ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Մեր առավելությունն ակնառու է

30 Նոյեմբեր 2018

Արագածոտնի նախկին մարզպետ, տնտեսագետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը ռեյտինգային թեկնածու է առաջադրվել թիվ 7 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը: Yerkir.am-ի հետ զրույցում նա խոսել է մարզի լուծված և չլուծված խնդիրների, ինչպես նաև անձերի պայքարում գաղափարով ներկայանալու դժվարությունների մասին:

– Որպես մարզպետ` ի՞նչ հասցրեցիք անել այս կարճ ժամանակահատվածում Արագածոտնի մարզի համար, ի՞նչ առաջնային հարցեր մնացին չլուծված:

– Յուրաքանչյուր մարդ, անհատ պետք է գիտակցաբար մոտենա այն աշխատանքին և պաշտոնին, որ իրեն առաջարկում են: Երբ պատասխանատվության զգացումը չափելի է դառնում քեզ համար, ինքդ քեզ հարց ես տալիս՝ արդյո՞ք այդ պատասխանատվությունը կարող եմ վերցնել և դրա տակից պատվով դուրս գալ: Դաշնակցականի համար պատասխանատվությունը 2 վեկտոր ունի` կառավարության, մարզի, ժողովրդի առջև, նաև՝ կուսակցության: Մենք միշտ առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ ինքնանպատակ որևէ բան գոյություն չունի: Այսինքն՝ մենք միշտ նայում ենք այս պրիզմայով՝ համատեղելի՞ է, թե՞ ոչ, ըստ այդմ՝ որոշում ենք ստանձնել այդ պաշտոնը: Այս կամ այն նշանակումների դեպքում շատ է խոսվում տարիքի մասին: Մեր պատմության հարյուրամյակում միշտ էլ երիտասարդներն են առաջամարտիկ, լոկոմոտիվ ուժը եղել, որոնց հետևից փորձել ենք մեր ընթացքը կառուցել: Երիտասարդի մտածելակերպը, երևույթներին նոր աչքով նայելն ինձ մնացածից տարբերվելու, կարճ ժամանակահատվածում մեծամասնության կողմից ընդունելի լինելու հնարավորություն տվեց: Ինչ վերաբերում է արվածին, ամենակարևորը՝ չինովնիկի նոր կերպար ներկայացրեցի հանրությանը: Մեզ մոտ մարզպետը, պաշտոնյան ավելի շատ որպես բացասական կերպար են ընկալվել, քան դրական: Ես իմ առջև խնդիր էի դրել՝ չինովնիկի մեկ այլ կերպար պիտի ձևավորեմ, և Արագածոտնու բնակիչը պիտի հասկանա, որ մարզպետը նախևառաջ սովորական մարդ է, հետո նոր` պաշտոնյա: Այդ գաղափարն էր, որ արմատավորվեց և ընդունելի դարձրեց ինձ: Սա փորձեցի տարածել ամբողջ աշխատակազմի վրա:

Երկրորդ՝ եթե ուզում ենք, որ մեր մարզում, գյուղում որևէ դրական փոփոխություն լինի, ապա ամեն մի բնակիչ պիտի այդ փոփոխության անմիջական կրողը դառնա: Չի լինի արդյունք, եթե ընդհանուրն իրեն չզգա որպես այդ փոփոխության տեր, եթե լինի էլ՝ շատ դանդաղ: Մարդկանց հետ հաղորդակցվելով` ես փորձեցի ցույց տալ` եթե ուզում ենք լավ երկրում, մարզում, գյուղում ապրել, ապա դրան հասնելու հարցում դեր ունի մեզնից յուրաքանչյուրը՝ դպրոցի պահակից մինչև պաշտոնյա: Դրա շոշափելի արդյունքները զգացնել են տալիս: Մենք 2017-2025 թվականների` մարզի զարգացման ռազմավարական պլան ունեցանք: Առաջին անգամ ոչ թե օդում բառեր էին ասվում, այլ ունեինք հստակ ժամանակացույց, նշված էին առաջնահերթությունները: Որոշ բաներ հասցրեցինք անել, որոշ խնդիրներ չհասցրեցինք լուծել:

