ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետք է այնպես անենք, որ մեր ժողովուրդն ընտրություններով մերժի այս իշխանությանը

12 Նոյեմբեր 2025

Այս իշխանության վերարտադրությունը հղի է մի շարք վտանգներով ու կորուստներով։ Փաշինյանը կարողացավ խաբել մեր ժողովրդին, մանիպուլացնել, վախի մթնոլորտ տարածել, թե իբր իր հեռացումը բերելու է պատերազմի, և ինքն իբր խաղաղության խորհրդանիշն է։ Հիմա էլ է փորձում նույնն անել։ Բայց եթե մենք համեմատում ենք 2021 թվականի ու այսօրվա իրողությունները, ակնհայտ է, որ մեծ փոփոխություն կա։ Մարդկանց աչքերը բացվել են, լայն զանգվածները հասկացել են, թե ովքեր են այս իշխանությունները, և, թե սրանց մնալու դեպքում ինչ է մեզ սպասում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտի պատկերն այսօր փոխվել է, բազմաթիվ նոր ուժեր կան, եղած ուժերն ավելի են ամրապնդվել։ Պետք է մտածել մեխանիզմներ՝ կանխելու այն ամենը, ինչը պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը։ Ընտրություններին պետք է պատրաստվել այսօրվանից։ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է լիարժեք և ամբողջությամբ համագործակցեն, անկախ նրանից՝ ի՞նչ տարաձայնություններ ունեն իրար հետ։ Իշխանության ռեպրեսիաներին, բռնություններին, կեղծիքներին պիտի կարողանանք արդյունավետ դիմադրություն ցույց տալ և կանխել դրանք»,- ասաց քաղաքական գործիչը։

«Պետք է ոչնչացնել այն կեղծիքները, որոնք Փաշինյանը փորձում է փաթաթել հասարակության վզին, այն է՝ կապիտուլյացիայի և հերթական զիջման օրակարգերը, որոնք նա փորձում է ներկայացնել իբրև խաղաղության դարաշրջան։ Վերջին շրջանի բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ հասարակության առնվազն 65 %-ն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը և բերել խաղաղություն։ Խաղաղության թեզը նա չի կարողացել ամբողջությամբ վաճառել ժողովրդի վրա։ Փաշինյանը հասկանում է, որ այս սուտն այս անգամ գուցե չկարողանա անցկացնել»,- նշեց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանն իր իշխանության յոթ տարիների ընթացքում որևէ ռազմավարական ենթակառուցվածք չի կառուցել, և այսօր Հայաստանում ասֆալտ են անում պետական պարտքի հաշվին. «Մենք պետք է կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը։ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտարկյալներին միասնական ճակատով պաշտպանելու, հավանական ռեպրեսիաներին դիմագրավելու, նախընտրական, հետընտրական և բուն ընտրական փուլերում կեղծիքները բացառելու հարցերում ընդդիմությունը լիարժեքորեն պետք է համագործակցի։ Այս ամենը պետք է բխի գլխավոր նպատակից, այն է՝ ամեն ինչ անել այս չարիքի իշխանության վերարտադրությունը թույլ չտալու համար»:

«Փաշինյանը հանրության աջակցությունն այլևս չունի, նա փողոցը կորցրել է։ Նրա միակ հենարանն ուժային կառույցներն են և օլիգարխիկ խմբերը։ Դրանք մեր հասարակության մեջ շատ փոքր մաս են կազմում։ Նախ մենք պետք է այնպես անենք, որ ժողովուրդը մասնակցի ընտրությանը՝ մերժելով իշխանությանը, և ապա՝ ժողովրդի քվեն պաշտպանենք։ Փաշինյանը Գյումրիում պարտվել է, որովհետև իրենց նախատեսածից շատ մարդ է եկել քվեարկության։ Հետևաբար, նա ամեն ինչ անելու է, որ հասարակությունը զզվի քաղաքականությունից՝ բոլոր ուժերից առհասարակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/Cmzq5gL5neA

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company