ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում տոտալիտար ռեժիմներին բնորոշ իմաստների և խորհրդանիշերի սրբագրում է

18 Սեպտեմբեր 2025

Կառավարության պաշտոնական կայքէջում որպես հայեցակարգ ներկայացված տեքստը հակասություններով լի, ցաքուցրիվ մտավարժանք է․ լավագույն դեպքում՝ ֆելետոնի ժանրից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով e-draft-ում արդեն իսկ շրջանառության մեջ դրված «Իրական Հյաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգին:

«Ինձ դրդեցիք կարդալ որպես հայեցակարգ ներկայացվող զառանցանքը։ Եթե տեքստում Հայաստան բառը չհանդիպեի, կարող է մտածեի, թե Հյուսիսային Կորեայում հղացած և գործադրվող ինչ-որ հրովարտակ է, կամ՝ քաղաքական երգիծանքի ժանրից երկարաշունչ ֆելետոն։ Իրականում կառավարության պաշտոնական կայքէջում որպես հայեցակարգ ներկայացված տեքստը հակասություններով լի, ցաքուցրիվ մտավարժանք է․ լավագույն դեպքում՝ ֆելետոնի ժանրից։ Բայց ինչու եմ զարմանում, երբ հիշում եմ, որ նույն կառավարության նիստերից մեկում ԱԱԾ-ին սատանա բռնելու հրահանգ է տրվել, ամեն ինչ տեղն է ընկնում»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ այդ՝ չհամակարգված ու խառը մտավարժանք հիշեցվող տեքստում, մի ճիշտ ինքնախոստովանական նախադասություն կար. «Գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ: Հենց այս է այդ զառանցանքի նպատակը՝ ունենալ վերահսկելի հասարակություն, ջնջել մեր ինքնությունն ու ձևավորել «իրական, փաշինյանական ինքնություն»,- ասաց նա։

Ըստ Գալստյանի՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում տոտալիտար ռեժիմներին բնորոշ իմաստների և խորհրդանիշերի սրբագրում է։ «Իսկ ավելի ճիշտ՝ Փաշինանի՝ անշրջելի պարտությունների և վախերի պրոյեկցիան: Սեփական աթոռը պահելու համար հիմա էլ աճուրդի է հանել Հայաստանը։ Իրեն թվում է, թե ինքը իր պատկերացրած ու տեքստում մեծատառով գրած Իրական Հայաստանի ճարտարապետն է, բայց սխալվում է։ Ճարտարապետները Էրդողանն ու Ալիևն են, ինքը՝ ծառան է, հրահանգ կատարողը․ այդպիսին է պարտվածի, ու խեղճի հոգեբանական կոնստրուկտը»,- ընդգծեց պատգամավորը:

Գալստյանը նշեց, որ «Իրական Հայաստանի գեղագիտության» նկարագրության ցնորամտության տակ թաքնված է գրաքննությունը:

«Եթե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, տրամաբանական է, որ ազատ մտքի, խղճի և գեղագիտության բանտարկյալներ էլ կլինեն։ Գրաքննությունը վաղուց է սկսված՝ հանրության պառակտիչ բաժանարարներով»,- շեշտեց Գալստյանը:

Ըստ Գալստյանի՝ ակնհայտ է՝ հայկականության տրանսֆորմացիայի ծրագիր է։

«Սա պատմական բազմաթիվ նախատիպեր է ունեցել՝ Չինաստանից մինչև բոլշևիկան իրականություն, Եվրոպա: Վոլտերի նամակներն էին այրում ֆրանսիայում, Գերմանիայի հրապարակներում՝ հանուն նացիստական գաղափարախոսության, այրում էին «Իրական Գերմանիային» հակադրվողների գրքերը: Պաստեռբակը, Գումիլյովը, Չարենցն ու Բակունցը հակապետական էին ու նացիստ։ Իսկ Էրազմ Ռոթերդամցու «Գովք հիմարությանն» ու Օրվելի «Անասնաֆերման» ակտուալ են ինչպես երբեք: Սա էլ կանցնի»,- եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company