ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատասխանատվության բացակայության ավերիչ հետևանքները

08 Սեպտեմբեր 2025

Կարող է մի պահ զարմանալի թվալ, բայց շատ մարդիկ նույնիսկ չեն ընկալում «պատասխանատվություն» բառի բուն իմաստը: Հասարակությունը բավական խորամանկ է, նա կարողացել է «ավերել» «պատասխանատվություն» գեղեցիկ բառը՝ հաղորդելով նրան խեղված նշանակություն:

Սովորաբար բառարաններում «պատասխանատվություն» բառը մեկնաբանվում է որպես պարտքի զգացում, կատարված գործողություն այնպիսի մեխանիկական եղանակով, որը մարդուց ակնկալում են ուսուցիչները, ծնողները, քաղաքական գործիչները, հասարակությունը և այլն: Մեր պատասխանատվությունն այն է, որ կատարենք մեզնից մեծերի և հասարակության ավանդած թելադրանքները:

Եթե դուք գործում եք ըստ այդ հրամանների, նշանակում է ներդաշնակ եք այս ու այն վարդապետությանը, նորմերին և առկա հանգամանքներին: Պարզ է նաև, որ մարդիկ, այս դեպքում, հիմնականում վախենում են անկեղծ ու ինքնաբուխ լինելուց:

«Պատասխանատվություն» բառը տրոհելու դեպքում ստանում ենք երկու բառ՝ «պատասխանատվության ստանձնում» և «տվություն», այսինքն՝ «արձագանքում»: Արձագանք նշանակում է, որ մեր ուշադրությունն այստեղ է, ներկայում, այս պահի մեջ: Սա այն դեպքն է, երբ մենք հետևում ենք ոչ թե այս կամ այն ճշմարտությանը, բարոյական և իրավական նորմատիվ պահանջներին և նույնիսկ սուրբ գրքերի հորդորներին, այլ մեր ներքին ձայնին, և մեր գործողությունը համահունչ ենք դարձնում կյանքի իրական պարտադրանքներին: Կրկնում ենք՝ իրական: Սա արդեն պատասխանատվության ստանձնումն է և խոհեմորեն արձագանքելու կարողությամբ: Ըստ ժամանակակից քաղաքագիտական մտքի՝ «ազատություն» և «պատասխանատվություն» հասկացությունները դրվում էին նույն հարթության վրա, սակայն իրականում ազատությունը պատասխանատվության ածանցյալն է: Քանի դեռ անհատը, հասարակությունը, ազգը չեն ստանձնել իրենց վիճակի փրկության, փոփոխության և բարելավման պատասխանատվությունը, նրանք ազատություն ձեռք չեն բերի. դա անհնար է: Դրա ականատեսն ենք մենք նաև այսօր: Իսկ պատասխանատվությունը ծնվում է այն պահից, երբ դրվում է նպատակ՝ կոնկրետ, հասկանալի և իրագործելի: Նպատակի հանգամանքն ամենակարևորն է, քանի որ երբ այն չկա, անհատը և ողջ հասարակությունը սկսում են խարխափել անորոշությունների և կեղծիքների լաբիրինթոսում:

Տեսե՛ք, մեր ժողովուրդը, հասարակությունը և անհատը խորությամբ չգնահատեցին իրավիճակի ողջ լրջությունը, ազգի և պետության գլխին կախված վտանգները, չդրվեց դրածոների կառավարությանը հեռացնելու նպատակ, դրանից սկիզբ առան մեկը մյուսից աղետալի իրողություններ և կեղծիքներ: Շփումներում հաճախ մարդիկ կաղապարված մտքերի տարափ տեղալուց հետո կանգ են առնում, զգում ես, որ նրանք դատարկության մեջ են, և դա նրանց խենթացնում է: Ասես, մարդն արմատներից պոկված է: Սա նույնն է, եթե ասենք մարդը հանգի նրան, որ Աստված չկա:

Նպատակի կորուստը արմատից զրկվելու չափ վտանգավոր բան է: Պատահական չէ, որ մարդիկ այդքան հեշտ հայտնվում են ստի և փուչ պատրանքների գերության մեջ: Իրականում՝ սուտը սկզբում է միայն քաղցր, իսկ ճշմարտությունը՝ դառը: Հիշենք նիկոլական «թավշյա հեղափոխություն» ասված այլանդակությունը, դա նույն այդ մխիթարություն բերող քաղցր սուտն էր, որը հետո դարձավ պատուհաս ողջ ժողովրդի համար: Սովորաբար, երեխաների համար նախատեսված դեղահաբերի վերին շերտը պատված է լինում քաղցրով. դա մանկանը տալիս են իբրև կոնֆետ: Նա սկզբում հաճույքով վայելում է քաղցր համը, բայց ահա մի պահից վրա է հասնում դեղի դառնությունը, և նա այլևս անզոր է լինում չընդունել, այն ներծծվում է երեխայի օրգանիզմում: Մեզ հետ նույն ձևով վարվեցին անգլո-թուրքական և մյուս ուժերը:

Իսկ քաղցրահամ դեղահաբի դերում հայտնի ստահակն էր: Միայն ու միայն ծախված ստահակը կարող էր գնալ ԱՄՆ, թուրքի հետ նստել բանակցությունների, ոչինչ չստանալ դրանցից, բայց գալ Հայաստան և շնորհավորել ժողովրդին «փայլուն արդյունքների» համար: Նա նաև հասավ նրան, որ իր տերերի աջակցությամբ «խաղաղություն» բառին հաղորդեց մոգական իմաստ, իսկ ո՞վ չգիտի, որ բազմիցս կրկնվելու դեպքում սուտը ընկալվում է որպես ճշմարտություն կամ ճշմարտանման մի բանի: Կրկնենք, դա մխիթարություն բերելու ստի երանելի հատկությունն է: Ընտրական գործընթացներից հայտնի խոսք կա՝ «Մինչև ուսերից դեն կնետես պատասխանատվությունը, գտիր մեկին, ում ուսերին կդնես այն…»: Մեր երկրի գլխավոր դուրսպրծուկը և նրան շրջապատողները իրենց ձախողած գործերը այլոց վրա բարդելու անգերազանցելի վարպետներ են: Պատասխանատվության զգացումը գիտակցության և վարքագծի փունջ է, նրանում մեկտեղված են մի քանի որակներ, առանց որոնց այս զգացումը թույլ, ոչինչ չնշանակող բան է: Եթե մեր միջավայրում մարդիկ մերկացնում, քննադատում կամ անիծում են Նիկոլին, բնավ չի նշանակում, որ իրենք դարձել են պատասխանատու էակներ: Բոլորովին: Կարելի է անպատասխանատու կերպով թե՛ խնկարկել ու փառաբանել մեկին, և թե՛ անիծել:

Արարքի խորքը, արմատը նույնն է, թիրախն է տարբեր: Մտաբերենք, թե ինչ վարքագիծ են դրսևորում ծնողները երեխաների դաստիարակության գործում: Բոլոր ճոռոմախոս խրատները առ ոչինչ են նրանց իրական վարքի համեմատ: Պատմում են, թե ինչպես մի պրոֆեսոր մտել է համալսարանի լսարան և ասել՝ «Սիրելի ուսանողներ, վեր պարզեք ձեր ցուցամատը, – բայց ինքը բարձրացրել է բթամատը, հետո թե՝ ավելի բարձր, ավելի բարձր….»: Եվ ուսանողները առանց գիտակցելու հրահանգը վեր են պարզել բթամատերը: Այսինքն՝ ընդօրինակել են պրոֆեսորի շարժումը: Այս փոքրիկ օրինակը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում «ասել, և ինչ անել»: Մի կրթական գործի մարդ, որը Ռուսաստանում ամենուրեք մերժվում էր իր նորարարական գաղափարների համար, արել է մի այսպիսի գիտափորձ: Նա ստեղծել է հատուկ դպրոց և բուհերի ընդունելության քննություններից հետո այնտեղ է հավաքել Մոսկվայի կոնսերվատորիայից և մյուս երաժշտական կրթօջախներից կտրված դիմորդների՝ թվով երեք տասնյակից ավելի ուսանողների: Ուղիղ երկու տարի նա չի թույլատրել, որ ուսանողները մոտենան երաժշտական գործիքների: Նրան պետք էր, որ ուսանողները նախ դառնան կազմակերպված և պատասխանատու մարդիկ:

Այդպիսին էր նրա մեթոդիկան: Երկու տարի անց, երբ ուսանողները, իրոք, դարձել էին կազմակերպված և պատասխանատու մարդիկ, նա թույլ է տվել, որ իրենց ձեռքը վերցնեն երաժշտական գործիքները: Մի քանի տարի անց այս «ապաշնորհ, անտաղանդ», մյուս բուհերում մրցույթները չանցած սաները դարձել են փայլուն երաժիշտներ, տարբեր մրցույթների դափնեկիրներ և այլն: Ինչի՞ մասին է սա վկայում. երբ մարդը կազմակերպված է և պատասխանատու, նա ի զորու է հասնելու լուրջ հաջողությունների ցանկացած բնագավառում: Ահա սա էր ուզել ապացուցել կրթական գործի մասնագետը: Եկեք իրար չխաբենք, ի՞նչ նկարագիր ունեն մեր դպրոցների մանկավարժներից շատերը և երեխաներիի ծնողները: Տեսել ենք ու համոզվել, որ ճիշտ կլիներ նրանց հարյուրավոր կիլոմետրերով հեռու պահել նոր սերնդից, քանի որ եթե նրանք այդքան հիմնավոր զուրկ են պատասխանատվության զգացումից, ապա ինչպես կարող են երեխա դաստիարակել: Եվ այսքանից հետ մենք դեռ ուզում ենք, որ մեր հայրենակիցը պատասխանատու վա՞րք ցուցաբերի իր պետության և հայրենիքի ներկայի ու վաղվա օրվա հանդեպ:

Այդպես չի լինում, եթե կրողը չես այդ որակների: Նույնիսկ ամենափոքրիկ կենցաղային դրվագը կարող է լույս սփռել շատ բաների վրա: Օրինակ, ինչպե՞ս են մարդիկ Երևանում պայմանավորվում հանդիպել՝ «Վաղը կտեսնվենք հինգի մոտերքը, Օպերայի կողքերքը․․․»: Հաջորդ օրը նրանցից մեկը կգա ժամուկես ուշացումով, նախ՝ ներողություն չի խնդրի, իսկ դիմացինն էլ չի ասի՝ «Լսիր, ախր, ահագին ժամանակ գողացար իմ կյանքից»: Այսքան դեստրուկտիվ և իռացիոնալ է մեր ժամանակակից մարդը և իրականությունը: Հիմա ինչո՞ւ ենք զարմանում, որ մարդը բացարձակ պատասխանատվություն չի զգում երկրի վիճակի հանդեպ և չի ձգտում օր առաջ վռնդել կյանքն ապականող դրածոյին և նրա դուրսպրծուկներին: Եթե ծառը չէտես, չջրես ու չխնամես, ինչպե՞ս կարող ես լավ միրգ ունենալ աշնանը:

Այդպես չի լինում: Ուշագրավ է, որ կայացած համակարգերում նոր ձևավորվող մարդուն պատասխանատու դարձնելու խնդրում ճշտված և փորձարկված խելացի մոտեցումներ կան, և դրանք անվերջ կատարելագործվում են կյանքի փոփոխություններին համահունչ: Նայեք, թե ինչպիսի դպրոց ունեն գերմանացիները, չինացիները և էլի շատ ազգեր: Ինչքան լրջորեն են վերաբերում նոր ձևավորվող մարդուն հղկելու և կատարելագործելու գործին: Օրինակ, չինացի երեխաներին դպրոցներում զանազան տեղեկատվական կույտերով ծարաբեռնելու փոխարեն սովորեցնում են նախ չստել, լինել կարգապահ և պատասխանատու: Եթե քպականները իրենց շեֆի հետ նորմալ կրթություն ստանային, մենք այս օրին կլինեի՞նք, այսքան ցինիկ ստախոսություն չէր լինի: Եթե իհարկե մի պահ մոռանանք նրանց սորոսական ծագումը:

