ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հասարակական կարծիքի մանիպուլյացիան երբեմն իրականացվում է «սոցիոլոգիական հետազոտություն» անվան տակ

25 Նոյեմբեր 2018

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, խոսելով այս օրերին սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակող կազմակերպությունների մասին, ասաց, որ քաղաքական կյանքի անբաժան մասն է դարձել ընտրությունների շեմին հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելը: Եվ այդ ամենը մատուցվում է «սոցիոլոգիական հետազոտություններ» անվան տակ:

«Ո՞րն է այդ սոցիոլոգիական հետազոտության հղած հիմնական ուղերձը. ժողովուրդ, իզուր տեղը ինչի՞ եք գնում այս կամ այն քաղաքական ուժին քվե տալու, միևնույն է` որոշ քաղաքական ուժեր չեն անցնելու: Այսինքն սա հասարակական-քաղաքական կարծիքի ոչ թե արտացոլում է, այլ հասարակական կարծիքի վրա ազդելու մանիպուլյացիոն մեխանիզմ»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը` հավելելով, որ ըստ «Gallup»-ի հայտարարության, այս ընտրություններում ֆավորիտը «Իմ քայլը» դաշինքն է:Սակայն դա պարզելու համար պետք չէր սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել: Ուստի, Սեյրանյանի խոսքով, պետք է ըմբռնումով մոտենալ նման հետազոտություններին, հաշվի առնելով այն պատվերը, որը իրականացնում է տվյալ կազմակերպությունը արդեն մի քանի տարի` ոչ թե ներկայացնելով հասարակական կարծիքը, այլ նպատակ ունենալով ազդել հասարակական կարծիքի վրա:

Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց հարցին` ինչո՞վ կտուժի խորհրդարանը, եթե այնտեղ ներկայացված չլինի Դաշնակցությունը: Սպարտակ Սեյրանյանի կարծիքով` եթե ընտրություններում ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն է, ապա այն լինելու է մեծամասնություն, սակայն ընտրական օրենսգրքի տրամաբանությունն ասում է, որ մեծամասնություն կազմող ուժի չի կարող կազմել խորհրդարանում երկու երրորդ տեղերից ավելին, մնացած տեղերը զբաղեցնելու են ընդդիմադիր ուժերը:

«Հարցն այն է, թե մեր երկրին պետք ե՞ն ընդդիմադիր հայացքներ, առաջարկներ, այլընտրանքային ծրագրեր առաջարկող քաղաքական ուժեր: Թե՞ գտնում ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը, ապա հենց ինքը գիտի բոլոր խնդիրների լուծման բանաձևերը, ամենաարդյունավետ մեխանիզմները, ունի փայլուն կադրային բանկը, ուստի այդքան էլ նշանակություն չունի, թե ով կլինի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժը, կամ որ քաղաքական ուժը որքան քվե կհավաքի: Բայց եթե սթափ ենք մտածում, որ ցանկացած արդյունավետ, լավ քաղաքական ծրագրի հետ մեկտեղ պետք է ունենալ նաև ընդդիմախոս, այլընտրանքային առաջարկներ, ոչ ականջահաճո քննադատություն, մրցակցային գաղափարներ ու մոտեցումներ, ուստի խորհրդարանում պետք է լինի լուրջ քաղաքական ընդդիմություն: Միևնույն ժամանակ այդ լուրջ քաղաքական ընդդիմությունը պետք է լինի գաղափարական ընդդիմություն»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանի նման երկրում հիմնախնդիրները տարբերվում են եվրոպական երկրներում եղած խնդիրներից: Հայաստանը ունի լուրջ խնդիրներ, ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ, ազգային ինքնության հետ կապված խնդիրներ և այլն: Եվ, Սպարտակ Սեյրանյանի կարծիքով, ժողովուրդը պետք է որոշի` իրեն պե՞տք է գաղափարական քաղաքական ուժերի ներկայություն խորհրդարանում, թե իրեն բնավ դա չի հետաքրքրում:

Ինչ վերաբերում է հակադաշնակցական քարոզին, ինչը նկատվում է գրեթե բոլոր ընտրություններից առաջ, Սպարտակ Սեյրանյանը կարծիք հայտնեց, որ Դաշնակցության դեմ գաղափարական քաղաքական պայքարի տրամաբանությունը միայն ընտրություններից առաջ չէ ի հայտ գալիս, պարզապես ընտրություններից առաջ այն ակտիվանում է, քանի որ հանդես են գալիս ոչ միայն «ավանդական» շահառուները, այլև քաղաքական գործընթացի կոնկրետ շահառուներ:

«30 տարվա քաղաքական գործունեության իմ փորձը թույլ է տալիս անել հետևյալ բանաձևումները` ոչ բոլոր քննադատողներն են հակադաշնակցական, ոչ բոլոր հակադաշնակցականներն են ապազգային տարր, բայց բոլոր անհայրենիք, ապազգային ուժերը, կազմակերպությունները պարտադիր, անխտիր ու առանց բացառության հակադաշնակցական են»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը: Նրա խոսքով` 90-ականների սկզբներին Դաշնակցությանըքննադատում էին կոմունիստական ժամանակաշրջանի բառապաշարով ու իներցիայով, 2000-ականներից սկսած նեոլիբերալիստական երևույթներ նկատվեցին հակադաշնակցական քննադատությունների մեջ, ավելի շատ սկսեցին խփել ազգային արժեքներին, Արցախի խնդրի լուծման հարցում մեր անզիջում կեցվածքին, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մեր դիրքորոշումներին և այլն:

