Պայքարից մենք հետ չենք կանգնելու
18 Հոկտեմբեր 2025
Պայքարելու իմաստ միշտ կա, դա անհրաժեշտություն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին «Մեր ձեւով» շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Առանց պայքարի որևէ հարց չի լուծվելու։ Այս ազգադավ իշխանությունների ընթացքը կասեցնելու միակ ճանապարհը արդյունավետ հակադարձելն ու պայքարն է։ Այդ պայքարից մենք հետ չենք կանգնելու։ Այսօր շատ կարևորում ենք ի աջակցություն քաղբանտարկյալների այս հանրահավաքը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում
