«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Շվեդիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի դեսպանների հետ
24 Դեկտեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:
Պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարեւորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:
Խմբակցության անդամները մտահոգություն են հայտնել, ըստ իրենց, Հայաստանում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ:


