ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

2025 թ. տարվա քաղաքական ամփոփում

02 Փետրվար 2026 Ետևում մնաց 2025 թվականը, որը հագեցած էր արտաքին ու ներքին քաղաքական լարվածությամբ, ընդդիմադիրների ու եկեղեցու նկատմամբ իշխանական բռնաճնշումներով, և, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության էլ ավելի թուլացմամբ:

Հունվարի վերջին օրերին ավելի ակնհայտ դարձավ ցեղասպանության ուրացման Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, երբ իշխող կուսակցության նախարարը հայտարարեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն», սա նշանակում էր, որ ՀՀ-ն այլևս միջազգային հարթակներում չի պայքարելու հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման համար: Նույն օրը, կատարվեց մեկ այլ կարևոր հայտարարություն, ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերի շնորհիվ, Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարություն տարածեց, որտեղ Ադրբեջանի ապօրինությունները դատապարտելով, միաժամանակ անդրադառնում էր մի շարք խնդիրների.

« • Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,
• Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,
• Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,
• Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,
• Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում»։

Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը միջազգային ասպարեզում շարունակում են հայկական շահերի պաշտպանությունը:
Փետրվարի 25-ին Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակին նվիրված պատարագի օրը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարեց․«Հարկ է մեր ժողովրդի մեջ հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց Եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները։ Այս ճանապարհով է հնարավոր հզորացնել մեր պետությունը, նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։ Այս ճանապարհով է հնարավոր ամրապնդել հասարակության մեջ համերաշխության ոգին, պաշտպանել ազգային շահերն ու հիմնարար իրավունքները թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս։ Այս նպատակների իրագործման համար մեզ նախ և առաջ պետք է առավել նվիրում ու քաջություն, ազգին ու հայրենիքին ծառայելու բարձր գիտակցություն և հանձնառություն....

Երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի են ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի»։ Վեհափառի այս կոչ-պատգամը չէր տեղավորվում փաշինյանական «իրական Հայաստանի» հայեցակարգում, ըստ որի մերժվում է դարերով ձևավորված ազգային արժեհամակարգի, պատմական անցյալի, եկեղեցու և հայրենիքի գաղափարի արժևորումը:

Վեհափառի այս մտքերի վրա հատուկ ուշադրություն ենք հրավիրում, որովհետև դրանք անհանգստություն առաջացրին Ադրբեջանում, ինչն էլ հավանաբար պատճառ հանդիսացավ անելու համար այն, ինչին երկար ժամանակ ձգտում էին հայ ժողովրդի թշնամիները՝ փորձել չեզոքացնել Հայ առաքելական եկեղեցին, որպեսզի ավելի հեշտ լինի հայ ժողովրդի բնաջնջումը, ուստի Փաշազադեն ազդարարեց հայոց եկեղեցին կազմաքանդելու և ադրբեջանին ենթակա կրոնական միավոր դարձնելու Փաշինյանի արշավի սկիզբը:

Ինչևէ, այս թեմային դեռ կանդրադառնանք, առայժմ առաջ անցնենք:

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը» պատրաստ է ստորագրման, հայտնի դարձավ, որ Հայաստանն ընդունել էր Ադրբեջանի ադրբեջանական կողմի պահանջների վերջին երկու կետերը.

•«•ԵