ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արդարամիտ հրեաները դիմում են Իսրայելին՝ Լաչինի միջանցքի բացմանն աջակցելու համար

16 Օգոստոս 2023

Յուրաքանչյուր ազգության մեջ կան հայամետ և հակահայ անհատներ․ հրեաները ևս բացառություն չեն: Կան հրեաներ, որոնք աջակցում են մեզ, և նրանք, ովքեր դեմ են մեզ: Մենք չպետք է բոլորին ընդհանրացնենք և մի արշինով չափենք։ Հայերը չպետք է յուրաքանչյուր հրեայի վերաբերվեն որպես հակառակորդի միայն այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների զենք վաճառում Ադրբեջանին։

Հայ ժողովուրդն իրավունք ունի քննադատելու Իսրայելի կառավարությանը և հակահայ հրեաներին։ 2015 թվականին ես խստորեն դատապարտել եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը իմ դասախոսության ժամանակ իսրայելյան համալսարանում: Դասախոսությունից հետո ես հանդիպեցի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին և ասացի նրան, որ Իսրայելի կառավարությունը, որի սեփական ժողովուրդը ցեղասպանության զոհ է եղել, պետք է լիներ առաջին երկիրը, որ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ թե վերջինը։ Նախագահ Ռիվլինն ինձ ասաց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և մեղադրեց վարչապետ Բենիամին Նեթանյահուին այն ժխտելու համար:

Վերջերս ես ստացա մի խումբ արդարամիտ իսրայելցիների երկու նամակների պատճենները, որոնք նրանք հղել էին իրենց երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խնդրելով նրանց միջամտությունը Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար:

Առաջին նամակն ուղարկվել էր Իսրայելի արտգործնախարար Էլի Կոhենին 2023 թվականի հունվարի 15-ին՝ խնդրելով նրա օժանդակությունը՝ կանխելու «լուրջ մարդասիրական ճգնաժամը և մարդկային կորուստները»՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ Նամակը ստորագրող 17 նշանավոր հրեաները, այդ թվում՝ ռաբբիներ, լրագրողներ և մտավորականներ, գրել են. «Մենք կարծում ենք, որ Դուք՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարը, Ադրբեջանի և Ռուսաստանի ձեր գործընկերների հետ ունեցած կապերի միջոցով կարող եք օգնել խուսափել այս ծանր մարդասիրական ճգնաժամից։ Ուստի խնդրում ենք անհապաղ դիմել նրանց՝ աշխատելու Լաչինի միջանցքի շրջափակման վերացման ուղղությամբ»։

Երկրորդ նամակն ուղարկվել է 2023 թվականի օգոստոսի 11-ին Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին, որը վերջերս այցելել էր Ադրբեջան։ Նամակագիրները նրան խնդրել են «անձնական կոչով դիմել Ադրբեջանի ձեր գործընկերներին և պահանջել նրանց անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»։ Նամակի 35 նշանավոր հրեա ստորագրողները, այդ թվում՝ ռաբբիներ, մտավորականներ, լրագրողներ, կաբինետի նախկին նախարար և Կնեսետի անդամ, ճարտարապետներ և գիտնականներ, գրել են. «Իսրայելի պետությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ՝ պետության, որը պատասխանատու է այս ճգնաժամի համար, և ունի այն լուծելու ունակություն: Այս կապերը պարտավորեցնում են Իսրայելի պետությանը հստակ դիրքորոշում ունենալ և ձեռքերը ծալած չնստել… Այն օգնությունը, որը մենք [Իսրայելը] տրամադրել ենք [Ադրբեջանին] նշանակում է, որ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում կողքից դիտող չլինելու, ինչպես նաև մեզ կարևոր հնարավորություն է տալիս դրական ազդեցություն ունենալու համար։ Մենք չենք կարող լռել, հատկապես հայ ժողովրդի հետ մեր ունեցած պատմական ու բազմաշերտ կապերի լույսի ներքո»:

Այս նամակներից բացի Իսրայելի հարյուրավոր հրեաներ և հայեր մի քանի բողոքի ակցիաներ են իրականացրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Բողոքի ակցիաներից մեկը եղել է Թել Ավիվում պաշտպանության նախարարության դիմաց՝ քննադատելով իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը արյան բծերով ներկված դրոնների մոդելներ են բռնել իրենց ձեռքերում՝ «Արտադրված է Իսրայելում» գրությամբ։

