Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացառապես ժողովրդային ճնշման եւ խորհրդարանում ակտիվ հակազդեցության համադրությամբ
17 Հունիս 2025
Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Անդրադարձ է կատարվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությանը, իմպիչմենտի գործընթացին, ԱԺ հերթական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հնարավոր ձեւաչափին, Իրան-Իսրայել գերլարված հակամարտությանը եւ այդ համատեքստում Սյունիքին սպառնացող վտանգներին եւ այլ հարցերի։
Հարցին՝ ինչ սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումից, Արթուր Խաչատրյանը պատասխանել է․ «Փաշինյանն ում հետ հանդիպել է, միայն ձախողել է։ Հետեւաբար որեւէ դրական ակնկալիք չկա։ Հավանաբար փորձելու են հավելյալ զիջումների գնալ Թուրքիային, ակնկալելով, որ Թուրքիան կմիջնորդի, որպեսզի Ադրբեջւանը մի քիչ մեղմի իր հակահայ քաղաքականությունը։ Բայց դա խիստ պարզունակ մտածելակերպ է, որովհետեւ թուրքերը բամաթիվ անգամներ հայտարարել են, որ իրենք մեկ ազգ են՝ երկու պետություն»։
Մանրամասները՝ տեսանյութում
