ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կգա՞ ներդրողը Հայաստան

16 Նոյեմբեր 2018

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել էր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանը խոսել էր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակից և հայտարարել, որ Հայաստանում 350 հազար մարդ աշխատում է, որ պահի 800 հազար հոգու.

«Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան։ 350 հազար մարդ ճռռում է, իսկ արդյունքը բաժանվում է 800 հազարի միջև, որոնք պահանջում են լավացնել իրենց վիճակը, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ապահովել անվճար բժշկություն և ճանապարհների կառուցում»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը։

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ն. Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությանը՝ նշեց, որ կառավարության ծրագիրը ենթադրում է, որ այս իշխանությունները լիբերալ տնտեսության կողմնակիցներ են, ինչը ենթադրում է պետության պատասխանատվության թուլացում։

«Սա նշանակում է, որ այս կառավարությունը բեռը պետք է դնի ժողովրդի ու ներդրումների ուսերին, պետությունը թոթափում է իր պարտականությունները, ինչը լիբերալ տնտեսության հիմքերից է։ Կառավարությունը հայտարարում է, որ ինքն այդ տեսանկյունի կրողն է, դա է իրեն հոգեհարազատ։ Աստանայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատահական չէր, որ 350 հազար աշխատող կա, 800 հազար էլ՝ գործազուրկ, ավելին՝ ասում է, որ 100 հազար հոգի էլ պետք է կրճատվի»,- ասաց Ա. Կյուրեղյանը։

Անդրադառնալով հնարավոր ներդրումներին՝ Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոստացած ներդրումները չի տեսել, ավելին՝ դրա հետ կապված՝ հարց է տվել Նիկոլ Փաշինյանին։

«Փաշինյանն ինձ պատասխանեց, թե՝ կարծում եք «ներդումներն անկողնու տակ դրված ինչ-որ բա՞ն է, որ վերցնեմ ու բերեմ»։ Ոչ, պարոն վարչապետ, «անկողնու տակ դրած գումար չէ», դրա համար պետք է որ ապահովեիր որոշակի միջավայր, որը կնպաստեր, որպեսզի ներդրողներ գային Հայաստան։ Քանի որ նման միջավայր չի ստեղծվել, և այդ մեղքը դրել է օրենսդիր մարմնի վրա։ Եթե մենք չէիք անում, դուք կառավարություն էիք, բերեիք, մենք էլ կհաստատեինք։ Ավելին՝ Ն. Փաշինյանը գնում ու ներդրողների առաջ ասում է, թե իր ժողովրդի 800 հազարը լոդր է։ Այս դեպքում այդ ո՞ր ներդրողն է գժվել, որ իր գումարները ներդնի այնպիսի երկրում, որտեղ չկա օրենսդրական միջավայր և աշխատուժ։ Հիմա էլ կանգնել-ասում է, թե այլ բան է ասել, պարզապես իրեն սխալ են հասկացել: Լավ, այստեղ ասաց, թե այլ բան նկատի ուներ, օտար լսարանի առաջ ի՞նչ է ասելու, չէ՞ որ այնտեղ էր հային լոդր անվանել»,- ասաց պատգամավորը։

Արմենուհի Կյուրեղյանը խոսեց նաև հանքարդյունաբերության մասին, մասնավորապես՝ Ալավերդու պղնձաձուլարանից, շեշտելով, որ գործարանը չի կարող միանգամից կանգնել, և այսօր գործարանում նշանակվել են հերթապահ աշխատողներ, որոնք գնում և հետևում են, որպեսզի ձուլարանն իր ժամանակի մեջ սկսի մարել։

«Աշխատողներին 2/3 աշխատավարձով ուղարկել են տուն, պարզապես ազատման դիմում չեն տվել, բայց ես վստահություն չունեմ, որ ընտրություններից հետո սա չի շարունակվի։ Մեր կառավարությունը գործարանի ղեկավարության առաջ դրել էր հարց, ըստ որի՝ պետք է պահպաներ բնապահպանական բոլոր նորմերը։ Համաձայն եմ, որ պետք է պահպանեն բոլոր նորմերը, բայց միանգամից նման պահանջ դնել չէին կարող։ Լավ, փակվեց, այդքան մարդ դարձավ գործազուրկ ու կանգնեցին փաստի առաջ, ի՞նչ են անելու։ Սա լուրջ խնդիր է, Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց գործարանները , փակում են նաև այս նորերը և սկսում են պետության քանդման ծրագիր»,- ընդգծեց Ա. Կյուրեղյանը։

Զվարթ Խաչատրյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company