ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ալիևը 2․5 ժամ տևած հարցազրույցի ընթացքում գոյաբանական սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

23 Հունվար 2024

2024 թվականի հունվարի 10-ին Բաքվի բռնակալ Իլհամ Ալիևը 2․5 ժամ տևողությամբ մամուլի ասուլիս տվեց ադրբեջանցի լրագրողներին, որի ընթացքում ոչ միայն իր հերթական ստերը շաղ տվեց, այլև սպառնաց հենց Հայաստանի գոյությանը։

Ահա 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում ռազմական հաղթանակներով ոգևորված Ալիևի չափազանց ամբարտավան և ահազանգող խոսքերի ուշագրավ կետերը։

Սկսենք նրանից, որ Ալիևը հայտարարեց՝ «այսօրվա Ադրբեջանը, բառիս բուն իմաստով, աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է»։ Սուտ է։ Ըստ globalfirepower.com կայքի՝ 2024 թվականի դրությամբ Ադրբեջանի զինուժը աշխարհում զբաղեցնում է 59-րդ տեղը։ Սա շատ հեռու է աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը լինելուց։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ չլինեին թուրք գեներալների կողմից ադրբեջանական զինուժի անմիջական վերահսկողությունը և Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, Ադրբեջանը չէր կարողանա հաղթել Արցախին։ Ալիևն իր ասուլիսում խոստովանեց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը վայելել է Թուրքիայի ամբողջական աջակցությունը։

Ալիևը արդարացրեց Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները, նույնիսկ արցախահայության ցեղասպանությունը՝ ասելով. «Ես բազմիցս ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Այդ մեխանիզմները կիրառվում են միայն ավելի թույլ երկրների համար։ Խոշոր պետություններն անտեսում են դրանք։ Իրենց համար օրենքը օրենք չէ, միջազգային իրավունքը օրենք չէ։ Նման պայմաններում, այն երկրները, որոնք արդարություն են պահանջում, և արդարացիորեն այդպես է, պետք է իրենք ապահովեն այդ արդարությունը»:

Ալիևը խոստովանեց այն դժվարությունները, որոնց բախվել են Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականի պատերազմի ժամանակ. «Եթե պատերազմը շարունակվեր [2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո], շատ դժվար կլիներ ազատագրել Քելբաջարի և Լաչինի շրջանները, հատկապես ձմռան եղանակին։ Այնուամենայնիվ, մենք դա էլ կանեինք, բայց մեր կորուստները կարող էին չափազանց մեծ լինել, նույնիսկ ավելին, քան 44-օրյա պատերազմում։ Մենք բոլորս դա լավ գիտեինք, որովհետև նույնիսկ հիմա ցանկացած մարդ, ով այցելում է այդ շրջանները, կարող է տեսնել, թե որքան դժվարանցանելի է այդ հողատարածքը: Սակայն, եթե Հայաստանը չստորագրեր կապիտուլյացիայի ակտը, մենք պատերազմը շարունակելու էինք մինչև վերջ»։

Ալիևի հաջորդ սուտն այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը «ապօրինի զենք, զինամթերք, ականներ և կենդանի ուժ էր տեղափոխում Ղարաբաղ»։ Սա երբեք տեղի չի ունեցել: Ալիևը դա օգտագործել է որպես պատրվակ՝ Արցախի վրա հարձակվելու համար։

Ադրբեջանի նախագահը բացահայտեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ «տեղի հայերից ոմանք կապվել են մեր ներկայացուցիչների հետ և առաջարկություններ արել շփումների վերաբերյալ, և մենք չենք մերժել»։ Թշնամու հետ գաղտնի կապ հաստատած ցանկացած հայ պետք է համարվի դավաճան:

Այնուհետև Ալիևը ևս մեկ կարևոր խոստովանություն արեց։ Նա ասաց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակման ժամանակ «եթե նրանք [արցախահայերը] չհանձնվեին, նրանք կոչնչացվեին։ Այլ տարբերակ չկար»։ Ալիևն այսպիսով հաստատում է, որ Արցախի ղեկավարներին այլ ելք չէր մնացել, քան հանձնվել՝ 120 հազար արցախահայերի կյանքը փրկելու համար։