«Վերջին շրջանում ես նկատում եմ հակադաշնակցական հանրության պրիմիտիվիզմի դրսևորումներ: Քննադատություններում նկատելի են այնպիսի թեզեր, որոնք կարելի է հանդիպել 30-ականների ԽՄԿԿ դպրոցական դասագրքերում: Մի բան կարող եմ ասել. տղերք, մի քիչ փող ծախսեք և հակադաշնակցական քարոզչությանը մի քիչ կրեատիվիզմ հաղորդեք: Չի կարելի նավթալինոտ ստալինյան ժամանակների թեզերով փորձել հակադաշնակցական քարոզչություն ծավալել:

Սպարտակ Սեյրանյանը նկատում է` հենց Հայաստանի ու հայության հետ կապված կարևորագույն հարցեր են մտնում օրակարգ, ինչպես օրինակ` Արցախի հարցի լուծման տարբերակ, տարածաշրջանային կողմնորոշման, բանակի կամ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարց, անպայմանորեն ակտիվանում է ապազգային քարոզչությունը և դրա ենթատեքստում ակտիվանում է հակադաշնակցական քարոզչությունը` տեղեկատվական ռմբակոծության ձևով:

«Իմ մտավախությունն այն է, որ ներկայիս ապազգային հակադաշնակցական քարոզչության կիզակետն ուղղված է մեր ազգային հիմնախնդիրների դեմ: Աստված տա, ես սխալվեմ: Եվ հստակ ազգային նկարագիր ունեցող այն քաղաքական ուժերը, որոնց համար հայոց պատմությունը, հայ մշակույթը, Հայ Առաքելական Եկեղեցին, Արցախը, մեր ազգային արժեհամակարգը սրբություններ են, նման քաղաքական ուժերի դեմ սկսվել է տոտալ հակաքարոզչություն»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:

Հարցին, ինչպե՞ս է իր տեղն ու դերը պատկերացնում Դաշնակցությունը ԱԺ ընտրություններից հետո, Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններով չի ավարտվելու որևէ բան, հակառակը` դրանով սկսվելու է նոր գործընթաց: Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը ինչքան ձայն կհավաքի, դրանից Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները չեն փոխվելու. ոչ Ադրբեջանն է թողնելու գնա մեր կողքից, ոչ Թուրքիան, ոչ էլ տարևածաշրջանային շահեր հտապնդողներն են փոխելու իրենց տեսակետները: ԱԺ ընտրություններից հետո էլ հայ հասարակությունը և քաղաքական ուժերը կանգնելու են այն նույն խնդիրների առաջ, որոնց առաջ կանգնած են այսօր` ԱԺ ընտրություններից առաջ: Ամեն օր մի նոր մարտահրավեր է առաջ գալիս:

Եվ նոր հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը կախված է լինելու ոչ թե կառավարությունից, այլ խորհրդարանի աշխատանքից, քանի որ հաճախ մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է:

«Եթե նոր խորհրդարանը չդառնա կառավարության աշխատանքը իսկապես վերահսկող և բարեփոխող մարմին, ապա լուրջ պրոբլեմներ ենք ունենալու ընտրություններից անմիջապես հետո:Որևէ մեկ առանձին վերցրած քաղաքական ուժ չունի Հայաստանի բոլոր պրոբլեմների լուծման ոչ բանալին, ոչ այդ կախարդական փայտիկը, ոչ էլ կադրային բանկը: Ցավոք այսօրվա կառավարությունը և այն քաղաքական ուժը, որը հավակնում է դառնալ իշխանություն, ցավոք սրտի, ամենաթույլ կադրային բանկն ունի, և դա օբյեկտիվորեն առաջացած իրողություն է»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը` հավելելով, որ բոլոր կառավարությունների ձախողման պատճառներից մեկը եղել է ամեն գնով յուրայիններով կադրային քաղաքականությունը կառուցելու մոտեցումը: Կա նաև մեկ այլ փաստ: Բոլոր ընտրություններից առաջ բոլորը փորձում են Դաշնակցությունից ավելի ազգայնական ու սոցիալիստ երևալ: Ավելին, այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ խոսել են միայն շուկայական տնտեսության, լիբերալ շուկայական տնտեսության մասին, ընտրություններից առաջ սկսում են խոսել սոցիալական արդարությունից, արդար բաշխումից ու արդար հարկումից:

«Տղերք, բա այսքան ժամանակ ինչու՞ էիք Դաշնակցությանը քննադատում այդ նույն գաղափարների համար: Այսօր որ քաղաքական ուժի ծրագիրը բացում ես, այդ թվում` ներկայիս գործող կառավարության, տեսնում ես Դաշնակցության լոզունգները քոփի-փեստ արած, դարձած ավելի սոցիալիստ, քան Դաշնակցությունն է: Այսօր ցանկացած ողջամիտ գաղափար, առաջարկ կամ ծրագիր, պետք է մուտագրվի: Խորհրդարանական կառավարման կամակարգը այն համակարգն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել ներքաղաքական կոնսենսուս իր բոլոր հնարավոր հարթակներով` ներգրավելով բոլոր քաղաքական ուժերին»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company