ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե ՀՅԴ-ից բան եք պահանջում, ուրեմն պահանջեք ճիշտ

22 Նոյեմբեր 2018

Պարզվում է՝ ՀՅԴ-ն զղջում է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանել Հաշվի առնելով ՀՅԴ-ի պահվածքը վերջին ժամանակաշրջանում՝ ՀՅԴ-ի ձայն ստանալու հավանականությունը որքա՞ն եք գնահատում, ու ինչո՞ւ պիտի ՀՅԴ-ին ձայն տան: «Առավոտի» այս հարցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Քաղաքական գործընթացներ են, շատ նորմալ է: Որեւէ քաղաքական ուժ քննարկումների արդյունքում որոշումներ է կայացնում, եթե դուք նկատի ունեք Ընտրական օրենսգրքի քվեարկությունը, այդ մի պատգամավորը, որի ձայնը չբավականացրեց, կարող էր լինել ՀՀԿ-ից, ցանկացած կուսակցությւոնից: Ինչո՞ւ չեք ասում, որ այդ մեկ պատգամավորը կարող է՝ ՀՀԿ-ից էր, ու եթե մեկ հոգի ավելի գար ՀՀԿ-ի այդ 18 ցուցակից, կանցներ»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն իշխանությունից դուրս եկած ընդդիմադիր ուժ է, ՀՅԴ-ն իրեն համարում է հեղափոխության ջատագով, ուստի ՀՀԿ-ից պահանջելու բան այս առումով չունենք, Առաքելյանն ասաց. «Եթե ՀՅԴ-ից բան եք պահանջում, ուրեմն պահանջեք ճիշտ: ՀՅԴ-ն նոր ԸՕ-ին սկզբունքորեն կողմ է եղել: Իհարկե, վերապահումներ ենք ունեցել, բայց մենք համամասնականին կողմ ենք եղել ու 10 տարի պայքարել ենք խորհրդարանական կառավարման, համամասնական ցանկով ընտրություններին մասնակցելու համար»:

Ընտրություններին ՀՅԴ-ն միշտ շեշտը դնում է նրա վրա, որ 127-128 տարվա կուսակցություն եք, բայց եթե ձեր՝ վերջին 10 տարիների գործունեությունը վերցնենք՝ ե՛ւ իշխանությունների հետ կոալիցիա եք կազմել, ե՛ւ Սերժ Սարգսյանին կողմ եք քվեարկել, որ դառնա վարչապետ, հիշենք ԸՕ-ի քվեարկությունը, ԱԺ կանոնակարգ օրենքի գիշերային քվեարկությունը, այսինքն՝ երբ որ պետք է, այս դաշտում եք, երբ որ պետք է, մյուս դաշում եք, դուք հիմա ի՞նչ երեսով եք ձայն խնդրելու ընտրողներից, Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Երբեք չի խանգարել: Նախ՝ 128 տարվա կուսակցությունը նշանակում է մի կուսակցություն, որն ունի կուռ գաղափարախոսություն, կարող է դիմանալ դարերի մեջ: Այն ուժը, որը անցյալից չի գալիս, այսինքն՝ իր արժեհամակարգը անցյալից չի բերում, ներկան չի կարող գնահատել»: Նա ասաց, որ մեր հասարակության մեջ թյուրըմբռնում կա. «Քաղաքական մշակույթում կոալիցիա մտնելը նորմալ է, կոալիցիայից դուրս գալը նույնպես շատ նորմալ է: Սրանով գնահատել կուսակցություններին, ես կարծում եմ՝ մեր հասարակության քաղաքական գիտակցության մի փոքր ոչ բարձր լինելն է»:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ իրենց ուժը կոալիցիա է կազմել, որովհետեւ ուզել է պետականության կայացման բեռն իր ուսերին վերցնել, ու դա նորմալ է: Այդ դեպքում թե ինչու բեռը թողեցին ու դուրս եկան կոալիցիայից, Առաքելյանն ասաց. «Երբ վտանգվում է հայրենիքի, պետականության շահերը, նա կարող է կոալիցիայից դուրս գալ: Երբ մենք տեսել ենք, որ մեր երկրի տնտեսության զարգացման մեջ մենք անելիք ունենք, մենք կոալիցիա ենք կազմել»:

Մեր դիտարկմանը, որ հիմա սիրուն ձեւակերպումներ դրան կարելի է տալ, բայց արդյո՞ք դա զուտ պաշտոնների համար չէր, Առաքելյանը պատասխանեց. «Ոչ, երբե՛ք: Մենք երբե՛ք պաշտոնով չենք պայմանավորել, մենք մտածել ենք, որ մենք անելիք ունենք, ոլորտներ ենք վերցրել, ու կյանքը ցույց է տվել, որ մենք արել ենք բավականին շատ գործեր մեր երկրի տնտեսական զարգացման, սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: Երբ մենք սոցապնախարարներ ենք ունեցել, 4-5 անգամ աշխատավարձ է բարձրացել, թոշակ է բարձրացել»:

Երբ ասացինք՝ սոցապնախարարներ եք ունեցել, բայց աղքատությունը գնալով խորացել է, Առաքելյանը հակադարձեց. «Դա՝ ընդհանրության մեջ, մենք իշխանության չենք եղել, սիրելիս: Մենք կոալիցիայի մաս ենք կազմել: Երբ ունեցել ենք առողջապահության նախարար, անվճար ենք դարձրել պոլիկլինիկաները, որը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեծ աջակցություն է եղել: Իսկ կոալիցիայից դուրս ենք եկել, որովհետեւ այդ պահին զգացել ենք ոչ համաձայնություն մեր ազգային այն սկզբունքներին, որոնք կարող էին փոքր-ինչ ոչ նպաստավոր լինել մեր պետականության համար, Արցախի հարցի լուծման համար: Այդ ժամանակ մեր «Ոչ»-ի շարժումը քիչ պակաս չէր, քան այս օրերին հեղափոխական իրավիճակները»:

Հարցին՝ բա Սերժ Սարգսյանին ինչո՞ւ կողմ քվեարկեցիք, երբ հասարակությունը մերժում էր նույն օրերին, հո մերժելը մեկ օրում չի՞ ձեւավորվում, դուք գիտեիք, որ նրա թեկնածությունը մերժվում է, Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Գիտեք, այդ ժամանակ այդ քաղաքական ուժի որոշումն էր, թե իրենք ում կառաջարկեին, որովհետեւ փաստացի նրանք խորհրդարանում ունեին բացարձակ մեծամասնություն, ու իրենց էր տրված առաջարկելու թեկնածու: Առաջարկվել է եւ բնականաբար կողմ է քվեարկվել»:

Մենք հիշեցրինք՝ դուք ԱԺ-ում ժողովրդի, ընտրողի ներկայացուցիչն եք եղել, ոչ թե ՀՀԿ-ի, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց. «Մենք այդ ժամանակ կոալիցիայի մեջ էինք, որպես կոալիցիոն գործընկեր՝ ունեինք մեր պարտավորությունը եւ կատարեցինք»: Հարցին՝ այսինքն՝ չե՞ք ընդունում, որ դուք քաղաքական դաշտում մանեւրել եք՝ մի տեղից մյուս տեղ գնալով, Առաքելյանը պատասխանեց. «Ո՛չ: Ոչ միայն չեմ ընդունում… մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ քաղաքական գործընթացներում քաղաքական մշակույթն ինչպես է զարգանում: Զարգանում է քաղաքական ուժերի՝ պարբերաբար իրենց ծրագիրը ներկայացնելով, իրենց քայլերով, մենք անընդհատ ասել ու հիմնավորել ենք, թե ինչու ենք կոալիցիայի մեջ ու ինչու ենք այսօր ընդդիմություն: Երբեք չեմ հավակնում ասել, որ անսխալական ենք եղել. չի կարող քաղաքական մի ուժ, որն անընդհատ պրոցեսների մեջ է, անսխալական լինել»:

Ո՞րն է եղել ՀՅԴ-ի սխալը, սխա՞լ եք եղել, որ Սերժ Սարգսյանին կողմ եք քվեարկել, Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Գուցե մենք պիտի ուղղակի, որպես կոալիցիոն գործընկերներ, մի շարք բանակցություններ մեզ վրա վերցնեինք, որպեսզի մի այլ թեկնածուի մեջտեղ բերեինք: Գուցե եւ դա, գուցե եւ այն ժամանակ, երբ մենք լուրջ տարաձայնություններ նաեւ ունեինք տնտեսության նվազ զարգացման խնդիրներում, գուցե այդ ժամանակ որպես ընդդիմություն մենք շատ ավելի գործ անեինք: Գուցեները շատ են, բայց ես սկզբունքն եմ կարեւորում: Ուզում եմ, որ չկառչեք նրանից, որ կոալիցիա մտան-դուրս եկան, որովհետեւ շատ նաիվ է սա: ՀՅԴ-ի նման կուսակցությունը չի կարող չպատճառաբանել իր՝ կոալիցիա կամ ընդդիմություն լինելը»: Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ տեսնում են, որ հասարակության մի շերտ կա, որն իր հույսը ՀՅԴ-ի հետ է կապում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company