ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գալիս են իշխանության ու սկսում նախկին իշխանությունների բառապաշարն օգտագործել

21 Նոյեմբեր 2018

Արվել են արտահայտություններ, որոնք կարող ենք համարել քարոզ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Փաշինյանի` Գեղարքունիք կատարած այցը կարող ենք քարոզարշավ համարել:

«Այո, այդ այցելության ընթացքում եղել են, հնչել են արտահայտություններ, որոնք քարոզ են նշանակում, մասնավորապես` այս պահը` ձայն պետք է տաք մեզ, որպեսզի մենք շարունակենք այն, ինչ սկսել ենք, ավարտին հասցնենք Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ձայն պետք է տան Նիկոլ Փաշինյանի ուժին։ Քարոզչությունն էլ ո՞նց է լինում»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով` ԿԸՀ-ն պարտավոր է արձագանքել այդ ամենին։

Դիտարկմանը` իշխանությունն ասում է, որ աշխատանքային ժամին մարզային այցելություն է կատարել, նա արձագանքեց. «Երբ Փաշինյանն ընդդիմություն էր, նույն բանն ասում էր մյուս վարչապետերի մասին, որոնք այցելում էին մարզեր, ու նրանք էլ նույն ձևով պատասխանում էին։ Այս ամենը դեժավյու է դառնում ինձ համար. գալիս են իշխանության ու սկսում նույն բառապաշարն օգտագործել, ինչ նախկին իշխանություններն էին օգտագործում։ Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև այդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետերից»։

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված նոր առաջարկներ դրվեն սեղանին:

«Չեմ բացառում, որ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ ունենանք, որի առաջին արձագանքը և նշանը տվեց պարոն Բոլթոնը, երբ ասաց, որ Արցախյան հարցը պետք է լուծվի այն ժամանակ, երբ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը: Այս վստահությունը պետք է նպաստի նրան, որ գնանք կոմպրոմիսների և լուծենք Ղարաբաղյան հարցը: Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված նոր առաջարկներ դրվեն սեղանին: 90-ական թվականներն են աչքիս առաջ գալիս. այն ժամանակ էլ ունեցանք 83 տոկոսով ընտրված նախագահ, որից հետո առաջին քայլերը, որ կատարվեցին, շեղումն էր այն տրամաբանությունից, որով նրանք եկել էին իշխանության. եկել էին միացման տրամաբանությամբ, բայց հետո բերվեց մի առաջարկ, որը չընդունվեց իրենց իսկ թիմի կողմից: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ թիմը ձևավորվել էր Ղարաբաղի հարցի վրա, այս թիմը չի ձևավորվել Ղարաբաղի հարցի վրա»,- խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավորը և հավելեց` հիմնական մտահոգությունը դա է` ո՞վ է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը:

Ըստ Ռուստամյանի` Բոլթոնի հայտարարությունում կա տրամաբանություն, որ, այո, այս հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի ասածը ժողովուրդը հալած յուղի պես ընդունում է: «Այս վիճակը կարող են օգտագործել արտաքին ուժերը, որովհետև նրանց համար կարևոր չէ` այսօր մեր ժողովուրդն աղքա՞տ է ապրում, սովա՞ծ է: Նրանց խնդիրներն աշխարհաքաղաքական են, և այդ աշխարհաքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ: Ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն: Սրանք առաջիկա մարտահրավերներ են»,- եզրափակեց նա:

Պետք է ժողովուրդը գնահատի` կառավարությունն իր առջև դրված խնդիրները 100%-ով կատարել է, թե՞ ոչ. ասաց Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 100 տոկոսով կատարել են իրենց բոլոր պարտավորությունները:

«Եթե 100%-ով կատարված արդյունքները սրանք են, բա իրական 100 տոկո՞սը որը պետք է լինի: Ես չեմ համարում, որ այն ակնկալիքները, որ ժողովուրդն ուներ, կատարված են: Չգիտեմ` ինչ չափանիշներով է այդ գնահատականը տրվում, բայց ես կարծում եմ, որ կատարված է այն, որ նախորդին վերադարձ չկա: Նախորդ ռեժիմն արդեն հեռացավ, այո, «Մերժիր Սերժին» մասով պարտավորությունները կատարված են: Բայց մերժումը, որը պետք է ժողովրդին բերեր ավելի բարեկեցիկ կյանք, արդյո՞ք ամբողջությամբ կատարվել է: Ես շատ զգույշ կլինեի այդպիսի արտահայտություն անելիս»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Բայց մերժենք Սերժին դեպի ո՞ր ապագան գնալու համար և ինչպիսի՞ ծրագրով ենք մենք նոր ապագային գնալու ու հասնելու: Երբ դրա մասին ենք խոսում, մեկ էլ պարզվում է, որ այդպիսի հայեցակարգված, հստակ ու հասկանալի ծրագիր առայժմ չի հնչեցվել, որ ես կարողանամ գնահատել՝ այդ ծրագիրը կատարվե՞լ է 100 տոկոսով, թե՞ որ տոկոսով է կատարվել: Ունենք միակ հրապարակային համաձայնեցված փաստաթուղթ՝ կառավարության ծրագիրն է: Այսինքն՝ որ նայենք, թե այդ ծրագրից որ գլուխներն են ամբողջությամբ իրացված, ես չեմ կարծում, որ կհանգենք այն եզրակացության, որ 100 տոկոսով ամբողջ ծրագիրն իրականացված է, իսկ ծրագրից շատ քիչ բաներ են կատարվել»,- ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը` մենաշնորհներն են վերացվել, պատգամավորը պատասխանեց. «Բայց գործող անձինք, որոնք մենաշնորհային դաշտ էին ստեղծել, դաշտում պահպանվել են, իսկ մենաշնորհները վերացե՞լ են»:

Ինչ վերաբերում է քաղաքական մենաշնորհին, Ռուստամյանը նշեց, որ այն գնալով ամրապնդվում է: «Հենց դա է մեր հիմնական խնդիրը. հիմա մենաշնորհային իրավիճակ է, կառավարությունը փոխարինված է վարչապետով, և եթե այսպես շարունակվի, մենք կունենանք մի Ազգային ժողով, որը կլինի ամբողջությամբ կառավարության պատկերը` մեկ ուժի արտացոլում: Մինչև հիմա ասում էին, թե ԱԺ-ն դակիչ է, նույն վիճակը կարող է պահպանվել հաջորդ ԱԺ-ում: Տեսանք հոկտեմբերի 2-ին, թե ինչպես էր կառավարությունը ճնշում գործադրում իր իսկ կոալիցիոն ընկերների վրա` ասելով, թե ինչպես նրանք պետք է իրենց պահեն ԱԺ-ում: Դա ենթադրում է, որ նույն տրամաբանությունը կարող է գործել, երբ նրանք մեծամասնություն ունենան և, առանց հաշվի առնելու, որ գործադիրն օրենսդիրից տարանջատված է, էլի շատ վատ իրենց զգան, երբ կառավարության մոտեցումները ԱԺ-ն չպաշտպանի: Այդպիսով` մենք գնալու ենք նույն միահեծան իշխանության»,- հայտարարեց նա:

Ըստ պատգամավորի` քաղաքական մենաշնորհի մեղավորները քաղաքական մենաշնորհ ստեղծողներն են, և պետք է ներկայով խոսել դրա մասին, այլ ոչ թե` անընդհատ անցյալին հղումներ կատարելով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company