ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Պետությունը հաշվի չի առնում բնակչության սոցիալական վիճակը

26 Հունվար 2019 ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթ, ըստ որի՝ 3 անգամ ավել բարձր դրույքաչափերով են հարկվելու հին և շարժիչի մեծ հզորություն ունեցող ավտոմեքենաների տերերը:

Այսպիսով՝ 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը սահմանվելու է 150 դրամ՝ նախկին 50-ի փոխարեն:

Բնապահպան Կարինե Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ էկոլոգիական տեսանկյունից դիտարկելու դեպքում՝ կարելի է միայն դրական գնահատական տալ այս նախագծին, քանի որ Երևանում հիմնական աղտոտիչը, ըստ բնապահպանի, ավտոմեքենաներն են:

«Կայուն զարգացման տեսանկյունից՝ միշտ պետք է բոլոր որոշումները բալանսավորված լինեն էկոլոգիական և սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Այս պարագայում՝ մարդիկ բավականին հարված են ստանում. հասկանալի է նաև, որ հին մեքենաներից հրաժարվելու ցանկություն կա, բայց խնդիրը մնայուն է: Պետք է հավասարակշռված որոշումներ լինեն»,- մանրամասնեց Կարինե Դանիելյանը: Մեր զրուցակիցը հավելեց, որ նման որոշում ընդունելու դեպքում պետք է նաև ցույց տալ այն ճանապարհները, որոնց միջոցով կքչացվեն արտանետումները:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի կարծիքով՝ տվյալ որոշման նախագիծն ընդունողների համար բնության մաքրությունն այնքան էլ առաջնային չէ. «Նրանց հետաքրքրում է միայն բյուջեն լցնելու ֆիսկալ քաղաքականությունը, սա է ամբողջ խնդիրը: Այնտեղ նշվում է 301 և ավելի ձիաուժ ունեցող ավտոմեքենաները: Պետք է արձանագրենք, որ այդքան և մի բան էլ ավելի ձիաուժ ունեն նաև բեռնատար մեքենաները, որոնք շատ են համայնքներում: Այս կոնտեքստում ևս պետք է դիտարկել, քանի որ միայն մարդատար թանկարժեք մեքենաներն ունեն 300-ից ավել ձիաուժ»: Տնտեսագետը հավելում է նաև, որ պետությունը հաշվի չի առնում բնակչության սոցիալական վիճակը:

Տնտեսագետ, փորձագետ Արթուր Միսակյանն էլ այն կարծիքին է, որ ՀՀ-ն դարձել է հին մեքենաների գերեզմանատեղի, իսկ նոր մեքենաների ներմուծումը խթանելու համար պետք է այլընտրանքային միջոցներ առաջարկել՝ նոր հարկատեսակներ սահմանելու փոխարեն:

«Միշտ կողմնակից եմ եղել նրան, որ եթե ավելի մեծ շարժիչով մեքենա ես վարում, ապա պետք է բնապահպանական ավելի մեծ հարկ վճարես, բայց մեր պայմաններում նման հարկեր կիրառելը, որոնք մարդկանց ֆինանսական վիճակն ավելի են վատթարացնում, տրամաբանական չէ, պետք է այլընտրանք կիրառել: Այսինքն, մարդկանց եկամուտներն ավելանո՞ւմ են, որ կարողանան ավելի շատ հարկ վճարել, այստեղ է ամբողջ խնդիրը: Այս մեկ տարվա ընթացքում ֆինանսական առումով մարդկանց մոտ ի՞նչ է փոխվել, որ հիմա պետք է լրացուցիչ հարկեր վճարեն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասնեց Արթուր Միսակյանը: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ պետք է ընդունվի օրենքի այնպիսի նախագիծ, որը չանդրադառնա նախորդ տարիներին գնված մեքենաների վրա, քանի որ դրանք ձեռք են բերվել այլ իրականության պայմաններում, իսկ այս նախագիծն ավելի է վատթարացնում վիճակը:

Արթուր Միսակյանը ողջունում է ՀՀ կառավարության՝ էլեկտրամոբիլները ավելացված արժեքի հարկից ազատելու որոշումը, սակայն նկատում է, որ ընդունելը մեկ այլ խնդիր է, իսկ պայմաններ ստեղծելը՝ բոլորովին այլ. «Պետք է լիցքավորման կայաններ լինեն ճանապարհներին: Շատ լավ է, որ մեր երկիրը գնաց այս որոշումն ընդունելուն, քանի որ էլեկտրամոբիլները արտանետումներ չունեն, սակայն ներկրելու և շահագործելու պայմանները ստեղծելը պետք է առաջնային և ձեռնտու դարձնել, այլապես՝ դա դառնում է թղթի կտոր, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

Ի լրումն ֆինանսների նախարարության այս նախագծի, հարկ է նշել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշման համաձայն, այս տարվա հունվարի մեկից՝ մեքենաների մաքսազերծումը կատարվում է մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով, ինչպես նաև ինվոյսներով, ինչը նշանակում է, որ հնարավոր չի լինելու մաքսազերծումը կատարել մեքենայի առուծախի փաստաթղթերի հիման վրա։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ սահմանված մաքսատուրքերը խնդիր են դարձնում թարմ մեքենաների ներկրումը ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ դրանց առուծախով զբաղվող քաղաքացիների համար:

Ստացվում է, որ պետությունը մի կողմից դժվարացնում է թարմ մեքենաների ներկրման գործընթացը, մյուս կողմից էլ՝ սահմանափակում երկրի ներսում շահագործվող հին մեքենաների շահագործումը:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company