ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լիզպոնի Գործողութեան 40-Ամեակ Երգի Մը Պատմութիւնը. Հայ Դատի Պահանջատիրութեան Ուխտապահներու` Լիզպոնի Հինգի Յիշատակը Յաւերժացնող Երգերուն Պատգամները

28 Հուլիս 2023

«Յուշարձան Լիզպոնի նահատակներուն» խորագրուած երգին հեղինակն է հայ ազգագրական եւ փոփ երգիչ-ստեղծագործող հայրենի արուեստագէտ Ռուստամ Գէորգեանը (Մրէ):

Մրէ ծնած է 3 նոյեմբեր 1980-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը: Յաճախած է Գեղհովիտի Ալեքսանդր Միասնիկեանի անուան դպրոցը: 1998-2000 թուականներուն ծառայած է Արցախի Հադրութ քաղաքին մէջ: 2004-ին բնակութիւն հաստատած է Էջմիածին: Ան գրած եւ գործիքաւորած է բազմաթիւ հայրենասիրական, ազգագրական եւ փոփ երգեր: Հեղինակն է «Միայնակ գայլ», «Տանկիստներ», «Դուշման Ռաֆօ», «Բանակ» եւ այլ ազգագրական երգերու:

Շրջագայութիւններով հանդէս եկած է Ռուսիոյ շարք մը քաղաքներուն մէջ: Լոյս ընծայած է «Լուսինէ քեզ» (2005), «Կարօտի ճամբայ» (2007), «Մէկ լուսաբաց» (2009) եւ «Չար մարդիկ» (2016) ձայնապնակները:

«Յուշարձան Լիզպոնի նահատակներուն» երգի խօսքերուն եւ երաժշտութեան հեղինակը Մրէն է եւ ինքն ալ կը մեկնաբանէ:

Երգը դանդաղ կշռոյթով, սահուն, մեղմ եւ ամոքիչ եղանակ մը ունի: Բառերը ոչ բարդ, սակայն անոնց մէջ խրոխտ ու առինքնող, պայքարող ոգի կայ:

Լիզպոնի գործողութեան նուիրուած երգի մտայղացումն ու կատարելագործումը յատկապէս հայրենի արուեստագէտի մը կողմէ, այս պարագային` Ռուստամ Գէորգեանի (Մրէ), Հայ դատի ու պահանջատիրութեան առումով բնականաբար իր յատուկ նշանակութիւնը ունի:

ՅՈՒՇԱՐՁԱՆ ԼԻԶՊՈՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Խօսք եւ երաժշտութիւն`
Ռուստամ Գէորգեանի (Մրէ)

Նոյնն է, թուրքը չի փոխուել,
Նա մարդասպան է մնացել,
Ցեղասպան է եւ արնախում,
Ծեր ու մանուկ չի ճանաչում:

Կրկներգ.

Յիշէք Լիզպոնի քաջերին,
Հերոս Սիմոն Եահնիեանին,
Հերոս Արա Քըրճըլեանին,
Մեր քաջ Սեդրակ Աճէմեանին:
Յիշէք Լիզպոնի քաջերին,
Հերոս Վաչէ Տաղլեանին,
Քաջ Սարգիս Աբրահամեանին,
Յանուն ազգի զոհուածներին:

Ցաւից դարձանք վրիժառու,
Չարի վերջը մենք ենք տալու,
Թող որ թուրքը չմոռանայ,
Հայը մահապարտ կը դառնայ:

Կրկներգ.

Յիշէք Լիզպոնի քաջերին…

Յիշէք, հայեր, մեր քաջերին,
Որ զոհուեցին յանուն ազգին,
Ի սէր հայոց մեր հողերին,
Դարձան փարոս նոր պայքարի:

Կրկներգ.

