ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

22 Ապրիլ 2024

Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:

Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք.

1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրավական հիմքի խորհրդակացական մարմին է, չունի որևէ լիազորություն տալ համաձայնություն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գիծը որոշելու հարցում: Հակառակը լիազորությունների չարաշահում է և քրեորեն պատժելի արարք.

2. Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով.

3. նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով.

4. վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ միաջավայրի բացակայության վերաբերյալ նախկինում մեր արտահայտված դիրքրոշումը, կրկին հիշեցնում ենք, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը միմյանց հաջորդող գործընթացներն են: Նախ, միջազգային իրավունքի համաձայն և փորձի հաշվառմամբ՝ երկու երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում (դելիմիտացիա), որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում է միայն իրականացվում սահմանագծում (դեմարկացիա).

5. մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները.

Ըստ այդմ, հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու գործընթացում ներգրավված բոլոր անձանց, առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն (փոխանցում այլ պետության) կամ այդ ուղղությամբ իրականացված որևէ գործողություն ոչ միայն առոչինչ է, այլ նաև համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ:

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին
22.04.2024 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մեծագույն խնդիրը ազգային և ինքնիշխան պ

Հայաստանում մարդու իրավունքների, քաղաքական և իրավական համակարգերի վիճակը խիստ

28 Օգոստոս 2026
Անդրադարձ – Երիտասարդութիւնը՝ մե

Ա­մա­ռո­ւան ե­ղա­նա­կը յու­նա­հայ գա­ղու­թի ազ­գա­յին-կազ­մա­կեր­պա­կան կեան­ք

28 Օգոստոս 2026
Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի Մասնաճիւղ

ԳԼԵՆԴԷՅԼ, Կալիֆորնիա — Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Գլենդէյլի մասնաճիւղը (ANC

28 Օգոստոս 2026
ՀԱՊԿ-ը․․․ «Թուղթէ Վագր»-ն ու Հայաստանը

«Բայց երբ գործելու ժամանակը գայ, ի՞նչ օգուտ ունիք։ Թուղթէ վագր մը տեսնելով՝ վա

27 Օգոստոս 2026
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտա

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում Հայաս

27 Օգոստոս 2026
Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում

«Երկու օր է արդեն՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակ

27 Օգոստոս 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը գործարկած է իր նոր կայքէջը՝ spyurkconf

27 Օգոստոս 2026
Բագրատունի. «Պետութեան Պարտականութիւնն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

27 Օգոստոս 2026
Սփիւռքի Հետ Կապերը` Պետական Ծրագիրին Մ

Երկուշաբթի, 24 օգոստոս 2026-ին Հայաստանի Ազգային ժողովը սկսաւ կառավարութեան հն

27 Օգոստոս 2026
Ակնարկ. Քրտական Խաղաթուղթի Վերափոխումը

Պաշտօնական Դամասկոսի եւ Սուրիոյ ժողովրդավարական ուժերուն միջեւ կայացած յունուա

27 Օգոստոս 2026
«…Երբ հայ ժողովուրդը քնի մէջ է եւ ոչ թ

Վերջին 8-ը տարիներում, Հայաստանում իշխանութիւնը բռնազաւթածների կարելի է ասել՝

26 Օգոստոս 2026
ՀՅԴ-ին թիրախավորելով՝ իշխանությունը փո

Ազգային ժողովում իշխանական պատգամավորների հայտարարությունները, թե ՀՅԴ-ն իրավու

26 Օգոստոս 2026
Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում հայց է ներկայաց

25 Օգոստոս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիք

25 Օգոստոս 2026
Հայաստանը շարունակում է լինել գործադիր

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

25 Օգոստոս 2026
Եվրոպացիները հանուն Արցախի նախաձեռնութ

Մենք՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անունից, խոր մտահոգությամբ և

25 Օգոստոս 2026
Ցավակցագիր

Ցավով տեղակացանք Ավետիս (Ավո) Քեշիշյանի հոգին ի տեր ավանդելու մասին: Վշտալի այ

25 Օգոստոս 2026
Խմբագրական. Ո՛չ-ի Շարժումը` Նոր Հանգրո

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրի 36-ամեակը ուղերձներէն, մտորում

25 Օգոստոս 2026
Կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական

Օգոստոսի 23-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական Շրջանային ժողովը: Ժո

24 Օգոստոս 2026
Երբ օրէնքը զէնքի կը վերածուի

Օրէնքի գերակայութեան եւ օրէնքով կառավարելու միջեւ էական տարբերութիւն կայ։ Առաջ

24 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company