Պատասխանատվությունը և ճշտապահությունն այն որակներն են, որոնք ամենաշատն են խրախուսվում այնտեղ: Ցավալի է, բայց փաստ. հայ մարդը, (չընդհանրացնենք, հասարկության գոնե մի պատկառելի զանգված) հակված չէ կանգ առնելու, հասկանալու, գիտակցելու իր վիճակը, պրկել միտքը, մկանները և գնալ իրական փոփոխությունների ճանապարհով: Նա առաջին իսկ հարմար առիթի և հնարավորության դեպքում ուզում է իրեն դուրս նետել երկրից և գնալ ապրելու այլոց ստեղծած համակարգերում: Իսկ երբ մնում է երկրում, առանց բողոքելու ապրում է հասարակական հոռի բարքերի ցեխաջրերի մեջ: Ահա այսպես էլ չի ստեղծվում որակյալ համակարգ և պատասխանատվության մեջ ապրելու միջավայր: Ավելին՝ նույնիսկ այդպիսի խնդիրներ չեն դրվում: Եթե մեր հասարակությունը պատասխանատվության ուժեղ կամ գոնե բավարար զգացում ունենար, ի՞նչ հրաշքով 44-օրյա պատերազմի պարտությունից հետո դրածոն կմնար կառավարության շենքում կամ էլ՝ ձայներ կհավաքեր 2021 թ. ընտրություններում:

Սթափ միտքը, արժանապատվության զգացումը, կատաղության, վիրավորանքի և անհանդուրժողականության ալիքը մի վայրկյանում նրան պատով կտար ու քարշ կտար Նուբարաշենի քրեակատարողական մեկուսարան, ուրեմն՝ դա չկար: Սա ծանր փաստ է, դժվար մարսվող: Առհասարակ, Ճիշտ չի լինի ասել, թե հայը պատասխանատվության զգացում չունի, կամ այն շատ թույլ է: Ոչ, այդպես չէ, պարզապես մեր ժողովրդի պատասխանատվության զգացումը քաղաքական ու քաղաքացիական չէ, նաև ազգային և իրավական չէ: Խորհրդային երկրի փլուզմանն արագ հաջորդեց լիբերալ արժեհամակարգը:

Մարդը նույնիսկ չհասցրեց իր անկախ պետության քաղաքացին դառնալ, նրան խցկեցին գոյատևման և սոցիալական վանդակի մեջ՝ ստիպելով, որ նա կապիկի պես վազվզի բանանի հետևից: Սա նշանակում է, որ մարդու պատասխանատվության տիրույթն այլևս սեփական ընտանիքն է, թվացյալ բարեկեցիկ կյանքը, հեղինակությունը և նմանատիպ բաները: Ազգային ու հասարակական պատասխանատվության ընկալումներն ինքնաբերաբար ստորադասվում են վերը նշված պատկերացումներին:

Հայ մարդը միանգամից դարձավ անձնական և իր ընտանիքի շահերի գոյակռվի «կատարյալ մարտիկը», իսկ ազգային ու պետական հարցերում, ավա՜ղ, չի ուզում կամ չի կարողանում պատասխանատվություն կրել: Սա իսկական պարադոքս է: Պատասխանատվությունն ինչքան էլ վերացարկված բան թվա առաջին պահին, անասելի կոնկրետ է իր դրսևորումների մեջ: Այն շարժում է, ինչպես հոդվածի սկզբում նշեցինք՝ լավ գիտակցված արձագանքն է ուղղված իր կյանքին, ներկային ու ապագային: Երբ հասարակությունը ստանձնել է պատասխանատվությունը, պետք է առաջ գնա: Սա շատ նման է հեծանիվ քշելուն, եթե վարողը ոտնակը չսեղմի, վայր կընկնի: Այդպես պատահում է սկսնակների հետ:

Միայն շարժվող հեծանիվն է գտնվում ճիշտ հավասարակշռության մեջ, իսկ հեծանվորդը գիտի՝ դեպի ուր է գնում և ինչու: Նույն կետում դոփելը ու գալարվելը, նույնն է թե՝ սպասել գազանի երախի փակվելուն, որտեղ արդեն հայտնվել ենք ծախու մարդկանց պատճառով: Ու չի կարելի գազանի երախում նստած ապավինել մի ինչ որ գերբնական ուժի կամ Աստծուն: Հանգիստ թողեք Աստծուն, նա այստեղ անելիք չունի, նա մեզ տվել է ամենակարևորը՝ բանականություն, միտք ու կամք: Համազգային ու հասարակական պատասխանատվության զգացումն այն լույսն է, որ պարզություն կմտցնի մեր բոլոր քայլերում ու նպատակների մեջ:

Մանվել Մկրտչյան

«Դրօշակ» թիվ 8, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company