ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հոգեհանգիստ — Ոգեկոչում ­Լիզպոնի հինգ նահատակ տղոց յիշատակին

29 Հուլիս 2024

­Կազ­մա­կեր­պու­թեամբ՝ Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան ­Կեդ­րո­նա­կան վար­չու­թեան ­Կի­րա­կի, 28 ­Յու­լիս 2024-ի ա­ռա­ւօ­տեան, Ա­թէն­քի Ս. Գ­րի­գոր ­Լու­սա­ւո­րիչ ե­կե­ղեց­ւոյ մէջ հո­գե­հանգս­տեան պաշ­տօն տե­ղի ու­նե­ցաւ 1983-ին ­Լիզ­պո­նի մէջ նա­հա­տա­կո­ւած հինգ քա­ջա­րի ե­րի­տա­սարդ­նե­րուն յի­շա­տա­կին։

Անձ­նա­զոհ ե­րի­տա­սարդ նա­հա­տակ­նե­րու յի­շա­տա­կը յար­գե­լու հա­մար, ե­կե­ղեց­ւոյ մէջ ներ­կայ ե­ղան մեծ թի­ւով Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան ան­դամ­ներ, Ազ­գա­յին վար­չու­թեան ներ­կա­յա­ցու­ցի­չը, Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդր. կո­մի­տէի, շրջան­նե­րու կո­մի­տէ­նե­րու, Հ.Կ.­Խա­չի, Հ.Մ.Ը.Մ.-ի եւ ­Հա­մազ­գա­յի­նի ան­դամ­ներ, ինչ­պէս նաեւ մեծ թիւով հայրենակիցներ, ո­րոնք ե­կած էին յար­գե­լու ա­նոնց ան­մար յի­շա­տա­կը։

­Պա­տա­րա­գեց եւ քա­րո­զեց Ա­թէն­քի հո­գե­ւոր հո­վիւ հոգշ. Տ. Եզ­րաս վրդ. ­Թէ­նէ­քէ­ճեան:

­Հո­գե­հանգս­տեան պա­հուն, ե­կե­ղեց­ւոյ դա­սին մէջ զե­տե­ղո­ւած էին 5 տղոց նկար­նե­րը, ինչ­պէս նաեւ Ե­ռա­գոյն եւ Հ.Յ.Դ. դրօ­շակ­նե­րը։

­Հո­գե­հան­գիս­տի ա­րա­րո­ղու­թեան ա­ւար­տէն ետք, Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան միու­թեան ­Կեդր. ­Վար­չու­թեան ան­դամ ընկ. ­Սեր­ճիօ ­Ման­կո­յեան, խօս­քը ուղ­ղեց ներ­կա­նե­րուն, ո­րը կը հրա­տա­րա­կենք ստո­րեւ:

***

1983 թ. ­­­Յու­լիս 27 — 2024 թ. ­­­Յու­լիս 27

Այս տա­րի կը լրա­նան 41 տա­րի­ներ հինգ ե­րի­տա­սարդ­նե­րու հե­րո­սա­կան զո­հա­բե­րու­թե­նէն՝ Ա­րա Քրճ­լեան, ­­­Սեդ­րակ Ա­ճե­մեան, ­­­Սար­գիս Աբ­րա­հա­մեան, ­­­Վա­չէ ­­­Տաղ­լեան եւ ­­­Սի­մոն Եահ­նիեան:

Այ­սօ­րո­ւայ հո­գե­հան­գիստ/հա­ւա­քը տխրու­թեան եւ սու­գի հո­գե­հան­գիստ մը չէ, այլ՝ պա­տո­ւի եւ հպար­տու­թեան յի­շա­տա­կում է: ­­­Մենք ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով կը պա­տո­ւենք ­­­Լիզ­պո­նի հինգ ե­րի­տա­սարդ­նե­րու զո­հա­բե­րու­թիւ­նը եւ հե­րո­սա­կան բո­ղո­քի քայ­լը, ո­րով կա­րո­ղա­ցան լոյս բե­րել ­­­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ճա­նաչ­ման հար­ցին վրայ։

Ա­րա Քրճ­լեան, ­­­Սեդ­րակ Ա­ճե­մեան, ­­­Սար­գիս Աբ­րա­հա­մեան, ­­­Վա­չէ ­­­Տաղ­լեան եւ ­­­Սի­մոն Եահ­նիեան, հինգ ե­րի­տա­սարդ­ներ՝ ի­րենց ե­րա­զանք­նե­րով ու յոյ­սե­րով, ո­րոնք ընտ­րե­ցին դի­մադ­րու­թեան եւ զո­հա­բե­րու­թեան դժո­ւար ճա­նա­պար­հը: 1983 թ. ­­­Յու­լիս 27-ին, յար­ձա­կում գոր­ծե­ցին ­­­Լիզ­պո­նի թրքա­կան դես­պա­նա­տան վրայ ու անձ­նաս­պա­նու­թեան դի­մե­ցին՝ նպա­տակ ու­նե­նա­լով ­­­Հայ­կա­կան ­ցե­ղաս­պա­նու­թեան հար­ցը յի­շեց­նել աշ­խար­հին: Ի­րենց գոր­ծը ա­ռաս­պե­լա­կան էր, զո­հա­բե­րու­թեան եւ պայ­քա­րի ճամ­բով: ­­Քաջ ա­րարք մը, որ նոր «զէն­քեր» տո­ւաւ հա­յու­թեան ու աշ­խար­հին պար­տադ­րեց ար­դա­րու­թեան հա­մար մղո­ւած հա­յու­թեան պայ­քա­րի ճա­նա­չու­մը։ ­­­Նոյն պա­հուն յոյս եւ հա­ւատք ներշն­չեց հա­յու­թեան, յի­շեց­նե­լով բո­լո­րին գի­տա­կից պայ­քա­րի եւ ազ­գա­յին բարձր նպա­տակ­նե­րու հան­դէպ նո­ւի­րո­ւա­ծու­թեան ու­ժը: Ա­նոնք ե­րա­զե­ցին ա­զատ, ան­կախ ու միա­ցեալ ­­­Հա­յաս­տա­նի ի­րա­կա­նա­ցու­մը, որ լո­զուն­գէ մը շատ ա­ւե­լին դար­ձաւ ի­րենց հա­մար։

­­­Գի­տենք, որ ժա­մա­նակ­նե­րը փո­խո­ւած են, սա­կայն պայ­քա­րը կը մնայ նոյ­նը, դեռ ա­ւե­լի դժո­ւար պայ­ման­նե­րու մէջ, թուրք եւ ա­զե­րի շրջա­նակ­նե­րուն կող­մէ տա­րա­ծո­ւած կեղ­ծիք­նե­րուն ու ճնշում­նե­րուն պատ­ճա­ռով։

Այ­սօր սա­կայն հայ ե­րի­տա­սար­դու­թիւ­նը կը լսէ ­­­Լիզ­պո­նի հինգ տղոց պատ­գա­մը։ Մ­նալ քաջ, մնալ գի­տա­կից, մնալ պա­հան­ջա­տէր եւ սկզբուն­քա­յին։

­­­Մենք պի­տի չմոռ­նանք հինգ հե­րոս ե­րի­տա­սարդ­նե­րուն զո­հա­բե­րու­թիւ­նը։ Հ․Յ․Դ․ Ե­րի­տա­սար­դա­կան ­միու­թիւ­նը եր­բեք պի­տի չի մոռ­նայ ի­րենց կա­տա­րած քա­ջա­րի ա­րար­քը ու պի­տի շա­րու­նա­կէ պայ­քա­րիլ Ա­րա­յի, ­­­Սեդ­րա­կի, ­­­Սար­գի­սի, ­­­Վա­չէի եւ ­­­Սի­մո­նի ե­րա­զած ի­րա­կա­նու­թեան հա­մար։

­­­Յի­շենք, որ ար­դա­րու­թիւ­նը եւ ա­զա­տու­թիւ­նը տրո­ւած չեն, այլ կը կեր­տո­ւին շա­րու­նա­կա­կան պայ­քա­րով եւ զո­հա­բե­րու­թեամբ։

­­­Յար­գան­քի այս օ­րը մենք շա­րու­նա­կենք եր­գել ի­րենց եր­գած եր­գը, այդ եր­գը, որ նա­հանջ չի ճանչ­նար, այդ եր­գը, որ պարզ մար­դը կը դարձ­նէ հե­րոս։ Ու դառ­նանք պա­հան­ջա­տէր՝ կեր­տե­լու հա­մար աշ­խարհ մը, ուր իւ­րա­քան­չիւր մարդ­կա­յին կեանք ար­ժէք պի­տի ու­նե­նայ, եւ ճշմար­տու­թեան ո­րե­ւէ ոտ­նա­հա­րում՝ պայ­քա­րի պատ­ճառ պի­տի դառ­նայ: ­­­Թող չմնանք ան­տար­բեր մեր ժո­ղո­վուր­դի հան­դէպ գոր­ծո­ւած ա­նար­դա­րու­թիւն­նե­րուն նկատ­մամբ:

Ե­կէ՛ք պայ­քա­րինք:

Եւ շա­րու­նա­կենք պայ­քա­րիլ, մին­չեւ այդ օ­րը երբ աշ­խար­հը պի­տի դառ­նայ այն­պի­սին, ինչ­պէս ի­րենք՝ ­­­Լիզ­պո­նի հինգ հե­րոս­նե­րը ե­րա­զե­ցին ու պայ­քա­րե­ցան ա­նոր հա­մար։ Ո­րով­հե­տեւ ­­­Հայ դա­տի պայ­քա­րը՝ մեր ազ­գին հա­մար ար­ժա­նա­պա­տո­ւու­թեան եւ ար­դա­րու­թեան հա­մար մղո­ւած պայ­քար է։

Շ­նոր­հա­կալ եմ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company