ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նախագահի թեկնածուներն արցախամետ հայտարարություններ են արել. դուք որոշեք, թե ում օգտին եք քվեարկելու…

29 Հոկտեմբեր 2024

ԱՄՆ նախագահական քարոզարշավի թեժ մթնոլորտում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարություններ են տարածել ամերիկահայ ընտրողներին՝ խնդրելով նրանց աջակցությունը։

Անցյալ շաբաթ իր սոցիալական ցանցի Truth Social էջում Թրամփը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Քամալա Հարիսին, որ «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների էին ենթարկվում և բռնի տեղահանվում Արցախում: Աշխարհի քրիստոնյաներն ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Մյուս կողմից, Հարիս-Ուոլց քարոզարշավի գրասենյակը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին հրապարակեց հետևյալ հայտարարությունը. «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթերի դատապարտվեցին։ Դա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը…․ Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունության վերականգնման համար: Ես կշարունակեմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման ուղղությամբ նրա ջանքերում․…»:

Թրամփի հայտարարությունը չի հրապարակվել Թրամփի քարոզարշավի գրասենյակի կողմից և չի տեղադրվել նրա պաշտոնական կայքում, այլ տեղադրվել է միայն նրա սոցիալական ցանցում՝ այն դարձնելով ավելի քիչ պաշտոնական: Հարիսի հայտարարությունը հրապարակվել է նրա քարոզարշավի ձևաթղթով, բայց չի տեղադրվել նրա պաշտոնական կայքում: Թրամփը օգտագործել է Արցախ եզրույթը, իսկ Հարիսը շրջանը նշել է որպես Լեռնային Ղարաբաղ:

Դրական զարգացում է, որ Միացյալ Նահանգների նախագահի երկու թեկնածուները հայտարարություններ են տարածել՝ Հայաստանն ու Արցախը դարձնելով ամերիկյան ընտրական խոսույթի մաս։

Գաղտնիք չէ, որ բազմաթիվ ամերիկահայեր հիասթափվել են երկու թեկնածուներից։ Թրամփը մատը մատին չխփեց, երբ Ադրբեջանը 2020 թվականին հարձակվեց և գրավեց Արցախի մեծ մասը, երբ նա նախագահ էր։ Հարիսը ևս ոչինչ չարեց որպես փոխնախագահ 2023 թվականին, երբ 120 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին։ Նրանք երկուսն էլ մեղավոր են իրենց անգործության համար։

Թրամփի և Հարիսի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք հայտարարություններ անեն հայկական հարցերի վերաբերյալ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) երկարատև հրապարակային քարոզարշավ էր իրականացրել՝ դատապարտելով նրանց Արցախի պաշտպանության հարցում իրենց անգործության համար և ձախող գնահատական տալով նրանց։

Թրամփը, որպես նախագահ, զգալիորեն ավելացրել էր Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը՝ խախտելով ԱՄՆ-ի կողմից և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության հաստատված նախադեպը: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասի բռնազավթման ժամանակ նա որևէ քայլ չձեռնարկեց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների՝ հայ խաղաղ բնակիչների դեմ արգելված կասետային զինամթերքի կիրառման, Արցախի դեմ կռվելու համար իսլամիստ ջիհադիստ ահաբեկիչների հավաքագրման, պատերազմի ընթացքում թույլ տալով Թուրքիային F-16 ինքնաթիռներ Ադրբեջանում տեղակայելու, այդպիսով խախտելով ԱՄՆ վերջնական օգտագործողի համաձայնագիրը, հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ակտիվորեն խոչընդոտեց դրա հիշատակմանը Կոնգրեսում:

ANCA-ն այժմ խնդրում է Թրամփին աջակցել արցախահայերի վերադարձի իրավունքին` կոչ անելով Հանրապետական պալատի նախագահին աջակցել արցախամետ օրենսդրությանը: Բացի այդ, ANCA-ն խնդրել է Թրամփի փոխնախագահի թեկնածու, սենատոր Ջեյմս Վենսին, համանման միջոցառումներ հովանավորել Սենատում։

ANCA-ն նաև քննադատում է Հարիսին, որը ոչ մի քննադատական խոսք չի ասել, երբ Ադրբեջանն ավարտեց Արցախի գրավումը և 120 հազար արցախահայությանն արտաքսեց 2023 թվականին: Այդ ժամանակից ի վեր նա ոչինչ չի արել Արցախի հայերի վերադարձի իրավունքն ապահովելու, Ադրբեջանի պաշտոնյաների դեմ ռազմական հանցագործությունների համար պատժամիջոցներ կիրառելու և Բաքվում կալանավորված հայ ռազմագերիներին ու Արցախի ղեկավարներին ազատ արձակելու գործում օժանդակելու համար։

Նախընտրական անիմաստ խոստումներ տալու փոխարեն, որոնք ընտրություններից հետո արագորեն մոռացվում են, ամերիկահայերը թեկնածուներից ակնկալում են համոզիչ քայլեր: Կան բաներ, որոնք կարող են անել եւ ասել քարոզարշավի վերջին օրերին, չնայած նրանք վաղուց պետք է ասեին ու անեին դրանք:

Քանի որ երկու թեկնածուներն էլ չկարողացան պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը, երբ դա իսկապես կարևոր էր, հայերը պետք է դադարեն ակնկալել, որ դրսից, անկախ նրանից, թե ովքեր կլինեն նրանք, կօգնեն լուծել իրենց խնդիրները: Մեր մի քանի հազարամյա պատմության ընթացքում ոչ ոք չի եկել փրկելու Հայաստանը, և դա տեղի չի ունենա ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում: Միակ պատճառը, թե ինչու ամերիկահայերն իրավունք ունեն թեկնածուներից պահանջել աջակցել իրենց հարցերին, այն է, որ այդ թեկնածուները նրանցից պահանջում են իրենց ձայները: Հայերը չպետք է իրենց ձայները տան, քանի դեռ դրա դիմաց որոշակի բան չեն ստացել, բացի դատարկ խոստումներից:

Քանի որ հարցախույզները ցույց են տալիս, որ նախագահի երկու թեկնածուները գտնվում են ծայր աստիճան հավասար մրցավազքի մեջ, սա հնարավորություն է տալիս ավելի փոքր ընտրազանգվածներին, ինչպիսիք հայերն են, հավասարակշռությունը խախտել առանցքային նահանգներում, ներառյալ Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Հյուսիսային Կարոլինան, Փենսիլվանիան եւ Վիսկոնսինը:
Յուրաքանչյուր ընթերցող ինքը պետք է որոշի՝ ում օգտին քվեարկել:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company