ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՀՅԴ-ն կարևորում է ոչ միայն եկամուտների ստեղծումը, այլև վերաբաշխումը

19 Նոյեմբեր 2018

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրին են հյուրընկալվել ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն ու ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

«2017 թվականի մայիսին հիմնադրված այս գրասենյակի նպատակն է մշակել ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և դրա նկատմամբ որոշակի մոնիթորինգ ներկայացնել: Այլ կերպ ասած` գրասենյակի նպատակն է մշակել ՀՅԴ-ի ինքնուրույն սոցիալ-տնտեսական տեսլականը, մոտեցումները, ինչը հնարավորություն կտար մեր հանրությանը տարբերակելու ՀՅԴ-ին այլ քաղաքական ուժերից»,- պատասխանելով «Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը» հարցին` ասել է Պարսյանը:

Նա նշել է, որ այս ընթացքում գրասենյակը մի շարք վերլուծություններ է իրականացրել սոցիալ-տնտեսական տարբեր թեմաներով, և, ինչպես նախորդ կառավարության ժամանակ, այնպես էլ այս կառավարության ժամանակ իրենք ներկայացրել են այլընտրանքային մոտեցումներ, տարբերակներ, վերլուծություններ, ինչը հնարավորություն կտա մեր երկրի զարգացումը տանելու այլընտրանքային, այլ ոչ թե տարիներ շարունակ կիրառվող նեոլիբերալ ճանապարհով:

Անդրադառնալով այս տարի սույն գրասենյակի հրապարակած` սոցիալ-տնտեսական հիմնադրույթների նախագծին` ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ այդ փաստաթուղթը ներառել է սոցիալիստական գաղափարախոսությունը` տեղայնացված Հայաստանի սոցիալ-տնտեսական ուղղությունների համար:

«Այնտեղ մեր պատկերացումներն են նախանշված, թե ի՞նչ երկիր ենք ուզում տեսնել: Բազմիցս են հետաքրքրվել` ի՞նչ են իրենցից ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական հիմնադրույթները: Սա մի փաստաթուղթ է, որի շուրջ, մեր պատկերացմամբ, պետք է կառուցվի երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Ցավոք, մեր ժողովուրդն այդպիսի ծրագիր տեսել է տարբեր ժամանակներում նախընտրական պլատֆորմների տեսքով, իսկ մենք այլ նշաձող ենք բերել, որ այսուհետ քաղաքական ուժերը ստեղծեն իրենց այն փաստաթուղթը, որով մեր հանրությանը ցույց կտանք, թե ի՞նչ տեսակի երկիր ենք ուզում կառուցել»,-նշել է Գրիգորյանը:

Նրա խոսքով` այս փաստաթղթի կենտրոնում մարդն է, նրա սոցիալական վիճակը, այդ վիճակի բարելավման ուղիները, նրա կրթության և առողջապահական ու բազմատեսակ այլ սկզբունքներ: «Մենք` որպես սոցիալիստական կուսակցություն, պարտավոր էինք սա տալ հանրությանը, քանի որ մեր շրջանակներում գիտենք` ի՞նչ տեսակի երկիր ենք ուզում կառուցել, ուղղակի հանրությանն էլ պետք է ներկայացնել, որպեսզի նա ևս հասկանա Դաշնակցության մոտեցումները սոցիալ-տնտեսական հարցերում»,- ընդգծել է Գրիգորյանը:

Անդրադառնալով տնտեսական աճին` Պարսյանը նշել է, որ ՀՅԴ-ն ոչ միայն կարևորում է եկամուտների ստեղծումը, այլև դրանց վերաբաշխումը: «Երբ ասում ենք` մեր երկրում 7.5 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել, բայց չենք խոսում այդ աճի բաշխման կամ վերաբաշխման մասին, ըստ էության, ոչնչի մասին չենք խոսում: Անցած տարի էլ մեր երկրում գրանցվեց 7.5 տոկոս տնտեսական աճ, բայց ովքե՞ր օգտվեցին դրանից, հիմնականում` խոշոր գործատերերը: Այս տարի էլ 6.5 տոկոս տնտեսական աճ ունենք` 9 ամիսների կտրվածքով: Դարձյալ հիմնականում օգտվել են խոշորները, մոնոպոլիստները, մենաշնորհները: Այդ աճը չի բաշխվել հասարակության լայն շերտերի միջև»,- նշել է նա:

Պարսյանի խոսքով` հենց այստեղ է ՀՅԴ-ի տարբերությունը քաղաքական մյուս ուժերից, քանի որ նրանք կարևորում են տնտեսական աճը, իսկ ՀՅԴ-ն` այդ աճի բաշխվածությունը:

Դիտարկմանը, թե Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակ «շատից` շատ, քչից`քիչ» հարկային քաղաքականությունն էր, Պարսյանը նշել է, որ այս համահարթեցված մոտեցումը նոր չէ: «Այս մոտեցումը մշակվել է մեկ տարի առաջ` Կենտրոնական բանկի մասնագետների կողմից: Ի դեպ, նշեմ, որ ԿԲ-ն որևէ լիազորություն չունի եկամտային քաղաքականություն մշակելու, ինչպես նաև կուտակային կենաթոշակային, որը նախկինում արեց և ներդրեց: Նրանց հիմնական նպատակը տնտեսության մեջ խնայողություններ ստեղծելն է: Այսինքն` ԿԲ-ն և դրա մասնագետները այլ բանի մասին չեն մտածում, և նախորդ կառավարությունը մերժեց այդ համահարթեցված մոտեցումը: Սակայն ԿԲ-ն կարողացավ համոզել այս կառավարությանը և առաջ տանել այս նեոլիբերալ, ծայրահեղ մոտեցումը, որը տանելու է սոցիալական խնդիրների սրման: Ըստ էության` ստացվում է, որ 90 տոկոս ցածր եկամուտ ստացողները պետք է պահեն 10 տոկոս բարձր եկամուտ ստացողներին»,- նշել է Պարսյանը:

Նրա խոսքով` հարկային այս բարեփոխումների մաս է կազմում նաև անուղղակի հարկերի բարձրացումը, որի մասին չեն խոսում: «Ցանկանում են եկամտից հարկումը տեղափոխել սպառում, այսինքն` մարդկանց մոտ ստեղծեն այն մտածողությունը, որ նրանց տնօրինվող եկամուտները բարձրացել են, բայց ապրանքների գները կավելանան: Օրինակ` հունվարի 1-ից ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերն ավելանալու են: Ըստ էության` քո եկամտային հարկը նվազեցնում են, բայց անուղղակի հարկերը` բարձրացնում. երբ գնաս ապրանք գնելու, գնելու ես նույն չափով: Այնպես չէ, որ կարողանալու ես ավելի շատ ապրանք գնել: Հենց այստեղ է հիմնական գաղտնիքը: Նման ծայրահեղ մոտեցում երբեք չի եղել: Այս մասը թաքցնում են հանրությունից, որ, սիրելի’ հայրենակիցներ, ձեր տնօրինվող եկամուտներն ավելանալու են, սակայն ապրանքների գները բարձրանալու են, քանի որ անուղղակի հարկերը բարձրանալու են, և արդյունքում` դուք գնելու եք նույն քանակությամբ ապրանքներ: Սա է հիմնական գաղտնիքը կամ, այսպես ասած, խորամանկությունը»,- նշել է Պարսյանը` շեշտելով, որ խոսքը միայն ալկոհոլային խմիչքների մասին չէ, կան նաև այլ ապրանքատեսակներ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company