Յիշէք Լիզպոնի քաջերին…

***

Հայ գուսան, երգահան, երգերու հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համոյթի գեղարուեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ, արցախեան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամաւորներու միութեան անդամ Գուսան Հայկազուն իր կարգին արեւելահայերէնով ստեղծագործած է «Լիզպոնի 5 քաջեր» խորագրեալ երգը:

Գուսան Հայկազուն, բուն անունով` Գագիկ Նազարեան, ծնած է 1951-ին, Արտաշատ քաղաքին մէջ: Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքէն են:

Արդէն դպրոցական տարիներուն սկսած է գրել հայրենասիրական եւ սիրային երգեր: Աւարտած է դպրոցը 1967 թուականին, ատկէ ետք ընդունուած է Երեւանի շինարարական ուսումնարանը: Մասնագիտութեամբ շինարար-երկրաչափ է:

Գրած է եւ կը կատարէ աւելի քան հարիւր երգ, որոնցմէ աւելի քան 10 երգ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը ընդունած է իբրեւ բանակային քայլերգ:

Գուսանին ստեղծագործութիւնը պայքարի կոչ է, հոն «լալու» դրդապատճառ չկայ:

2019-ին հրապարակուած «Լիզպոնի 5 քաջեր» երգը մեկնաբանած է լիբանանահայ օփերային երգիչ, խմբավար, ազատամարտիկ Գէորգ Հաճեանը:

Գէորգ Հաճեան ծնած է 1971 թուականին, Այնճար, Լիբանան: Նախնական կրթութիւնը ստացած է տեղի Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան ազգային վարժարանին մէջ: 1984-ին յաճախած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Զարեհեան դպրեվանք, զոր աւարտած է 1992 թուականին: Յաճախած է Լիբանանի «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեճը, ուսուցիչը եղած է հայ խմբավար, «Սեբաստացիներ» եւ Երեւանի պետական սենեկային երգչախումբի գեղարուեստական ղեկավար Յարութիւն Թոփիկեանը, ձայնամարզութեան վարպետային դասերու հետեւած է օփերային երգչուհի Նոնա Մազմազեանի մօտ: Որպէս մեներգիչ` հանդէս եկած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարոյր Սեւակ» եւ Թրիփոլիի «Ֆայհա» երգչախումբերուն մէջ: Եղած է Այնճարի մանկապատանեկան երգչախումբի ղեկավարը, մասնակցած է 14 դպրոցներու միջեւ տեղի ունեցող «Բարսեղ Կանաչեան» մրցոյթին եւ գրաւած` առաջին դիրքը:

1994-ին տեղափոխուած է Քուէյթ, ուր 10 տարի ղեկավարած է Ազգային վարժարանի մանկապատանեկան երգչախումբը եւ Ազգային առաջնորդարանի չափահասներու «Նարեկացի» երկսեռ երգչախումբը:

2005 թուականին ընտանիքին հետ հաստատուած է Հայաստան, ուր ալ մինչեւ 2009 թուականը ուսումը շարունակած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ: Որպէս մեներգիչ` հանդէս եկած է Երեւանի «Շարական» հնագոյն երաժշտական համոյթի մէջ` Դանիէլ Երաժիշտի ղեկավարութեամբ:

Գէորգ Հաճեանը բազմաթիւ մենահամերգներով հանդէս եկած է աշխարհի 5 ցամաքամասերու աւելի քան 27 երկիրներու մէջ:

2020 թուականի աշնան մասնակցած է Արցախի 44-օրեայ պատերազմին: ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Յարութիւնեանի եւ նոյն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ անոնք հերոսաբար նահատակուեցան հոկտեմբեր 6-ին` Արցախի մէջ, ռազմավարական կարեւորագոյն նշանակութիւն ունեցող հիւսիսային Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքի ազատագրութեան համար մղուած ծանր մարտին մէջ` ջախջախիչ հակահարուած տալով թշնամիին:

Ունի 5 ձայնասկաւառակներ` «Կոմիտասեան երախայրիք», «ԶՔեզ օրհնեմք», «Հայաստանը երգերում», «Ղօղանջ անկախութեան» եւ տեսահոլովակ մը` «Յարատեւ կռիւ»: «Ղօղանջ անկախութեան» խորագիրով երկու ձայնասկաւառակէ բաղկացած գեղատիպ հրատարակութիւնը կ՛ընդգրկէ ազգային-յեղափոխական երգերու փունջ մը, որ մեզի կը պատմէ 20-րդ դարու հայ ազատագրական պայքարի մասնակից տիտան հերոսներու կեանքն ու սխրանքը, ազատութեան, անկախութեան եւ հայրենիքի փրկութեան մղուած մարտերու կենսագրութիւնը:

Գէորգ Հաճեանի հայրենասիրութիւնը բնազդի դրուածք էր, որ իր շրջապատին քաջածանօթ է: Մենք եւս 1991-էն ծանօթ էինք իրեն ու մանաւանդ ոգեւորիչ ազգային-յեղափոխական երգեցողութեան ընթացքին արդէն մեր հերոսական պատմութեան մէջ կը վերանար ան:

«Լիզպոնի 5 քաջեր» երգի խօսքերուն եւ երաժշտութեան մասին բնութագրումի ընթացքին, որքան ալ սկզբունքային ըլլայ վերլուծել երգի հեղինակ գուսան Հայկազունի խօսքերն ու երաժշտութիւնը, սխալած կ՛ըլլանք, եթէ ազատամարտիկ Գէորգ Հաճեանի մեկնաբանութեան տարողութիւնը անջատենք երգի կառուցուածքէն:

Երգը պատմողական է, երաժշտութեան կառուցուածքը քայլերգային է եւ մարտական շունչ բուրող, ուր խոցուած սրտի մորմոքած ցաւը կուտակուած է եւ մերթ ընդ մերթ կը ծաւալի ու պոռթկումի կը վերածուի քայլերգային եւ մարտաշունչ ոգիով` Գէորգին ընկերակցելով երգչախմբային երգեցողութիւն:

«Լիզպոնի 5 քաջեր» երգին մէջ եւս Գէորգ Հաճեան վերանալով` իր ձայնով ու կատարումով կը շեշտադրէ փոթորկայոյզ հոգիին խորերէն եկած ազգային ու պահանջատիրական դրսեւորումները:

ԼԻԶՊՈՆԻ 5 ՔԱՋԵՐ

Խօսք եւ երաժշտութիւն` Գուսան Հայկազունի

Լիզպոնի պայթիւնը ցնցեց ողջ աշխարհին,
Ու ցոյց տուեց վայրագ թուրքերին,
Թէկուզ հազար տարի էլ անցնի,
Հասնելու է հայը իր նպատակին:

Ձեր հոգուն մատաղ, Լիզպոնի քաջեր,
Փառք ձեզ, քաջ Արա,
Սիմոն ու Սագօ,
Վաչէ ու Սեդրակ,
Մերն է լինելու անգամ Կիլիկիան,
Քանի ձեր նման քաջ տղերքը կան:

Ձեր մահը ի զուր չէր,
Այլ կոչ էր ու պատգամ`
Կոչելու բազում սերունդներին,
Բոլորս պիտ ապրենք ձեր նման,
Արդարութեան ճամբին ընկած մարտիկներ

Կրկներգ.

Ձեր հոգուն մատաղ, Լիզպոնի քաջեր…

Դեռ պատասխան կու տայ
Մեզ Թուրքիան ցեղասպան,
Կ՛աւարտուի Հայ դատը յաղթական,
Ողջ հայերս կը վերադառնանք
Դէպ անկախ, միացեալ, հզօր Հայաստան:

Կրկներգ.

Ձեր հոգուն մատաղ, Լիզպոնի քաջեր…

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ
aztagdaily.com

(Շար. 10)

Նախորդ՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իներորդ հոդվածները

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company