– Ինչո՞ւ ընտրողը պիտի իր ձայնը տա Դաշնակցությանը և Ձեզ՝ որպես դաշնակցական ռեյտինգային թեկնածուի:

– Մեծամասնությունն այսօր իր վստահությունը հայտնում է ոչ թե քաղաքական ուժին, այլ Նիկոլ Փաշինյանին: Այս երևույթը չի կարող երկար շարունակվել: Մենք չենք կարող երկրում ունենալ մի իրավիճակ, որ լինի անձի պաշտամունք կամ միակուսակցական համակարգ:

Թե ինչո՞ւ Դաշնակցությանը և ինձ ձայն տալ, պատասխանեմ շատ պարզ՝ 128 տարվա պատմության ընթացքում Դաշնակցությունը միշտ եղել է ժողովրդի կողքին, հային և հողին հավատարիմ, մեր գործողությունները միշտ միտված են եղել հայի տեսակը պահելուն, որտեղ էլ նա լինի: Վստահ եմ, որ հուզական այս վիճակը երկար չի շարունակվի, ջրերը պարզանալու են, կարևոր է լինելու, թե որ ուժն ինչ տեսլական ունի երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ, և կունենանք մաքուր վիճակ:

– Բայց Դաշնակցության նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, և կան կարծիքներ, որ Դաշնակցությանը հիմնականում ձայն են տալիս ՝ հաշվի առնելով ազգային հարցերում արտաքին քաղաքական դիրքորոշումը:

– Կրկնում եմ՝ այսօր քաղաքական ուժին ձայն են տալիս ոչ թե գաղափարի համար, այլ անձի: Այո, լինելու է անձնավորված ընտրություն: Այսօր ընտրողների մեծամասնությանը չի հետաքրքրում, թե քաղաքական ուժն աշխարհաքաղաքական ինչ հայացք և տեսլական ունի, կամ շատ քիչ տոկոսին է հետաքրքրում սա: Եթե ընտրողն առաջնորդվեր գաղափարով, թե ով ինչ արժեքի կրող է, արդյունքները պիտի լինեին և լինեն ավելին: Ընտրողին նույնիսկ չի հետաքրքրում, թե այս կամ այն անձը, որ ուժի ցուցակով է առաջադրված: Այսինքն՝ կա Փաշինյանը և նրա թիմը, և կան առանձին անհատ թեկնածուներ, որոնք տարբեր ուժերի ցուցակներում են:

– Այս դեպքում ինչպե՞ս եք մրցակցելու, ինչպե՞ս եք ընտրողին, որն անձին է ընտրում, ձեր կողմը բերելու:

-Եթե ավելի շատ ժամանակ ունենայինք, բոլոր ոլորտների հետ կապված մեր պատկերացումները կներկայացնեինք: Հայաստանը սահմանադրորեն սոցիալական պետություն է, բայց միշտ խնդիր ենք ունեցել, երբ լիբերալ քաղաքականությանը որպես հակակշիռ փորձել ենք բերել մեր մոտեցումը, որը, ցավոք, կառավարությունների ծրագրերում ներկայացված չի եղել: Կգա մի ժամանակ, երբ գաղափարի համար կընտրեն: Նայեք ռեյտինգային մեր թեկնածուներին և մյուսների. մենք ով ենք, նրանք՝ ով: Այո, անձի մասով էլ չենք զիջում և առավելություն ունենք: Միակ ուժն ենք, որը չի փոփոխվել, 77 ռեյտինգային թեկնածուների շարքում մեր թեկնածուներն են, որոնք տարբեր ժամանակ տարբեր ուժեր չեն ներկայացրել, տասովշչիկներ չեն եղել, ընտրակաշառք բաժանող չեն եղել, կուսակցություն չեն փոխել: Մեր առավելությունն ակնառու է:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company