Ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ շարունակվում են
27 Հունիս 2025
Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ։
Ժամեր առաջ ապօրինի կերպով բերման են ենթարկել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանին։
Քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։
Ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հյայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավել անդամներ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին