ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանը կարող էր ավելի լավ գործարք կնքել Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցում

20 Դեկտեմբեր 2023

Բաքվի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապես ազատ արձակվեցին և վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կվերլուծեմ նրանց ազատման նախապատմությունն ու հանգամանքները՝ մատնանշելով, թե ինչու Հայաստանը պետք է շատ ավելի լավ գործարք կնքեր։

1) 2020 թվականի պատերազմի ավարտի համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ներառում էր մի դրույթ, որը պարտավորեցնում էր «իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում»։ Փաշինյանի սխալն այն էր, որ այս դրույթի կատարման համար վերջնաժամկետ չսահմանվեց՝ դրանով իսկ թույլ տալով Ադրբեջանին հայ գերիներին պահել այնքան ժամանակ, որքան նա ցանկանում է։

2) Փաշինյանի երկրորդ սխալն այն էր, որ 2020 թվականի պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ Ադրբեջանը` հայ գերիներից միայն մի քանիսին։ Տեղի չունեցավ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում:

3) Թեև 2020 թվականի համաձայնագրով որևէ նախապայման չէր դրվում հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համար, Փաշինյանը թույլ տվեց իր երրորդ սխալը՝ Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի կողմից բռնագրավված Արցախում հայկական ականների տեղադրման քարտեզները՝ Ադրբեջանի կողմից ևս մի քանի հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Ալիևն կարևոր դաս քաղեց, որ կարող է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից հայ գերիների դանդաղ և աստիճանական ազատ արձակմամբ։ Այլ կերպ ասած, Ալիևը պարզեց, որ հայ բանտարկյալներն իր համար ավելի արժեքավոր են, եթե նրանց պահի Բաքվի բանտում, և ժամանակ առ ժամանակ մի քանիսին ազատ արձակի՝ Հայաստանից հավելյալ զիջումների դիմաց:

4) Փաշինյանի հարատև մտասևեռումը Ադրբեջանի հետ անհարկի «Խաղաղության պայմանագիր» կնքելու նկատմամբ ևս մեկ հնարավորություն է ընձեռում Ալիևին Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու, այդ թվում՝ սահմանի կարգավորման բանակցությունների ընթացքում հայկական տարածքների նորանոր պահանջներ, ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի ներսում իրենց նախկինում բնակեցված գյուղերը, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ընդունումը, որն Արևելյան Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհի փոխարեն, ինչպես նշված է 2020 թ. համաձայնագրում։

5) Փաշինյանը պետք է հրաժարվեր Ադրբեջանի հետ բոլոր հանդիպումներից ու բանակցություններից՝ մինչև նրա զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ներսում գրավյալ տարածքներից և բոլոր հայ ռազմագերիների վերադարձը։

6) Ադրբեջանը համաձայնեց երկու ադրբեջանցի զինվորներին փոխանակել 32 հայ ռազմագերիների հետ, քանի որ Հայաստանը հանեց իր թեկնածությունը և չեղարկեց իր վետոն Ադրբեջանի վրա, որը հաջորդ տարի Բաքվում կհյուրընկալի կլիմայի փոփոխության միջազգային հեղինակավոր համաժողովը (COP29): Սա է միակ պատճառը, որ Ալիևը համաձայնել է իրականացնել գերիների նման անհամաչափ փոխանակում։ Հրապարակայնորեն նշված մյուս պատճառներից ոչ մեկը ճիշտ չէ։ Հակառակ անհիմն շահարկումների՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որևէ դեր չեն խաղացել այս գերիների փոխանակման կազմակերպման գործում։ Ալիևի մեծ ցանկությունն էր օգտագործել համաժողովը որպես միջոց՝ ցույց տալու Բաքուն որպես միջազգային նշանակալի մայրաքաղաք՝ ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումներից և ռազմական հանցագործություններից: Ալիևը մեծ ջանքեր է գործադրել Բաքվում այլ խոշոր իրադարձություններ անցկացնելու համար, ինչպիսիք են «Ֆորմուլա 1» մրցաշարը, «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովը, «Եվրատեսիլը», «Եվրոպական խաղերը» և այլն:

7) Հաշվի առնելով Ալիևի բուռն ցանկությունը Բաքվում կլիմայի գագաթնաժողովն ամեն գնով անցկացնելու վերաբերյալ, Հայաստանը պետք է ձգտեր բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն նրանցից 32-ին: Բացի այդ, Փաշինյանը պետք է պահանջեր ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից գերեվարված և բանտարկված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին։

8) Միևնույն ժամանակ Հայաստանում տառապում են ավելի քան 100 հազար տարագիր արցախահայեր՝ զրկված ամենաառաջնային անհրաժեշտություններից՝ բնակարանից, սննդից և դեղորայքից։ Արցախահայերը թողել են իրենց ողջ ունեցվածքն Արցախում։ Հայաստանի կառավարությունը պետք է հայց ներկայացնի Համաշխարհային դատարան՝ պահանջելով Ադրբեջանից փոխհատուցում վճարել արցախահայերի բռնագրավված ունեցվածքի համար։

9) Վերոհիշյալ հարցերը լուրջ հարցադրումներ են առաջացնում Փաշինյանի հասցեին նրա համախոհների կողմից հնչեցրած բարձր գովասանքի վերաբերյալ, որոնք հպարտանում են, որ նա մեծ հաջողություն է գրանցել 32 հայ գերիների ազատ արձակմամբ։ Նրանք չգիտեն, որ ավելի հմուտ հայ ղեկավարը կարող էր շատ ավելի զիջումներ ստանալ Ադրբեջանից, քան մի քանի հայ գերիների վերադարձը:

10) Փաշինյանի կողմնակիցները նաև հիացած են, որ տարբեր օտարերկրյա ղեկավարներ իրենց գոհունակությունն են հայտնել գերիների փոխանակման կապակցությամբ՝ հուսալով, որ դա երկու երկրներին կբերի «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Փաշինյանի կողմնակիցները չեն հասկանում, որ «Խաղաղության պայմանագիրը» իրականում խաղաղություն չի բերի երկու երկրներին, քանի որ Ալիևն արդեն խախտել է 2020 թվականի համաձայնագրի պայմանների մեծ մասը։ Ինչպիսի՞ երաշխիքներ կարող է որևէ մեկը տալ, որ նա կհարգի ապագա պայմանավորվածությունները: Այս արտաքին ուժերը մտածում են միայն մեկ բանի մասին՝ իրենց շահերի, այլ ոչ թե Հայաստանի ազգային շահերի։ Նրանք գոհ են, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է անում Ադրբեջանին, որպեսզի միջազգային հանրությունը օգուտ քաղի Ադրբեջանի նավթից ու գազից՝ անտեսելով հայկական շահերը և աչք փակելով Ալիևի կողմից սեփական ժողովրդի մարդու իրավունքների խախտումների վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company