ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանն անարգում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանն ու օրհներգը

21 Հունիս 2023

Հայաստանում և Արցախում իրավիճակը օրեցօր վատթարանում է՝ Ադրբեջանին ու Թուրքիային վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերջ զիջումների, նրա պարտվողական կեցվածքի և անկարողության պատճառով։

Գալով իշխանության՝ նա իրեն խեղաթյուրված կերպով ներկայացրեց որպես ժողովրդավար, սակայն շուտով պարզվեց, որ բռնապետ է։ Հինգ տարի առաջ Փաշինյանը մի մեծ հանրահավաքում խոստացավ. «Եթե [Ղարաբաղի] բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»: Սակայն 2018 թվականի այդ լրջագույն խոստումից ի վեր, նա չի խնդրել ժողովրդին որևէ հարցի վերաբերյալ որոշում կայացնել։

Փաշինյանը.

– Սպառնալից հայտարարություններ է արել իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին, բանտարկել է իր կուսակցության մրցակիցներին տեղական ընտրությունների ժամանակ, ձերբակալել ցուցարարներին և արգելել ականավոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան՝ նրանց կողմից իր վարչակարգի քննադատության պատճառով.
– Հայաստանի բնակչությանը բաժանել է երկու թշնամական ճամբարների և Սփյուռքը հեռացրել Հայաստանից.
– Հիմնովին վատ է կառավարել 2020 թվականի աղետալի պատերազմը, որի հետևանքով զոհվել են հազարավոր հայ երիտասարդ զինվորներ և կորցրել Արցախի մեծ մասը.
– Չի կարողացել ապահովել Ադրբեջանից հայ ռազմագերիների ազատ արձակումը.
– Չի կարողացել պաշտպանել Հայաստանի սահմանները վերջին երկու տարվա ընթացքում ադրբեջանական բազմակի հարձակումներից.
– Վեց ամիս շարունակ չի կարողացել բացել Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով 120 հազար արցախցիներ զրկվել են սննդից և դեղամիջոցներից.
– Բազմիցս քննադատել է Արարատ լեռան նկատմամբ հայերի կարոտը՝ ասելով, որ այն այլևս Հայաստանի տարածքում չէ․
– Թուլացրել է Հայաստանի բանակը.
– Մերժել է Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայկական պահանջները՝ հայտարարելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից որևէ մեկից.
– Մեկնել է Անկարա՝ ներկա գտնվելու նախագահ Էրդողանի երդմնակալությունը՝ խայտառակելով իրեն և Հայաստանին.
– Արցախը նվիրել է Ադրբեջանին։ Հակառակ Փաշինյանի խեղաթյուրմանը, թե Հայաստանի նախկին ղեկավարներն են տվել Արցախը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն անցյալ շաբաթ ասաց. «Առաջին անգամ… Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»։

Զարմանալի չէ, որ Ալիևն ու Էրդողանը գոհ են Փաշինյանից։

Անցյալ շաբաթ, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանը կասկածելի հայտարարություններ արեց Հայաստանի պետական զինանշանի և օրհներգի վերաբերյալ, որոնք երկուսն էլ ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Այլ կերպ ասած, Փաշինյանի քննադատությունները հակասահմանադրական էին։

Ահա, թե ինչպես է Փաշինյանը նկարագրել Հայաստանի զինանշանը. «Ի՞նչ է պատկերված այնտեղ. Նոյյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի չորս գահակալությունների, դինաստիաների, չորս հարստությունների զինանշանները…. այդ զինանշանը 1991թ. հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Նայելով [զինանշանի] կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում այստեղ վաղուց չի ապրում»: Սա «մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա այդ երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի․․․․Իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին․․․․ Ի վերջո, պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք նրանց վիճակը, գնահատել ե՞ք ինչ վիճակում են: Այդքան ավանդույթներից ենք խոսում, արժեքներից ենք խոսում, մեր մայրաքաղաքները, մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների տակ են, կներեք այս էլ ասելու բան չէ, բայց Հայաստանից դուրս գտնվող որոշ [պատմական] մայրաքաղաքներ կարող է պարզվի ավելի լավ վիճակում են, քան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվողները»:

Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը առիթը բաց չթողեց բողոքելու նաև Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկից՝ պետական օրհներգից, հենց այն օրը, երբ Հայաստանը նշում էր Պետական խորհրդանիշների օրը։ Նա ասաց․«Այսօր մեր հիմնի պաշտոնական բառերն ավարտվում է [են] հետևյալ կերպ՝ զոհվելով է ավարտվում: Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ եմ մտածում, իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով ինքը հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնն ավարտվի հետևյալ տողերով.

Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Փաշինյանն առաջարկում էր օրհներգը կրճատել՝ կտրելով դրա վերջին չորս տողերը.
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։

Սա Փաշինյանի կողմից ևս մեկ փորձ է՝ թուլացնելու հայերի ազգայնական զգացումները՝ հանդարտեցնելու Հայաստանի թշնամիներին։ Օրհներգի խոսքերը գրել է հայտնի բանաստեղծ Միքայել Նալբանդյանը 1861 թվականին։ Օրհներգն ընդունվել է Հայաստանի առաջին Հանրապետության կողմից 1918 թվականին։ Այն վերընդունվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության կողմից՝ ձևակերպումների փոքր փոփոխությամբ։

Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը հաջորդիվ՝ փոխել Հայաստանի դրո՞շը ու երկրի անո՞ւնը։ Այնուամենայնիվ, սա այն նույն մարդն է, որն ինքնահավանորեն հայտարարել է․«Ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրի: Չի կարող այդպիսի բան լինել, բացառված է»։ Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում Արարատ լեռը պահել են Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա։ Ինչպե՞ս կարող է անկախ Հայաստանի Հանրապետության վարչապետը պակաս ազգայնական լինել, քան Խորհրդային Հայաստանի ղեկավարները։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company