ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

Երեսպաշտություն է, երբ իշխող թիմը խոսում է միասնականությունից ու պետականությունից

13 Սեպտեմբեր 2022

Ծանոթանալով ԱԺ հայտարարության նախագծի տեքստին, մենք գտանք, որ այն չի արտացոլում ամբողջական իրավիճակը, մենք այդ տեքստի հետ կապված ունեինք մեր դիտարկումներն ու գնահատականը, որը պետք է ներառվեր ԱԺ հայտարարության տեքստի մեջ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ երբ խորհրդարանական երկրում Աժ-ն անում է հայտարարություն, դա պետք է համարժեք լինի ստեղծված իրավիճակին. «Մենք ներկայացրել ենք հայտարարության 4 կետեր: Իշխող մեծամասնության կողմից մեր ներկայացրած առաջարկները, պահանջները մերժվեցին: Իրենք որեւէ կետի հետ կապված չեն կարող որեւէ հիմնավոր պատճառաբանություն տալ, որովհետեւ դրա հիմքերը չկան: Մերժեցին այն պատճառաբանությամբ, ինչպես նախկինում մերժել են մեր բոլոր առաջարկությունները երկրի անվտանգությանն ու պետականությանը առնչվող: Այն տրամաբանությամբ, ինչպես մերժեցին Շուշիում կնքված հակահայկական հայտարարության վերաբերյալ մեր հայտարարությունը, ինչպես տապալեցին ու բոյկոտեցին մեր մնացած նախաձեռնությունները»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, երեսպաշտություն է, երբ իշխող թիմը խոսում է միասնականությունից ու պետականությունից. «Ինչի շուրջ եւ ում շուրջ միասնականություն: Եթե իրենք պատրաստ չեն պաշտպանելու մեր խետությունը, մենք ինչի՞ շուրջ միասնական լինենք՝ պետությունը հանձնելո՞ւ»:

Հարցին, թե որոնք են լինելու «Հայաստան» դաշինքի հետագա քայլերը, պատգամավորը պատասխանեց. «Վիճակն օրհասական է, անհրաժեշտ է, որ երկրի բոլոր ազդեցիկ դեմքերը առաջիկայում հավաքվեն մեկ սեղանի շուրջ՝ սկսած Հայոց վեհափառից, նախկին նախագահներից, ԱԳ բոլոր նախկին նախարարներից, ԳՇ նախկին պետերից, պաշտպանության նախարարներից: Պետք է հավաքվենք մի սեղանի շուրջ, ընդունեն որոշումներ, հանդես գան հայտարարության տեքստով՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Էս մարդիկ ի վիճակի չեն եւ ադեկվատ չեն ղեկավարելու մեր երկիրը: Ոչ պատերազմ վարել գիտի, ոչ բանակցություն վարել գիտի, հետեւողականորեն երկիրը տանում է դեպի անդունդը: Մենք մեր հասանելիքն արել ենք, բայց սրանցով հնարավոր չէ, պետք է գնան»:

Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ կրկին հանրահավաքներ հրավիրեն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք կարող ենք 20 րոպե հետո հանրահավաք հրավիրել, միշտ պատրաստ ենք, բայց պետք է հասկանանք, թե հանրահավաքով ինչ խնդիր ենք լուծելու: Այս պահի դրությամբ էդ որոշումը չունենք: Նաեւ պետք է գնահատենք այն իրավիճակը, որ գոյություն ունի սահմաններին:

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ արձագանքներ կան, բայց դրանք եւս համապատասխան չեն իրավիճակի բարդությանը :

«ՀՀ ինքնիշխան տարածք 4 կողմից ներխուժում են թշնամական զորքեր, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է հերթապահ հայտարարություններով: Իհարկե, սա չի բավարարում, հստակ, հասցեական, դատապարտող գնահատականներ բանակցում են: Հիմա այս մարդն ի՞նչ էր անում Բրյուսելում, կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել, հիմա եկել են հետեւից»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը չի սպասարկում պետության շահը, Սաղաթելյանն ասաց. «Մենք գիշերը հայտարարություն ենք արել, առավոտից Ազգային ժողովում ենք: Մեր խմբակցության քարտուղարն ու նախագահը եղել են դահլիճում, ներկայացրել են մեր տեսակետները: Պետական շահի հետ իշխանությունները կապ չունեն: Այդ մասին խոսելը երեսպաշտություն է: Քաղաքացու մոտ զայրույթ է առաջացնում, երբ սրանք խոսում են պետական շահից: Պետական շահով մտածողը կմոտենար ամբիոնին, կասեր՝ ժողովուրդ ջան, մենք ի վիճակի չենք ապահովել ձեր անվտանգությունը, մեր գոյությամբ սպառնում ենք Հայաստանի պետականությանը, թող գան մարդիկ, ուժեր, որոնք կարող են երկիրն այս վիճակից դուրս բերել»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company