Հայտարարություն
28 Հունվար 2019ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորում է Հայոց բանակի վերակազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Բանակ, որը, կազմավորմանը զուգընթաց, կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ՝ ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մեկը, որին անվերապահորեն վստահում և աջակցում է ամբողջ Հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախության, սահմանների անվտանգության և ազատագրված տարածքների երաշխավորն է:
Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հավատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին և մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում դրա իրագործմանը:
Շնորհավոր տոնդ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին