ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանն անարգում է այն ամենը, ինչը սրբություն է հայ ժողովրդի համար

29 Օգոստոս 2023

Օր չկա, որ չանցնի առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի նոր կոպիտ սխալի։

Ահա թե ինչ է լինում, երբ դեղին մամուլի լրագրողը հայտնվում է իշխանության ղեկին։ Հայերի մեծ մասը, կուրացած նախկին ղեկավարների հանդեպ ունեցած բացարձակ հակակրանքից, նրան սկզբում ընդունեցին գրկաբաց:

Բարեբախտաբար, Փաշինյանի ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրել՝ հինգ տարի առաջվա 80 տոկոսից անցյալ ամիս նվազելով մինչև 13 տոկոս: Տարիների ընթացքում հայաստանյան տարբեր հարցախույզներ վկայում են նրա վարկանիշի շարունակական անկման մասին: Այնուամենայնիվ, նա մնում է իշխանության ղեկին և մերժում է հրաժարական տալ, հատկապես 2020 թվականի պատերազմի իր աղետալի սխալ կառավարումից հետո, ինչը հանգեցրեց Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի և հազարավոր հայ զինվորների մահվան ու վիրավորման։

Փաշինյանն այնքան սխալներ է թույլ տվել, որ դժվար է դրանք բոլորը նշել։ Նրա ամենամեծ սխալը՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, դրանով իսկ անարգելով հազարավոր զոհված և վիրավոր հայ զինվորների զոհաբերությունը։ Նա իրավունք չուներ Արցախը «նվիրելու» Ադրբեջանին, քանի որ Արցախի Հանրապետության տարածքը Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո չէր։

Փաշինյանի բազմաթիվ այլ կոպիտ սխալների թվում են՝ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ օդում մուրճը ճոճելը, քաղաքական մրցակիցների գլուխները ջարդելու և ասֆալտին փռելու սպառնալիքը։ Այնուհետև նա արհամարհեց հայերի վաղեմի պաշտամունքը Արարատ լեռան նկատմամբ և քննադատեց Հայաստանի երկու ամենանվիրական պետական խորհրդանիշները՝ զինանշանը և օրհներգը:

Բոլորովին վերջերս Փաշինյանը դժգոհեց 1990 թվականի Հայաստանի Անկախության Հռչակագրից՝ սկզբնական փաստաթղթից, որը ճանապարհ է հարթել Հայաստանի Հանրապետության հիմնադրման համար՝ յոթ տասնամյակի կոմունիստական իշխանությունից հետո։ Նա սխալմամբ հայտարարեց, որ Անկախության հռչակագիրը հակամարտություններ է հրահրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը հակասում է իր «խաղաղության օրակարգին»:

Անկախության հռչակագրում հղում է արվել 1989 թ. վերամիավորման մասին որոշմանը, որն ընդունվել է Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրենսդիր մարմինների կողմից։ Նրանում ամրագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը «սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Հետագայում, Հայաստանի Սահմանադրությունը հղում է կատարել Անկախության հռչակագրին։

Անցյալ շաբաթ Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի կապակցությամբ Փաշինյանը հայտարարեց. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»:

Փաշինյանը սխալ մեկնաբանեց Անկախության հռչակագիրը Խորհրդային Միությունից որպես «մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձև»։ Նրա թյուր բացատրությունը ճիշտ հակառակն է, ինչ իրականում նշված է տեքստում։

Փաշինյանը շարունակեց առաջ մղել իր անիրատեսական և պարտվողական «խաղաղության օրակարգը»՝ Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորելու համար։ Նա կարծես թե չի հասկանում, որ խաղաղություն մուրալը խաղաղության չի հանգեցնում։ Սա ուղղակի ավելի շատ նվաստացման ու պատերազմի բանաձև է։

Մինչ կուրորեն խաղաղության մղելով՝ նա հակասեց ինքն իրեն՝ հայտարարելով, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում արցախահայության նկատմամբ։ Ինչպե՞ս կարող են ցեղասպանությունն ու խաղաղությունը գոյակցել։

Փաշինյանի բազմաթիվ քննադատությունները վկայում են այն մասին, որ նա դեմ է անկախ Հայաստանի Հանրապետության բոլոր խորհրդանիշներին ու արժեքներին։ Նրա վերջնական նպատակն է բավարարել Ադրբեջանին և Թուրքիային՝ վերացնելով Արցախի մասին բոլոր հիշատակումները և հրաժարվել Թուրքիայից ցեղասպանության պահանջների հետապնդումից:

Այդ ընթացքում Փաշինյանը լրիվ մոռացել է 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում կալանավորված և խոշտանգումների ենթարկված տասնյակ հայ ռազմագերիներին։ Նա ոչ միայն որևէ գործողություն չի ձեռնարկել նրանց ազատելու համար, այլև նույնիսկ չի հիշատակել նրանց մասին։ Սա նրա ձախողման հետևանքն է, որ չկարողացավ հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր ռազմագերիների միաժամանակյա փոխանակման, ինչպես նշված էր նրանց 2020 թվականի համաձայնագրում։ Փոխարենը, պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի գերիներին՝ փոքրաթիվ հայ գերիների դիմաց։

Ավելին, Ադրբեջանն Արցախի մեծ մասը բռնագրավելուց հետո զավթել է Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը։

Փաշինյանը որևէ ջանք չի գործադրել հակառակորդին այնտեղից հեռացնելու համար։ Հայաստանի սահմանների պաշտպանությունը վարչապետի առանցքային պարտականություններից է։

Փաշինյանի անվտանգության աշխատակիցները լռեցնում են բոլոր նրանց, որոնք համաձայն չեն նրա պարտվողական «խաղաղության ծրագրին»՝ լինեն նրանք Հայաստանում, թե Սփյուռքում։ Հայ դատի կողմնակից հայրենասեր հայերին և ոչ հայերին արգելվում է այցելել Հայաստան, իսկ Հայաստանի բնակիչները հալածվում և ձերբակալվում են, եթե համարձակվում են բողոքել կամ քննադատել Փաշինյանին։ Միևնույն ժամանակ, թուրք ժխտողականները և ծայրահեղական գորշ գայլերի անդամներն ազատ են շրջելու Հայաստանում և վիրավորելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Երևանի Ցեղասպանության հուշահամալիրում:

Սա ճիշտ հակառակն է նրա, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական երկիրը, որտեղ խոսքի ազատությունը ժողովրդի հիմնարար իրավունքն է։ Ցավոք, ժողովրդավարություն ու ժողովրդավարական ազատություններ հաստատելու հավակնությամբ իշխանության եկած անձը լրիվ հակառակն է արել։ Ամբողջ իշխանությունը և որոշումներ կայացնելու լիազորությունները կենտրոնացած են մեկ մարդու ձեռքում, որը ոչ ոքի հետ չի խորհրդակցում և ոչ ոքի չի լսում։

Փաշինյանի բռնատիրական որոշումների հարցում ասելիք չունեն ո՛չ նախարարները, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ դատարանները։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company