ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Պետք է համախմբել Հայաստանում և Սփյուռքում եղած ներուժը

07 Դեկտեմբեր 2018 «Ազգային օրակարգ» հիմնադրամի նախագահ Արա Հակոբյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ ցուցակով` 13-րդն է: Նա նաև ռեյտինգային թեկնածու է առաջադրվել 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջանները:

Yerkir.am-ի հետ զրույցում պետական կառավարման և դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Արա Հակոբյանը նշեց Դաշնակցության ցուցակով ընտրությանը մասնակցելու պատճառները:

- Մենք «Ազգային օրակարգ»-ում վստահ ենք, որ այսօր հայաստանյան քաղաքական դաշտում ազգային բևեռի ձևավորման խիստ անհրաժեշտություն կա, և կարծում ենք, որ հենց Դաշնակցությունն է այն քաղաքական ուժը, որի հետ համատեղ հնարավոր է այդ գաղափարը կյանքի կոչել: Ուստի այս ուղղությամբ մենք համագործակցում ենք Դաշնակցության հետ և նպատակ ունենք մի ընդհանրական օրակարգի շուրջ համախմբել ազգային առաջնայնություններ ունեցող կազմակերպությունները: Այն ներուժը, որը ունենք Հայաստանում և Սփյուռքում, պետք է համախմբվի և կայանա որպես մեկ կազմակերպված միավոր, որպեսզի ոչ միայն կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին, այլև կարողանանք հաջորդական և հաղթական լուծել մեր բոլոր հիմնախնդիրները: Ահա, թե ինչու Դաշնակցությունն ընտրեցինք:

- Հայաստանում ներքին տնտեսական ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան:

- Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրն առ այսօր դրա օլիգարխիկ բնույթն է։ Ասում են, թե այլևս օլիգարխներ չունենք, այլ ունենք խոշոր սեփականատերեր, բայց դրանով փաստացի իրավիճակը տնտեսության մեջ չի փոխվել։ Եթե անգամ այսօր խոշոր սեփականատեր կոչվող երեկվա օլիգարխը սկսել է գործել օրենսդրությանը համապատասխան, բայց շարունակում է պահպանել իր մենաշնորհային կամ օլիգոպոլիկ դիրքը տնտեսության որևէ ոլորտում, դա նշանակում է, որ անհրաժեշտ համակարգային փոփոխությունները տեղի չեն ունեցել։ Տասնյակ տարիներ փորձում ենք ներդրումներ ներգրավել, բայց այդ հարցում նշանակալի հաջողության չենք հասնում։ Մենք պետք է հասկանանք՝ աշխարհում ներդրումային հոսքերն ուղղորդված են, և պետք է ունենալ լրջագույն համեմատական գրավչություն, որպեսզի ներդրողն այլ երկրների և հնարավորությունների մեջ ընտրի Հայաստանը։ Այս համատեքստում մենք ունենք որոշակի առավելություն՝ ունենք Սփյուռք, որի համար, ներդրումային գրավչության հետ համատեղ, ներդրումներ կատարելու կարևոր գործոն կարող է դառնալ ազգային զգայականությունը (սենտիմենտ)։ Բայց նույնիսկ այդ պարագայում ներդրողը պետք է համոզված լինի, որ հայկական շուկայում առկա են բարենպաստ պայմաններ գործարարության համար։ Ընդհանրացնելով` նշենք, որ առանձնակի կարևոր է, որ պետությունը համապատասխան միջոցներ ու գործիքներ կիրառի շուկայում գերակա դիրք ունեցող ընկերությունների ազդեցությունը սահմանափակելու, շուկայում հավասար մրցակցային և թափանցիկ միջավայր ձևավորելու, ստարտափներին ու փոքր և միջին ձեռնարկություններին պահանջված աջակցությունը տրամադրելու համար և, վերջապես, անհրաժեշտ նախապայմաններ ապահովի գիտելիքահենք ու նորարարական տնտեսություն ձևավորելու համար։ Անհրաժեշտ է նաև, որ արտահայտված մոտեցումները կառավարության կողմից ձևակերպվեն որպես տնտեսության զարգացմանը միտված գործողությունների ծրագրեր և ամրագրվեն համարժեք օրենսդրական ակտերով։

