ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում

28 Մայիս 2024

Նույնիսկ այն ժամանակ, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր հազարավոր հետևորդների հետ երթով սկսեց շարժվել դեպի Երևան, շատերը մտածում էին, թե ինչ կլինի մայիսի 9-ին, երբ նրանք հասնեն Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակները։

Երևան ժամանելուց հետո Բագրատ Սրբազանը Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար: Երբ ժամը լրացավ, և նա հրաժարական չտվեց, Սրբազանը հայտարարեց, որ հաջորդ օրվանից ամբողջ երկրում սկսելու են քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Նա հորդորեց իր հետևորդներին խաղաղ ակցիաներ անել և որևէ բռնություն չգործադրել։

Փաշինյանը հույս ուներ, որ ցուցարարների թիվը ժամանակի ընթացքում կնվազի, և շարժումը կմարի։ Վարչախումբն ամեն ինչ արեց Սրբազանին ու ցուցարարներին անարգելու և զրպարտելու համար։ Իշխանական քարոզիչները հայտարարեցին, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում եղել է ընդամենը մոտ 20000 ցուցարար, մինչդեռ դիտորդների մեծ մասը բազմությունը գնահատել է մի քանի անգամ ավելի շատ: Վեց տարի շարունակ հազարավոր ստերով մոլորեցնելով հայ հասարակությանը՝ Փաշինյանը շարունակեց իր խաբուսիկ գործելաոճը՝ առանց որևէ ապացույցի պնդելով, որ ցուցարարները Կրեմլի գործակալներ են, որոնց գումար են վճարել այս ցույցերին մասնակցելու համար: Կառավարության ղեկավարները ծաղրում էին ոչ միայն Սրբազանին, այլև Հայոց եկեղեցին, որը հովվություն է արել ազգին 301 թվականից ի վեր, հատկապես հայկական պետականության բացակայության ժամանակ:

Ի հիասթափություն վարչապետի նվազող համակիրների, քանի որ նրա վարկանիշը վեց տարի առաջվա 80 տոկոսից նվազել է մինչև 8 տոկոս, Սրբազանը Հանրապետության հրապարակում անցկացրեց երկրորդ հանրահավաքը, որին ներկա էին տասնյակ հազարավոր հետևորդներ: Չնայած Փաշինյանի ոստիկանության բիրտ գործողություններին, որոնք դաժանորեն հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա, շարժումն ավելի մեծ թափ հավաքեց, քան թե մարեց։ Անցած շաբաթվա ընթացքում Սրբազանը հանդիպումներ ունեցավ իրավաբանների, բժիշկների, պաշտոնաթող զինվորականների, արվեստագետների և ընդդիմության տասնյակ առաջնորդների հետ։

Սրբազանն ապացուցեց Փաշինյանի հետևորդների կրկնվող մանտրայի կեղծ լինելը, թե վարչապետին ուրիշ ոչ ոք չի կարող փոխարինել։ Սրբազանին առաջին անգամ հաջողվեց իր գլխավորությամբ միավորել տարբեր ընդդիմադիր խմբավորումների։ Հանրության լայն շերտերը, որոնք վրդովված էին Փաշինյանի պարտվողական զիջումներից Ադրբեջանին, խանդավառությամբ արձագանքեցին Սրբազանի խաղաղ, բայց հրատապ փոփոխությունների ուղերձին։

Վերջապես, մայիսի 26-ին տեղի ունեցավ Սրբազանի երկար սպասված մեծ հանրահավաքը, որի ընթացքում հնչեցին մի քանի կարևոր հայտարարություններ: Հավաքվածներին ասացին, որ Սրբազանը ժամանակավորապես կփոխարինի Փաշինյանին, որից հետո կոալիցիոն կառավարություն կձևավորվի, դրան կհաջորդեն խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում նոր վարչապետ կընտրվի: Չնայած Սահմանադրությունը պահանջում է, որ վարչապետը նախորդող չորս տարիների ընթացքում լինի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Սրբազանի հետևորդները կարծում են, որ Հայաստանի և Կանադայի երկքաղաքացիությունը նրան չի խանգարի ժամանակավորապես վարչապետի պաշտոնը զբաղեցնել: Սրբազանը պարտավորվեց առաջնորդվել բացառապես իրավական պահանջներով: Զավեշտալի է, որ Փաշինյանի վարչախումբը, որը խախտել է գրեթե բոլոր գործող օրենքները, պահանջում է ցուցարարներից՝ պահպանել երկրի օրենքները:

Մայիսի 26-ի հանրահավաքում Սրբազանը նաև հայտարարեց, որ այլ բարձրաստիճան հոգևորականների և Գարեգին Բ կաթողիկոսի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է, որ ինքը կսառեցնի իր 30-ամյա հոգևոր ծառայությունը՝ քաղաքական գործունեությունն իր կրոնական կարգի հետ չհամատեղելու համար։

Սրբազանը փորձում է տապալել Փաշինյանին նույն կերպ, ինչպես վերջինս տապալեց վարչապետ Սերժ Սարգսյանին: Փաշինյանը և նրա հետևորդները իշխանության գալու համար խախտել են տասնյակ օրենքներ՝ արգելափակելով փողոցները, խորհրդարանի շենքը, դատարանները և կոտրելով Հայաստանի ռադիոտան փակ դռները: Սակայն Փաշինյանը կարծում է, որ միայն ինքը կարող է օրենքը խախտել: Զարմանալի է, որ նա նույնիսկ հպարտորեն հայտարարեց․ «Ինչի՞ էսօր Հայաստանում դատավոր կա, որ կարողա վարչապետի ասածը չանի»։ Եթե մեկ ուրիշն անի այն, ինչ նա արեց, նրա բարբարոսական ոստիկանությանը հրամայված է, ինչպես ինքն էր հայտարարել 2021 թվականին մուրճը ձեռքին, խորհրդարանական քարոզարշավի ժամանակ՝ ջարդել իր հայ հակառակորդների գլուխները, թեև նա կեղծորեն հայտարարում է, որ ժողովրդավար է: Զարմանալիորեն, Փաշինյանը երբեք նման գռեհիկ բառապաշար չի օգտագործում ընդդեմ Հայաստանի իսկական թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնց ղեկավարներն ամենավիրավորական հայտարարություններն են անում Հայաստանի մասին:

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքի ավարտին, Սրբազանն իր հետևորդների հետ երթով շարժվեց դեպի վարչապետի առանձնատուն և պահանջեց հանդիպել նրա հետ ու ասել, որ հրաժարական տա: Սակայն, պարզվեց, որ Փաշինյանը տանը չէ, մեկնել է Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժած շրջաններ:

Այնուհետև Սրբազանը հավաքվածներին առաջնորդեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ մի քանի ժամ առաջ սկսվել էր հանրահավաքը։ Նա հորդորեց իր հետևորդներին քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնել ողջ երկրում՝ Փաշինյանին ճնշելու համար, որպեսզի նա հրաժարական տա։

Սա Հայաստանի վերջին հնարավորությունն է փրկելու երկիրը պարտված և ապաշնորհ ղեկավարից՝ Փաշինյանից, որը պատրաստ է հետևել Ալիևի և Ադրբեջանի հրամաններին և գնալ անօրինական ու միակողմանի անվերջ զիջումների՝ մինչև Հայաստանի ամբողջական կորուստը՝ Արցախի կորստից հետո…

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company