ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատերազմում

18 Հունիս 2025

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվածի՝ Նիկոլ Փաշինյանին սատարող փոքրաթիվ հատված, որն առաջնորդի հետեւից պատրաստ է տրորել ցանկացած սրբություն եւ հրաժարվել հայրենիքից ու հավատքից, եւ Վեհափառի, Եկեղեցու շուրջ համախմբված մեծամասնություն, որը հասկանում է, որ մեր հավատքի, մեր արժեքների, մեր պատմության դեմ ցանկացած ոտնձգություն խարխլում է մեր երկիրը, վտանգում մեր անվտանգությունը, հարվածի տակ դնում մեր պետությունը: «Հրապարակը» ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ զրուցել է Եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների մասին:

– Հայ առաքելական Եկեղեցու, Վեհափառի դեմ Փաշինյանի նախաձեռնած արշավի նպատակը ո՞րն է:

– Նա ուզում է իր ձեռքը դնել բոլոր լծակների վրա, չմոռանանք, որ մեկ տարի հետո ընտրություններ պիտի լինեն, եւ ինքն էլ, անշուշտ, հանգիստ չէ, գիտի, որ կարող է պարտվել, եւ շատ հավանական է, որ կպարտվի: Ինքն ուզում է իր ձեռքը վերցնել նաեւ այն լծակները, որոնք իր ձեռքին չեն այժմ: Եկեղեցին մի լծակ է, որի վրա ինքն ուզում է վերահսկողություն ունենալ: Նիկոլ Փաշինյանը չհասկացավ, որ ժողովրդավար երկրներում տարբերություն կա պետության եւ Եկեղեցու միջեւ: Այսինքն, պետությունը չի կարող իշխել Եկեղեցու վրա, Եկեղեցին էլ չի կարող իշխել պետության վրա: Տարբեր իշխանություններ են եւ իրենց անկախությունն ունեն, սակայն Փաշինյանը չի ուզում ընդունել սա եւ ցանկանում է անձամբ կարգավորել եւ իր վերահսկողության տակ վերցնել Եկեղեցին, ինչպես կոնտրոլի տակ դրեց Հայաստանի ժողովրդին, ինչպես ուզեց կոնտրոլի տակ դնել հայկական սփյուռքը, բայց չհաջողեց: Այս մարդն ուզում է բռնատիրական քաղաքականություն հաստատել Հայաստանի մեջ եւ հույս ունի, որ Հայաստանի ժողովուրդը պիտի չիմանա, որ ինքը բռնատիրական իշխանություն է ուզում պարտադրել հայ ազգին:

– Ի՞նչ վտանգավոր նախադեպ է ստեղծում այս արշավը, արդյո՞ք հայ Եկեղեցու եւ ազգի միջեւ անդունդն ավելի չի մեծանա:

– Ոչ։ Կարծում եմ, որ ինքը նպատակ ունի տկարացնել հայկական կողմը: Միշտ ասել եմ սա, երբ որ ինքը փորձում է բաժանել սփյուռքը, տկարացնել սփյուռքը։ Երբ բաժանում է հայ ժողովրդին սեւերի ու սպիտակների, ժողովրդի ու էլիտայի, դրսի ու ներսի հայերի, հայաստանցիների ու արցախցիների բաժանելով՝ նա մեզ տկարացնում է։ Երբ հայտարարել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, նա տկարացնում է հայկական կողմը, երբ Տավուշի չորս գյուղերը փոխանցեց Ադրբեջանին: Տկարացնում է հայկական կողմը, երբ անպայման ուզում է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, երբ Ադրբեջանն ուզում է շարունակել պատերազմը եւ հենց Ադրբեջանը խաղաղության բացարձակապես պատրաստ չէ: Բայց արդեն Հայաստանը ծնկի եկած է՝ առանց միջազգային հանրության ներգրավման։ Նիկոլ Փաշինյանը որոշել է բոբիկ լինել միջազգային ընտանիքի դիմաց եւ ծունկի գալ Ադրբեջանի դիմաց, Ալիեւի դիմաց: Տեսանք, թե ինչպես է իրեն պահում, պատանիի պես է իրեն պահում, երբ Ալիեւի եւ Էրդողանի ներկայությամբ մասնակցում է գագաթնաժողովներին: Ես ամաչում եմ, որ Փաշինյանն ավելի հարգված ղեկավար չէ, ուղղակի իրենք ծաղրում էին Փաշինյանին։ Այս կեցվածքը Հայաստանի եւ Հայաստանի պետության կեցվածքն է նվաստացնում: Ուրեմն այս հանգրվանին նաեւ տկարացնում է Հայաստանը եւ հայ ազգը: Դրա դեմ է, որ մենք պետք է աշխատենք, պետք է պայքարենք, պետք է ձայն բարձրացնենք, որպեսզի առաջիկա ընտրություններում պատրաստվենք, որ ընտրությունները ժողովրդավարական ձեւով տեղի ունենան՝ առանց պետության ճնշման ժողովրդի վրա։ Մենք պետք է հրամցնենք Հայաստանի ժողովրդին ուրիշ պետության մոդել, ոչ թե այն մոդելը, որը գնում է դեպի բռնապետություն:

– Վեհափառին «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաբուխ դիմավորելն արդյո՞ք տրամադրություններ փոխեց:

– Տպավորիչ էր, երբ մարդիկ եկան «Զվարթնոց»՝ դիմավորելու հայկական Եկեղեցու առաջնորդին` Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա առաջին քայլն է, դիմադրության քայլ է, ազդանշան է` ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ մի շարունակիր: Մի շարունակիր, որովհետեւ քեզ համար հեշտ չի լինելու, որովհետեւ ժողովուրդը պիտի դիմադրի, որովհետեւ բոլոր անձնավորությունները Հայաստանում եւ սփյուռքի մեջ ջախջախիչ մեծամասնությունը դեմ են Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ նախաձեռնությանը, ուրեմն այսօր ազգը կարող է կանգնել, եթե վերջինս շարունակի, կարող է կանգնել Նիկոլ Փաշինյանի դեմ: Նա պետք է փոխի իր տրամադրությունները Եկեղեցու դեմ, պետք է փոխի իր տրամադրությունները սփյուռքի դեմ, պիտի փոխի իր տրամադրություններն Ադրբեջանի հարաբերությունների մասով: Պետք է, որ փոխի իր տրամադրությունները Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցով, ի վերջո, իշխանափոխություն է պետք: Եթե ուզում ենք իսկապես փայլուն ապագա պատրաստել Հայաստանի եւ սփյուռքի ժողովուրդների համար, հայ ազգի համար, կարիք կա անպայման գնալ դեպի իշխանափոխություն, այլապես պիտի նորից տկարանանք, եւ իր այդ աշխատանքը միայն մեր թշնամիների օգտին է:

– Ըստ Ձեզ, Եկեղեցու դեմ այս արշավը սփյուռքին ինչ-որ ձեւով նաեւ ռեաբիլիտացիայի՞ ենթարկեց, կարո՞ղ ենք նման դիտարկում անել, որովհետեւ սփյուռքի արձագանքն ավելի սուր էր, քան Հայաստանի հավատավոր ժողովրդինը:

– Ես կարծում եմ, որ ավելի շատ ցույց է տալիս Հայաստանի կառավարության եւ սփյուռքի տարբերությունները: Նշանակում է, որ սփյուռքը հարգում է հայոց սուրբ Եկեղեցին, որովհետեւ գիտենք, որ հիմնական արժեքն է հայ ժողովրդի մեջ, եւ երբ կպնում ենք հայ Եկեղեցուն, կպնում ենք նաեւ հայ ժողովրդի արժեքներին: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի այս արշավը՝ Եկեղեցու եւ նրա առաջնորդի դեմ, միայն կարող է ավելի մեծ անհամաձայնություններ ստեղծել սփյուռքի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ:

– Փաշինյանի արշավը Եկեղեցու դեմ կհաջողվի՞ արդյոք:

– Չի կարող հաջողել: Այդ է խնդիրն իր համար, եթե ուժով էլ պարտադրի, չի կարող հաջողել, բոլորն իր դեմ են, բոլորը դատապարտում են իր արշավը՝ չի կարող հաջողել: Նիկոլ Փաշինյանն իր ճերմակ հացը կերել է արդեն եւ գնում է դեպի սեւ հացը, ինքը խուճապի մեջ է, որովհետեւ հասկանում է, որ մեկ տարի հետո տեղի ունենալիք ընտրություններին շատ հավանական է, որ պարտվի, ինչպես պարտվեց Գյումրիում: Ինքը շատ նյարդային է, չի կարողանում իրեն հանդարտ պահել եւ շատ մեծ սխալներ է գործում: Երբ պետություն եւ երկիր ես ղեկավարում, պետք է հանդարտ լինես հավասարակշռություն է անհրաժեշտ, ինքը դա չունի: Ամեն ինչ կորցրել է եւ եկեղեցու դեմ պատերազմ հռչակելու դեպքում Փաշինյանը կպարտվի այդ պատերազմում, քանի որ բոլորս եկեղեցու կողքին ենք, քանի որ Եկեղեցին սուրբ արժեք է հայ ժողովրդի համար:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company