– Ո՞ր ուղղություններով պետք է զարգանան մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, և որո՞նք կարող են լինել արտահանվող հիմնական ապրանքները:

– Արդեն նշեցի, որ մեր տնտեսության զարգացման հիմքում պետք է լինեն բարձրակարգ կրթությունը, գիտությունը և նորարարությունը։ Այսինքն` հայկական ծագում ունեցող ապրանքին և ծառայությանը բնորոշող մրցակցային առավելությունը պետք է լինի բարձր տեխնոլոգիական բովանդակությունը, և նմանատիպ արտադրանքն է, որ պետք է կազմի մեր արտահանման հիմնական մասը։ Այս դեպքում է, որ կունենանք տնտեսության և բարեկեցության իրական աճ, ինչպես նաև էապես ավելի ընդգրկուն ու բազմազան կդարձնենք այն երկրների շարքը, որտեղ ի վիճակի կլինենք իրականացնել արդյունավետ արտահանում։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերներին` առաջին հերթին հարկ է նշել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը կազմակերպության մյուս անդամ երկրների հետ առևտրում ապահովում է ազատ առևտրի ռեժիմ, ինչպես նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ առևտրում` հատուկ արտոնյալ ռեժիմներ։ Միաժամանակ, Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ինչի արդյունքում ԱՀԿ մնացած անդամների հետ առևտրային հարաբերություններում օգտվում է առավել բարենպաստության և ազգային ռեժիմներից։ Ասվածը ցույց է տալիս, որ հիշյալ` մեզ համար շահեկան առևտրային ձևաչափերում, ինչպես նաև այլ երկրների, մասնավորապես` Հնդկաստանի և Չինաստանի հետ առկա առևտրային հարաբերություններում թաքնված են լայն հնարավորություններ, որոնց առավելագույն արդյունավետ օգտագործումը խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հարատև զարգացման համար։

– Արտաքին քաղաքական ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ի՞նչ դիրք պիտի բռնենք աշխարհաքաղաքական արդի իրավիճակում:

– Բազմաթիվ են այն արտաքին քաղաքական մարտահրավերները, որոնց վերջին մոտ երեք տասնյակ տարիների ընթացքում առերեսվում է Հայաստան պետությունը։ Դրանց հիմնական մասը կարելի է հատկորոշել որպես շարունակվող տարաբնույթ գործընթացներ, որոնք են՝ Խորհրդային միության փլուզումով սկիզբ առած Յալթա-Պոտսդամ գործող աշխարհակարգի կազմաքանդումը և նորի ձևավորումը, հայկական անկախ պետականության կայացումը և միջազգային տարբեր ատյաններում նրա համարժեք ներկայացումը, Արցախյան գոյամարտում տարած հաղթանակի արդյունքների միջազգային ճանաչումը ու դրա պայմանագրային ամրագրումը, Հայոց ցեղասպանության և հայրենազրկման միջազգային ճանաչումը և անհրաժեշտ կենսական փոխհատուցման ստացումը, աշխարհաքաղաքական կենտրոնների, ինչպես նաև հարևան երկրների հետ արդյունավետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ձևավորումը, տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներում հայկական կողմի համապատասխան դիրքավորումը, անդամակցած ռազմավարական կառույցներում, մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ, համակողմանի համագործակցության իրականացումը։

Հաշվի առնելով վերոհիշյալը` միաժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ հեղափոխական գործընթացի արդյունքում մենք հայտնվել ենք բացարձակ նոր իրավիճակում և ունենք արտաքին քաղաքական հարաբերություններում վճռական վերադիրքավորում կատարելու ու ազգային հստակ օրակարգով հանդես գալու եզակի հնարավորություն։

Մ.Պ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company