Ալիևը հաստատեց, որ ծրագրել էր Արցախի ղեկավարների ձերբակալությունը, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում․ «մեր դիրքորոշումն անջատողականների ղեկավարների նկատմամբ միանշանակ էր՝ նրանց գերեվարումը։ Նրանցից մի քանիսը փորձել են այնտեղից փախչել Լաչինի ճանապարհով, մյուսները հայտնաբերվել են Խանքենդիում [Ստեփանակերտում] և այլուր։ Մենք գիտեինք նրանց գտնվելու վայրերը»: Նա հավելեց, որ «այդ խմբից ընդամենը երկու մարդ է բացակայում, նրանք Երևանում են»։ Ալիևը նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Ալիևը բացահայտեց, որ անձամբ է զգուշացրել Նիկոլ Փաշինյանին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմից Արցախի վրա մոտալուտ հարձակման մասին. «Ես ասել եմ թե՛ Հայաստանի ղեկավարությանը, թե՛ միջազգային դերակատարներին, որ կարող եմ սեղմել կոճակը և կատարել այդ գործողությունը մեկ րոպեում, և նրանք ոչինչ չեն կարողանա անել»։

Ալիևը նաև իր զայրույթն արտահայտեց՝ Հայաստանին Ֆրանսիայի աջակցության կապակցությամբ, դատապարտեց այդ երկրի գաղութային անցյալը և պնդեց, որ իբր Փարիզը ցեղասպանություն է իրականացրել 1.5 միլիոն ալժիրցիների նկատմամբ։

Նա նաև ծաղրեց վերջերս Հայաստանի կողմից ֆրանսիական զրահափոխադրիչների ձեռքբերումը՝ դրանք անվանելով «թիթեղյա տուփեր», որոնք «իրական սպառնալիք չեն մեզ համար»։

Ալիևը նաև մերժեց Փաշինյանի վերջին նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը ենթադրվում է իրար կապել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը։ Ալիևն ասաց, որ սա ընդամենը PR արշավ է, որը նպատակ ունի փոխարինել իր նախընտրած «Զանգեզուրի միջանցքին»: Անտեսելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ Ալիևը պնդեց, որ Հայաստանը պետք է թույլ տա ադրբեջանական բեռների անցումը Ադրբեջանից Նախիջևան Մեղրիով՝ առանց որևէ ստուգման կամ մաքսազերծման։ Եթե ոչ, Ալիևը զգուշացրեց, որ Ադրբեջանը կշարունակի Հայաստանի շրջափակումը։

Ադրբեջանի նախագահը պարծեցավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «Խաղաղության պայմանագրում» այլևս որևէ հիշատակում չկա Ղարաբաղի մասին ։

Ալիևը հերքեց Փաշինյանի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ սահմանը սահմանազատել 1975 թվականի խորհրդային քարտեզների հիման վրա՝ նախընտրելով ավելի հին քարտեզները, որոնք, ըստ նրա, Ադրբեջանին էլ ավելի շատ տարածքներ են տալիս։ Նա նաև հիշատակեց այն ծիծաղելի միտքը, որ «Իրևանը» (Երևանը) հին ադրբեջանական քաղաք է։ Ալիևը նաև հայտարարեց, որ կան ութ ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ Կարևորն այն է, որ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը դուրս չի բերի իր զինուժը Հայաստանի Հանրապետության տարածքի այն հատվածներից, որոնք բռնազավթել է 2021 թվականի մայիսից և 2022 թվականի սեպտեմբերից: Նա առաջարկեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել հիմա՝ սահմանի սահմանազատումը թողնելով ապագային։

Բախվելով Ալիևի պես ամբարտավան և ռազմատենչ ղեկավարի՝ Փաշինյանը պետք է դադարի խաղաղություն մուրալ, ինչը թուլության նշան է, և որը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ավելի շատ զիջումներ պահանջել Հայաստանից։

Հայաստանի գլխավոր երկու առաջնահերթությունները պետք է լինեն ձեռնհաս ղեկավար և հզոր բանակ ունենալը՝ իր երկու թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքները կանխելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company