ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանը աշխատում է ՀԱՊԿ–ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ

22 Դեկտեմբեր 2018

ԼՂ համակարտության կարգավորման հարցում ի՞նչն է լավատեսություն հաղորդել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին եւ ի՞նչ փոխըմբռման են հասել նա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում այսօր կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Նա նաեւ համոզված է, որ Ադրբեջանը աշխատում է ՀԱՊԿ–ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ։ Այս հարցերի շուրջ իր մտահոգությունների մասին Արսեն Համբարձումյանը պատմել է NEWS.am-ի հետ հարցազրույցում:

– Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀՀ իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ: ՀՀ ԱԳՆ-ն, սակայն նշում է, որ Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հնգակողմ հայտարարության տեքստի շուրջ: Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում Արցախի խնդրի շուրջ վերջին զարգացումները:

– Ես կարծում եմ, որ վերջին զարգացումները, որոնց վերաբերյալ մեր անհանգստությունների մասին նաեւ հայտնելու առիթ ունեցել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնուամենայնիվ, սպառիչ պատասխաններ են ակնկալում, որովհետեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունների հետ կապված ես կարծում եմ, որ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանները, այնուամենայնիվ, բավարար չէին, կնախընտրեի լսել մեր արտաքին գործերի նախարարի պարզաբանումները այս կապակցությամբ, թե ինչ փոխըմբռնման մասին է խոսքը եւ ինչն է, որ վերջին հանդիպման ժամանակ այդքան մեծ լավատեսություն է հաղորդել Ադրբեջանի ԱԳ նախարարին։ Եթե դա ադրբեջանական ապատեղեկատվության հերթական դրսեւորումն է, լավ կլինի, որ դրա մասին բարձրաձայն եւ հստակ հայտարարի ՀՀ ԱԳ նախարարը, եթե փոխըմբռնում ասելով՝ հայկական կողմը եւս որոշակի բովանդակություն է այդտեղ տեսնում, նախ պիտի հասկանանք, թե այդ փոխըմբռնումը իրենից ինչ է ներկայացնում, եւ միայն փոխըմբռման մասին չէ, որ հայտարարվել է, այլ ասվել է նաեւ այն մասին, որ ակնկալիք կա, որ 2019 թվականին հնարավոր է էական առաջընթաց ունենալ արցախյան հարցի հետ կապված։

– Ալիեւը հայտարարում է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել հակամարտության կարգավորման համար, այդ թվում՝ միջազգային կառույցներում, որոնց թվում ՀԱՊԿ–ն է նաեւ։ Ձեր կարծիքով, իսկապե՞ս կան նման հիմքեր եւ ըստ այդմ՝ վտանգներ հայկական կողմի համար:

– Լավատեղյակ չլինելով կուլիսային հանդիպումների մանրամասնություններին՝ ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ տալուց, բայց ամեն դեպքում այն զարգացումները, այն գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի հետ կապված, եթե հանրագումարով կամ ընդհանուր համատեքստի մեջ դիտարկելու լինենք, տեսանելի է, որ կան գործընթացներ, անպայման չի այդ գործընթացները լինեն տեսանելի, բայց կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս, միգուցե, այդ շրջանակներում պիտի դիտարկել նաեւ հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով սահմանապահ զորքեր տեղակայելու Ադրբեջանի վերջին հայտարարությունները։ Հայ–ադրբեջանական սահմանն այն սահմանն է, որի պարագայում նաեւ ՀԱՊԿ–ն որոշակի պարտավորություններ ստանձնելու հարց ունի ռազմական էսկալացիայի պարագայում, եւ այստեղ սահմանապահ զորքերի տեղակայումը միգուցե նաեւ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի դիրքերը թուլացնելու եւ դաշնակցային պարտավորությունները չեզոքացնելու նպատակ է հետապնդում, այսինքն՝ խորքային վերլուծության խնդիր ունենք։ Կարծում եմ, որ նաեւ Նախիջեւանի սահմանում տեղի ունեցած առաջխաղացումները այս առումով եւս պիտի ընդհանուր համատեքստում դիտարկել, որովհետեւ այս գործընթացները, չեմ կարծում, որ պատահական կամ առանձին վերցված գործընթացներ են, եւ եթե ընդհանուր համատեքստում ենք փորձում դիտարկել, անհանգստանալու առիթներ եւ պատճառներ ունենք, նկատի ունենալով նաեւ ամիսներ առաջ Բոլթոնի եւ ԱՄՆ արդեն նախկին դեսպանի արած հայտարարությունները։ Այս առումով կարեւոր է հայկական կողմի պաշտոնյաների հստակ եւ միարժեք արձագանքը, որպեսզի տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող հարցեր չառաջանան մեր իրականության մեջ։

-Մտավախություն չունե՞ք, որ սահմանապահ ուժերով փոխարինելով՝ Ադրբեջանը ցանկանում է այսպիսով այդ զորքերը տեղափոխել Արցախի հետ շփման գիծ։

Դա էլ չեմ բացառում, բայց ես ավելի շուտ տեսնում եմ, որ Ադրբեջանը փորձում է ՀԱՊԿ–ի շրջանակներում թուլացնել ՀՀ–ի դիրքերը դաշնակցային պարտավորությունները չկատարելու իմաստով։ Այս հարաբերական հանգիստ իրավիճակը, որ կա, ամենեւին չի նշանակում, որ իրավիճակը լիցքաթափվել է։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ինժեներական որոշակի ամրացումներ է կատարում, զորքերի հետքաշում տեղի չի ունեցել առաջնային բնագծերից զորավարժություններից հետո։

-Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր վարչապետության օրոք ոչ մի դիրք չի զիջվել, իսկ տեղաշարժերը տեղի են ունեցել փետրվար–մայիս ամիսներին։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում դա։

– Քանի որ Հայաստան-Նախիջեւան սահման որպես այդպիսին չի եղել, կա ռազմաճակատի գիծ, ուստի այդ տեսակ մոտեցումը, որ տեղաշարժ չի եղել, ընդամենը իրենց տարածքում դիրքերի որոշակի բարելավում է եղել, մեղմ ասած ընդունելի չէ։ Մեր ունեցած տեղեկությամբ, որը նաեւ որոշակի փաստական հիմքի վրա է խարսխված, չի խոսում այն մասին, որ այդ տեղաշարժերը եղել են ապրիլ–մայիսյան իրադարձություններից առաջ, եղել է գործընթաց, այդ գործընթացը որոշակի տեւականություն է ունեցել, եղել է դիրքերի մինչեւ այդ տեղի ունեցած առաջխաղացում եւ դրանից հետո։ Շատ հստակ է, որ ադրբեջանական դիրքերի առաջխաղացման արդյունքում մենք որոշակի վտանգների առաջ ենք կանգնած, այն առումով, որ թե՛ Զանգակատան, թե՛ Արենի գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը հայտնվել է ուղիղ նշանառության տակ։ Սա լրջագույն խնդիր է, որին պետք է լրջորեն անդրադառնալ եւ ամենեւին կարեւոր չէ, թե այս տեղաշարժերը տեղի են ունեցել փետրվար–մարտ ամիսների ընթացքում, թե դրանից հետո, եթե կա իրավիճակ, որը սպառնում է մեր անվտանգությանը։ Դա արդարացում չէ, թե գործընթացը երբ է սկսվել եւ երբ է ավարտվել եւ դրանից ներկա իշխանությունների պատասխանատվությունը չի նվազում։

– ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Ալիեւի մոտ բանակցությունները վերականգնելու «անկեղծ տրամադրվածություն» է զգացել: Ի՞նչ մեսիջ է սրանով հղում Լավրովը:

– Ես թերահավատ եմ, որ երբեւէ Ալիեւի մոտ բանակցային գործընթացը արդյունավորելու անկեղծ ցանկություն կարող է լինել այն իմաստով, որ Ղարաբաղի հարցի ընդունելի լուծում կարելի է գտնել։ Միգուցե, Ադրբեջանը իր շահերի տեսանկյունից ինչ–որ պատկերացումներ ունի հարցի կարգավորման հետ կապված որոշակի առաջընթացի մասով, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ ցանկությունը երկուստեք կարող է լինել, քանի որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի դիրքորոշումները այնքան կարծր են, որ ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ ընդհանուր հայտարար կարելի է ձեւավորել, որպեսզի երկուստեք ընդունելի բանակցային գործընթաց տեղի ունենա։

Հայկական կողմի դիրքորոշումը հստակ բանաձեւելու հարց ունենք, որովհետեւ քանի դեռ հայկական կողմի դիրքորոշումները հստակ ձեւակերպված չեն եւ ակնկալիքներն այն է, որ բանակցային սեղանի շուրջ ձեւավորվեն ինչ–ինչ տարբերակներ, որոնք հետո քննարկման առարկա կդառնան, դա մեզ լավ տեղ չի տանի։ Քանի դեռ չեն ճշգրտվել ԼՂՀ տարածքներն ու չի վերականգնվել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, հայկական կողմի իշխանությունը տարածվում է ամբողջ տարածքների վրա, այլ կերպ ասած՝ քանի դեռ Ադրբեջանի կողմից չի ճանաչվել ԼՂՀ–ն, խոսել փոխզիջումների մասին, անիմաստ է։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի անունից: Արդյո՞ք այս մոտեցմամբ ամրանում են հայկական կողմի դիրքերը:

– Անխուսափելի է, առանց Արցախի բանակցային կողմ լինելու ակնկալել, որ հնարավոր է հանգել ինչ-որ լուծման, քանի որ գործ ունենք Արցախի ինքնուրույն պետության հետ։ Այս մոտեցումը միանշանակ պետք է առաջ մղվի հայկական կողմից։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company