ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման վտանգ կա

03 Նոյեմբեր 2023

Մերձավոր Արեւելքում հակամարտությունների ընդլայնման վտանգ կա, թեեւ տարբեր ուժեր փորձում են կառավարելի դարձնել պատերազմի ընթացքը։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նա հավելեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման վտանգ կա։

«Տարածաշրջանում ամերիկյան ներկայության ավելացումը նախազգուշացում է Իրանին՝ իրավիճակը կառավարելի դարձնելու համար»,- ընդգծել է պատգամավորը։

Պատգամավորը նշել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդը փորձում է Իսրայելին ստիպել զինադադարի գնալ, իսկ մերժման դեպքում կարող են ռազմական հրահանգներ տրվել, որոնք լուրջ վտանգ կստեղծեն ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։

«Դիմադրության առանցք»-ի համար կարևոր է, որ Գազայի գոյությունը կասկածի տակ չառնվի, մինչդեռ Իսրայելը սպառնում է ոչնչացնել Գազան, և դա ավելի լուրջ գործոն է, քան ՀԱՄԱՍ-ի ճակատագիրը։ Ներքին իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև Իրանի դերը, որը ձգտում է իրավիճակը հնարավորինս կառավարելի դարձնել, ստիպում են Հեզբոլլահին մինչև վերջին պահը զերծ մնալ ավելի լուրջ ռազմական գործողություններից։

Միաժամանակ, Իրանում կան շրջանակներ, որոնք կարծում են, որ երկիրը պետք է միջամտի, քանի որ երկրի իմիջի խնդիր կա, քանի որ Պաղեստինի հարցն աշխարհում ընկալվում է որպես Թեհրանի համար ամենակարևոր մարտահրավերը»,- պարզաբանեց Բեգլարյանը։

Նա հիշեցրել է, որ Իրանի արտգործնախարարության ղեկավարն այցելել է նաև Թուրքիա, որը փորձում է միջնորդի դեր խաղալ՝ ելնելով իր աշխարհաքաղաքական նպատակներից։

«Հուսով եմ, որ դա դրական դեր կխաղա իրավիճակի հանգուցալուծման գործում»,- եզրափակեց պատգամավորը:

Իրանում քաղաքական որոշումների կայացման վրա ազդող ամենաազդեցիկ փորձագետները մշտապես ասում են, որ Թեհրանը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա Զանգեզուրի միջանցքի բացումը, քանի որ դա սպառնալիք կստեղծի Իրանի ապագայի համար՝ առաջիկա 100 տարում։ Նրանք Իրանի երկարաժամկետ զարգացման բանալին համարում են հայկական սահմանի անձեռնմխելիությունը. ասաց Ռոբերտ Բեգլարյանը։

Հայտնի է, որ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Բաքվի և Անկարայի համար՝ համարելով, որ Հայաստանը թուլացած է, և կարելի է զիջումների հասնել, նշեց նա։

Պատգամավորը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր հայտարարություններով փորձում են մեղմել Իրանի դիրքորոշումը, սակայն Իրանը գիտի, որ այդ սպառնալիքը կա։

«Տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի շեշտադրումը չի փոխվել, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, փակ դռների հետևում շատ բան է քննարկվում։

Իրանում, սակայն, ինքնին սկզբունքն օրակարգում է։ Հայաստանն Իրանի համար առանցքային նշանակություն ունի՝ հյուսիս և Սև ծով դուրս գալու հարցում։ Զարգացումները կախված են ռեսուրսներից և իրավիճակից, բայց ինչ-որ պահի առաջնահերթությունները կարող են ժամանակավորապես փոխվել: Վտանգ կա, որ Գազայի հատվածում զարգացումները կարող են հենց նման իրավիճակ ստեղծել»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի հարցի լուծումն այն տեսքով, որով այն կա, ինչպես նաև արտաքին խաղացողների ակտիվացումը ստիպեցին Իրանին հստակեցնել իր դիրքորոշումը, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։

«Թուրքիայի ավանդական ակտիվությունը, որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ, միշտ էլ զգայուն խնդիր է եղել Իրանի համար։ Թուրքիայի միջոցով տարածաշրջանում Արեւմուտքի ներկայությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը ստիպեցին Իրանին ակտիվանալ։

Ուստի, Թեհրանը շահագրգռված է, որ «3+3» ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում լուրջ դերակատարում ունենա։ Բայց յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանն ընդհանրապես հրաժարվում է մասնակցել, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի խնդրով և Թուրքիային և Ադրբեջանին թույլ է տալիս որոշակի դիվիդենտներ ստանալ, Թուրքիան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ է, իսկ Ադրբեջանը խաղում է տարբեր լարերի վրա։

Այս առումով, «3+3» ձևաչափը կարող է միայն հռչակագրային նշանակություն ունենալ»,- եզրափակեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company