուժեղ, ավելի մրցունակ անդամների աջակցությունը, սոցիալական այս խավերի պարագայում մենք կունենանք լրջագույն խնդիր: Հանրային համերաշխությունը սրանում պիտի կայանա, որովհետև մարդը չի կարող երջանիկ լինել, եթե ունի հարևան, որն ապրում է ծայրահեղ աղքատության պարագայում»,- նշել է Համբարձումյանը:

«Ի վերջո, մեկն աշխատասեր է, մեկը` ոչ այնքան, մեկը խելացի է, մեկը` ոչ այնքան, մեկը լավ գործարար ջիղ ունի, մեկը` ոչ այնքան: Բնականաբար, այդ առումով պիտի լինեն կենսամակարդակի տարբերություններ, բայց խոսքը նրա մասին է, որ հասարակության ոչ մրցունակ` կարիքավոր շերտերը պիտի նվազագույնն ապահովելու հնարավորություն ունենան» ,- հավելել է ԳՄ ներկայացուցիչը:

Համբարձումյանը նաև հիշեցրել է այն օրենքը, որը մեծ ջանքերի գնով` դեռևս 2004 թվականին ՀՅԴ խմբակցությունը կարողացել է ԱԺ-ում ընդունել տալ: «ՀՅԴ-ն կարողացել է այդ օրենքն ընդունել տալ, չեմ վախենում այս բառից, որովհետև այն աննախընթաց պատմություն է ունեցել: Այն ժամանակ կարողացանք հաջողել այս հարցում, և Հայաստանում ընդունվեց կենսապահովման նվազագույն բյուջե և կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքը: Դժբախտաբար, պիտի արձանագրեմ, որ այդ օրենք այդպես էլ միս ու արյուն չստացավ: Եթե այդ օրենքն աշխատեր մեր երկրում, ես վստահեցնում եմ ձեզ` մեր երկրում այսօր կունենայինք էապես այլ վիճակ, աղքատության 30 տոկոս չէինք ունենա: Սրա համար շատ կարևոր է, որ խորհրդարանում սոցիալիզմ կամ, եթե կուզեք, ընկերվարություն (այս պարագայում «իզմ»-ը չէ կարևոր), նման քաղաքական ուժեր ներկայացված լինեն: Միայն այդ ուժերի ներկայության պարագայում է, որ հնարավոր է` մեր երկրում սոցիալական քաղաքականություն փոխվի»,-ընդգծել է Համբարձումյանը:

Նա ուշադրություն է հրավիրել նաև աշխատանքի պետական տեսչության ստեղծմանը, որը, նրա խոսքով, կյանքի է կոչվել դաշնակցական նախարարի պաշտոնավարման ժամանակ և դաշնակցական նախարարների հեռանալուց հետո լուծարվել է: «Այսինքն` աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցը, որը մեր երկրում շատ կարևոր է, սկսեց էլի անտեսվել: Անգամ մեր նվազագույն հնարավորությունների դեպքում մենք փորձել ենք անել առավելագույնը: Անշուշտ, շատ հարցերում միգուցե չենք հաջողել կամ իսկապես չենք հաջողել, բայց որ արդյունքներ արձանագրել ենք` միանշանակ է: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել»,- ասել է Արսեն Համբարձումյանը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company