Ավիդան Ֆրիդմանը, Yanshoof կազմակերպության հիմնադիրներից մեկը, որը զբաղվում է մարդու իրավունքների խախտողներին իսրայելական զենքի վաճառքի դադարեցմամբ, 2023 թվականի օգոստոսի 13-ին The Times of Israel-ում հոդված է հրապարակել՝ «Արցախի մարդասիրական ճգնաժամը մեր պատասխանատվությունն է․ ահա, թե ինչու» վերնագրով: Նա գրել է. «Իսրայելը 2016-2020 թվականներին Ադրբեջանին է մատակարարել իր զենքի 69 տոկոսը: 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ իսրայելական բարձրաստիճան զինվորական աղբյուրը պնդում էր, որ «Ադրբեջանը չէր կարողանա շարունակել իր գործողությունն այս մակարդակով առանց մեր աջակցություն»։ Ֆրիդմանը եզրափակեց. «Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական ճգնաժամը հնարավոր է դարձել Իսրայելի աջակցությամբ… Ստեղծված մարդասիրական ճգնաժամը, Իսրայելի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը և հրեա ժողովրդի պատմական ու բարոյական կապը հայ ժողովրդի հետ միավորվում են՝ ստեղծելով հստակ բարոյական պատասխանատվություն։ Իսրայելը պետք է բարոյական դիրքորոշում ընդունի և կոչ անի Ադրբեջանին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»։

Որոշ հրեաների շրջանակում հայանպաստ համակրանքների խորությունը ցույց տալու համար ես կցանկանայի մեջբերել վերը նշված նամակները ստորագրողներից մեկին՝ դոկտոր Իսրայել Չարնիին։ Նա Երուսաղեմում գործող Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենն է և «Իսրայելի անհաջող պատասխանը Հայոց ցեղասպանությանը» գրքի հեղինակը։ 2009 թվականին Չարնիին և ինձ հրավիրել էին ելույթ ունենալու Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Քանի որ Չարնին հիվանդության պատճառով չէր կարողացել ներկա գտնվել, նա գրավոր ներկայացրեց իր ելույթը։ Ահա մի հատված դրանից. «Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում խաղաղության համար ոչ պակաս մարտնչող Շիմոն Պերեսը, այժմ Իսրայելի նախագահը, այն ժամանակ Իսրայելի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած, երկու անգամ նկատելիորեն շեղվեց իր ճանապարհից՝ նախատելու Հայոց ցեղասպանության պատմությունն ու հիշատակը»։

2001 թվականին Չարնին խիստ նամակ ուղարկեց Պերեսին. «Դուք անցել եք բարոյականության սահմանը, որը ոչ մի հրեա չպետք է թույլ տա իրեն խախտել… Որպես հրեա և իսրայելցի՝ ես ամաչում եմ, որ Դուք այժմ մտել եք Հայոց ցեղասպանության իսկական ժխտման շրջանակ, որը համեմատելի է Հոլոքոստի ժխտման հետ»:

Ի պատասխան 2002 թվականին Պերեսի «հատկապես անարգական» ժխտման՝ դոկտ. Չարնին նրան ուղարկել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում իմ խմբագրականներից մեկը՝ հետևյալ գրառմամբ. « Ձեր ուշադրության համար ես մեծ անհանգստությամբ կցում եմ ամերիկահայ առաջատար թերթի խմբագրականը, որը կոչ է անում Հայաստանին վտարել Իսրայելի դեսպանին [Ռիվկա Քոհենին՝ նրա կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելուց հետո]։ Լրացուցիչ տեղեկությունների համար․ այս խմբագրականի հեղինակը, որը ԱՄՆ-ում «Միացյալ հայկական հիմնադրամի» ղեկավարն է, որը համեմատելի է մեր «Միացյալ հրեական կոչի» հետ, երկար տարիներ եղել է Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակ»:

Հայերը պետք է աջակցեն իրենց բարեկամներին և քննադատեն հակառակորդներին՝ անկախ նրանց ազգությունից։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company