ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ալեքսանդր Կերենսկին և Դաշնակցության գործով դատավարությունը

10 Փետրվար 2024

Александр Керенский и судебный процесс по делу партии «Дашнакцутюн» (vpoanalytics.com)

Հրապարակում ենք Ռուսաստանի Դաշնության պետական արխիվում Ալեքսանդր Կերենսկու 1906-1912 թթ. արխիվների հիման վրա պատրաստված «Դաշնակցություն կուսակցության անունով» ձեռագիր նյութից մի հատված:

Ռուսական կայսրությունում «հայկական հարցի» և ազգային քաղաքականության որոշ քիչ հայտնի ասպեկտներ բացահայտող աշխատության հեղինակը Վ. Բ. Արծրունու անվան Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վալերիա Անատոլևնա Օլյունինան է, խորհրդատու խմբագիրը – «Голос Армении» թերթի քաղաքական մեկնաբան Ռուբեն Էդուարդովիչ Մարգարյանը:

Ռուսական կայսրության անկման շրջանում Դաշնակցության նկատմամբ քաղաքական գործընթացը մեծ արձագանք ունեցավ այդ շրջանի հասարակական կարծիքի վրա։ Այնուամենայնիվ սա ամենաքիչ ուսումնասիրված էջերից մեկն է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների առումով, այլև հենց Ռուսաստանի պատմության և նրա ազգային քաղաքականության շրջագծում:

Հայկական հրապարակախոսության ասպարեզում «Դաշնակցության գործը» երբեմն դիտարկվում է մակերեսորեն, պատմական լայն կոնտեքստից դուրս, ինչը թույլ է տալիս գիտակցելու, որ ցանկացած կայսրությունների վախճանը միշտ դաժանացնում է մարդկանց, ովքեր վախենում են ինչպես իրենց ներկայից, այնպես էլ ապագայից։ Սա հանգեցնում է ինչպես իրենց էթնոսի ներսում փոխադարձ ատելության, այնպես էլ թշնամության՝ սեփական երկրի քաղաքացիների միջև։

Եվ դա միշտ չէ, որ կրում է ազգամիջյան, միջխմբակցային և այլ հակամարտությունների բնույթ։ Քաղաքացիական պատերազմում ինչ-որ սովորական, կենցաղային պատճառով միմյանց ոչնչացնում են նույն էթնոսին պատկանող և նույն գաղափարախոսությունը դավանող մարդիկ: Պարզապես «յուրային» հասկացությունը սկսում է տրոհվել, ինչպես քաղցկեղի բջիջը։ Եվ, ի վերջո, սկսվում է բոլորը բոլորի դեմ պատերազմը։

Պատմաբան Նաիրա Կիրակոսյանը «Դաշնակցություն կուսակցության պատմությունը 1890-1907 թթ» խորագրով ատենախոսության մեջ («История партии “Дашнакцутюн” с 1890 г. по 1907 г.», անվճար ներբեռնել ավտոռեֆերատը ВАК РФ 07.00.02 – Отечественная история (dissercat.com) հասցեով) մեջբերում է «Ռուսաստանի ազգային քաղաքական կուսակցությունների պատմություն» գրքից մի հատված:

«Ցավոք, խորհրդային պատմագրության մեջ կուսակցությունների պատմությունն ուսումնասիրելիս, նրանց գործունեությունը ենթակա էր ԽՄԿԿ պատմության կանխադրույթներին, իսկ դրանց ընդդիմացող քաղաքական կուսակցությունները բնութագրվում էին որպես իրենց պատմական առաքելությունները չարդարացրած և դասված էին «ռեակցիոն» կատեգորիայի շարքը։ Ուստի այդ կուսակցությունների ծագման և գործունեության լուսաբանումը խիստ մակերեսային էր և կրում էր ընդհանրական բնույթ։ Նույն ճակատագրին արժանացան նաև ազգային կուսակցությունները։ Ժամանակակից պատմագրությունը, հրաժարվելով մարքսիստ-լենինյան մեթոդաբանությունից, դեռ փնտրում է նոր մոտեցումներ այնպիսի բարդ խնդրի մշակման համար, ինչպիսին է Ռուսաստանի ազգային կուսակցությունների պատմությունը» История национальных политических партий России: Материалы междунар. конф., Москва, 21-22 мая 1996 г. / М.: Росспэн, 1997.

Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկի

Եթե այսօր Ռուսաստանում հայտնի էլ է Դաշնակցություն կուսակցության նկատմամբ քաղաքական դատավարության թեման, ապա դա պայմանավորված է ինքնակալության տապալումից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ապագա ղեկավար Ալեքսանդր Ֆեոդորովիչ Կերենսկու (1881-1970) հակասական անհատականության հետ: Նա այն ժամանակվա առաջադեմ փաստաբանների շարքում էր, ովքեր ստանձնել էին դատարանում ներկայացնելու Դաշնակցության 146 անդամների պաշտպանությունը։ Աղմկահարույց դատավարության ընթացքում Դաշնակցության պաշտպանների թիմի հոգևոր միջուկը կազմում էր, այսպես կոչված, «երիտասարդ փաստաբանությունը», որը պաշտպանում էր ցարական ռեժիմի կողմից հալածվող ընչազուրկ և հակամիապետական ընդդիմությանը։ Նրանց օգնեց հսկայական գրականությունը․ նրանց օգնեց նաև 1899-ին լույս տեսած, հենց իր՝ կոմս Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Հարություն» վեպը, որը, մեղմ ասած, վերաբերում էր անարդար պատժիչ համակարգին։

Ռուսաստանի Դաշնության Պետական արխիվում Կերենսկու գրառումների շարքում կարելի է ծանոթանալ նրա մտքերին մահապատժի դեմ պայքարի լիգայի վերածննդի հարցի վերաբերյալ (1911) ГА РФ Дело 1807 17։ Դա այդ տարիներին նրա գործունեության էական ուղղությունն էր և կիրառական նշանակություն ուներ նաեւ Դաշնակցության անդամների դատավարության հարցում:

Այդ տարիներին Լ. Ն. Տոլստոյի հիշատակը հավերժացնելու ուղիներ որոնող հանձնաժողովը դիմել է ռուս հանրությանը՝ առաջ քաշելով մահապատիժը վերացնելու գաղափարը։ Փաստաբան Ալեքսանդր Կերենսկին մեկն էր նրանցից, ովքեր աշխատում էին Ռուս հանրությանն ուղղված հանձնաժողովի անդամների այս դիմումի տեքստի վրա: Դիմումում ասվում էր․ «Մարդկության մեծ ուսուցիչները, փիլիսոփաներն ու բարոյախոսները կրակոտ և ոգեշնչված խոսքերով խարանեցին մարդու կողմից մարդուն սպանելու այս սարսափելի «իրավունքը», որն իրականացվում է իբր հանուն հանրային բարիքի և օրենքի հովանու ներքո… Մահապատիժն արդարացնելն ավելի քիչ ընդունելի է նույնիսկ պայմանավորված մեր հայրենիքի այժմ ապրած բացառիկ պատմական պահի «տխուր անհրաժեշտությամբ»: Խորն է մոլորությունը նրանց, ովքեր կարծում են, որ ամեն օր կախաղան կանգնեցնելը դահիճի վարձու ձեռքով կարող է «հանգստություն բերել» Ռուսաստանին»։

Այս նամակը ստորագրած բազմաթիվ անձանց թվում են՝ պրոֆեսոր իշխան Դ. Ի. Բեբութովը, Երկրորդ Պետ․Դումայի անդամ Ն. Բերդյաևը, գրականագետ Վ. Գ. Կորոլենկոն, ակադեմիկոս-պրոֆեսոր Վ. ի. Վերնադսկին, արտիստներ Վ. Կաչալովը և Վ. Կոմիսարժևսկայան, գրողներ Լ. Ա. Կոմարովսկին և Ա. Կուպրինը, Դ. Մերեժկովսկին, Առաջին եւ Երկրորդ պետ․ դումայի անդամ Վ. Դ. Կուզմին-Կարավաևը, դրամատուրգ և թատրոնի տնօրեն Վ. Ի. Նեմերովիչ-Դանչենկոն, ակադեմիկոս Ս. Ֆ. Օլդենբուրգը, երաժշտական քննադատ Յու. Էնգելը, արտիստ Լ. Սոբինովը, կոմս Իվ․ Տոլստոյը, դերասանուհի Օ. Կնիպեր-Չեխովան և գրականագետ Գ. Վ. Պլեխանովը, պրոֆեսոր Ի. Ա. Բոդուեն դե Կուրտենեն, գրող Զ. Գիպպիուսը … Համաձայնեք, այն ժամանակվա առաջադեմ մտավորականության բավականին պատկառելի ընկերախումբ է։

Այս համատեքստում հասկանալի է դառնում, որ ահաբեկչական գործողությունների և հակակառավարական ակցիաների մեջ մեղադրվող դաշնակցականներին մահապատիժ չէր սպառնում։ Այդ ժամանակները չէին։ Իսկ ահա երեսուն տարի առաջ Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի ղեկավար կոմս Մ.Թ. Լորիս-Մելիքովի օրոք յուրաքանչյուր ոք, ով ձեռք կբարձրացներ ոստիկանի կամ պետության մեկ այլ ներկայացուցչի վրա, կարող էր հայտնվել կախաղանին։ Եվ նարոդնիկների, և տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, թռչող ջոկատների անդամներ դա լավ գիտակցում էին։
Կերենսկու արխիվներում գտնում ենք տպագիր թերթիկ՝ մահապատժի վերաբերյալ նրա հետևյալ գրառմամբ. «Մեր քաղաքական համակարգի յուրատեսակ կենցաղային կապը մահապատժի հետ անօգուտ է, քանի դեռ գոյություն ունեն պետական կյանքի ժամանակակից պայմանները»։

Եվ ավելի անկեղծ գրառում, վկայող, որ Կերենսկին ոչ միայն իր դաշնակցական պաշտպանյալների ճակատագրի մասին հոգածությամբ է առաջնորդվել մահապատժի վերացման համար մղվող իր պայքարում. «Ռուսաստանում մահապատժի դեմ պայքարը, միևնույն ժամանակ, մեր պետականույաթն հիմքերի տատանումն է։ Այս պնդումը մեզ վստահություն է հաղորդում, որ մահապատժի դեմ համակարգված պայքարն այժմ գեղեցիկ ժեստ չէ, Դոն Քիշոտություն չէ, այլ ճանապարհներից մեկը, որը տանում է դեպի նույն նպատակը՝ Կարթագենի ոչնչացումը». այսինքն՝ ինքնակալության։
Այդ պատճառով էլ փաստարկները, թե փետրվարական և արևմտյան կառույցների շահերի քարոզիչ Կերենսկին հայամետ է եղել կամ պարզապես կարեկցել է հայերին, արմատախիլ են լինում։ Մասոն Կերենսկին, ինչպես շատ ռուս լիբերալներ, պարզապես թափահարում էր հայկական օրակարգը՝ ազգային հարցը, որպեսզի այդ ձևով ևս նպաստեր կայսրության փլուզմանը։ Կերենսկու համար Դաշնակցության գործը քաղաքական ռեսուրս էր։ Պարզ ասած՝ ներգրավվելով այս գործընթացում՝ Կերենսկին «Իր դեմքը կերտեց»:

Ժամանակավոր կառավարության ապագա ղեկավարի քաղաքական կարիերան սկսվել է 24 տարեկանում՝ հեղափոխականների կողմից հրահրված ողբերգության՝ 1905-ի հունվարի 9-ի զոհերին օգնելու կոմիտեին մասնակցելուց։ 1905-ի հոկտեմբերից Կերենսկին գրել է «Բուրևեստնիկ» հեղափոխական սոցիալիստական տեղեկագրի համար։ Նույն թվականի դեկտեմբերին նա ձերբակալվել է սոցիալիստ-հեղափոխականների (Էսէռներ) մարտական ջոկատին պատկանելու մեղադրանքով և մի քանի ամիս Սանկ Պտերբուրգի նախնական կալանավայրում (в крестах) անցկացնելուց հետո արտաքսվել է Տաշքենդ:
1906-ին վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ Ալեքսանդր Ֆյոդորովիչը սկսում է փաստաբանի կարիերան, մասնակցում է մի շարք քաղաքական դատավարությունների, օրինակ՝ 1910-ին նա եղել է Թուրքեստանի Սոցիալ-հեղափոխական (ԷՍԷՌ) (СР) կազմակերպության գլխավոր պաշտպանը, 1912-ի սկզբին, ինչպես գիտենք, պաշտպանել է Դաշնակցության անդամներին, այնուհետև մասնակցել է քաղաքական աքսորյալների կողմից հրահրված Լենայի հանքերում բանվորների գնդակահարության հետաքննության հասարակական հանձնաժողովին:

Հայ Յեղափոխական կուսակցության գործին իր մասնակցության վերաբերյալ Կերենսկին ավելի ուշ «Ռուսաստանը պատմական շրջադարձի վրա» հուշագրությունում կգրի հետևյալը․ «Ինձ համար ամենախոշոր դատավարություններից մեկը դարձավ 1912-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության գործով դատավարությունը։ Այն դարձավ դարասկզբին իշխան Գոլիցինի ողբալի գործունեության վերջաբանը, ի հետևանք որի անգամ Ռուսաստանի այնպիսի հավատարիմ բարեկամները, ինչպիսիք են հայերը, վերածվեցին ահարկու հեղափոխական ուժի։ Դատարանի առջեւ կանգնեց ողջ հայ մտավորականությունը, այդ թվում՝ գրողներ, բժիշկներ, իրավաբաններ, բանկիրներ և նույնիսկ վաճառականները (որոնք, իբրև թե, դրամական միջոցներ էին տրամադրում հեղափոխականներին)։ Հետաքննությունը տևել էր մի քանի տարի։ Ձերբակալությունները տեղի էին ունեցել ամբողջ Ռուսաստանում և, ի վերջո, Սանկտ Պետերբուրգում ստեղծվեց Սենատի հատուկ դատարան:
Ամբաստանյալներից որոշներին բանտում պահել էին գրեթե չորս տարի՝ նախքան դատական նիստերը մեկնարկը։ Լսումները սկսվեցին 1912ի հունվարին և շարունակվեցին մինչեւ մարտի կեսերը։ Հարցաքննվեցին վեց հարյուր վկաներ։ Վախենալով անկարգություններից՝ ոստիկանությունը հատուկ նախազգուշական միջոցներ էր ձեռնարկել։ Դատավարությունը ընթանում էր փակ դռների ետևում, նիստերի դահլիճ մտնել թույլ չտվեցին անգամ մեղադրյալների հարազատներին։ Մթնոլորտը շիկացնում էին ամեն տեսակի արգելքները։ Դատաքննության սկզբում ամբաստանյալներից մեկը հայտարարեց իր անմեղության մասին։ Դատավարությունը նախագահող սենատոր Կրիվցովը վճիռ հրապարակեց այն մասին, որ հրապարակվի հետաքննության եզրակացությունը, որը կրում էր զուտ մեղադրական բնույթ։ Ես միջամտեցի և խնդրեցի դատավորին նշանակել փորձագետի՝ վկաների ցուցմունքները ուսումնասիրելու համար, որոնք, իմ խորին համոզմամբ, կեղծ վկայություններ էին: Իմ խնդրանքից տարակուսած Կրիվցովը հարցրեց. «Դուք Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ եք խնդրում, և ինչ է սպասում Ձեզ սխալվելու դեպքում»։

«Այո, գիտակցում եմ», – պատասխանեցի առանց վարանելու:

Նշանակվեց փորձաքննություն, և վկայությունների մեծ մասը կեղծ ճանաչվեց։ Պաշտպանական կողմին հաջողվեց ապացուցել նաև այլ մեղադրանքներով ցուցմունքների կեղծ լինելը։ Բանը հասավ այնտեղ, որ հենց ես ոտքի էի կանգնում՝ այս կամ այն առիթով բողոք հայտնելու, դատավորը դրականորեն թափահարում էր ձեռքը և քրթմնջում. «Ընդունված է»։ 145 մեղադրյալներից 95-ը արդարացվեց, 47-ը դատապարտվեցին ազատազրկման կամ Սիբիր աքսորի, և միայն երեքը դատապարտվեցին տաժանակիր աշխատանքների։ Դատավարության արդյունքը բարձրացրեց Ռուսաստանի հեղինակությունը արտասահմանում, հատկապես Թուրքիայի հայերի շրջանում»:

Հատկանշական է, որ նույն 1912-ին Ա.Ֆ. Կերենսկին դառնում է մասոն։ Անձամբ ինքն այդ մասին գրում է. «Մասոններին անդամակցելու առաջարկը ստացել եմ 1912-ին՝ Չորրորդ Դումայում ընտրվելուց անմիջապես հետո։ Լուրջ մտորումներից հետո եկա այն եզրակացության, որ իմ սեփական նպատակները համընկնում են միության նպատակներին, և ես ընդունեցի այդ առաջարկը»:

Պետք է ասել, որ Ռուսաստանում առաջին մասոնական օթյակները, 1822-ին դրանց արգելքից հետո, նորից ի հայտ եկան 1905-ին։ 1913-ին հիմնադրվեց «Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելք» մասոնական օթյակը։ Իրենք մասոններն ասում էին, թե այն մասոնական էր «միայն անունով», իսկ նրա հիմնական նպատակն էր․.. «Ինքնակալական ռեժիմի տապալումը»։ Այս ամենը լիովին համընկնում էր Կերենսկու աշխարհայացքի հետ, Ալեքսանդր Ֆեդորովիչը համերաշխ էր այդ նպատակների հետ։ Ուստի նրա կարիերան մասոնական օթյակում սրընթաց էր։ 1916-ի դեկտեմբերի 16-ին նա դառնում է Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արեւելքի օթյակի գլխավոր քարտուղարը։ Զուգադիպությամբ դեկտեմբերի նույն 16-ի լույս 17-ի գիշերը սպանվում է Գրիգորի Ռասպուտինը։

Կերենսկին եղել է նաեւ ԷսԷռ առաջնորդներից մեկը և ղեկավարել է նրա, այսպես կոչված, Հարավային կոնֆերենցիան։ Սակայն, քանի որ ԷսԷռ-ները պաշտոնապես բոյկոտեցին Չորրորդ Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվեցին 1912-ի նոյեմբերին, Կերենսկին, ով ցանկանում էր հայտնվել այնտեղ, ստիպված էր պաշտոնապես լքել Սոցիալիստ հեղափոխականների կուսակցությունը։

Դումա մտնելով՝ Ալեքսանդր Ֆեդորովիչը գլխավորեց այնտեղ գտնվող «Տրուդովիկների» (Աշխատավորականների) երկրորդ ամենամեծ խմբակցությունը, որը ներկայացնում էր, այդ թվում, Էսէռների շահերը։ Կերենսկին նստեց Դումայում մինչև 1917-ի փետրվարի 26-ը, երբ կայսր Նիկոլայ II-ը (1868-1918) իր հրամանագրով դադարեցրեց Դումայի եռանդուն գործունեությունը՝ նրա հակապետական բնույթի համար։

«…Պատմում են, որ կյանքի վերջում լրագրողի հարցին՝ «Ի՞նչ էր անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանում հեղափոխական գործընթացը չընթանար։- Կերենսկին պատասխանել է. «Անհրաժեշտ էր մեկ մարդու գնդակահարել»: Լրագրողը հարցրել է՝ Լե՞նինին։ – Կերենսկին պատասխանել է. «Ոչ, Կերենսկուն»: Նույնիսկ «Ավարտի վարագույրից» առաջ Ալեքսանդր Ֆեդորովիչը չցանկացավ խոստովանել, որ ինքը պարզապես այն հզոր ուժերի խամաճիկն է, ովքեր նրան ընտրեցին և նշանակեցին երկրում խալիֆություն անելու սպիտակ ձիու վրա՝ ինչպես պատկերավոր արտահայտվել է Սերգեյ Եսենինը «Աննա Սնեգինայում»: См.: Фурсов А. Россия между революцией и контрреволюцией. Холодный восточный ветер. М.: Книжный мир, 2021 г.:

Վալերիյա Օլյունինա

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company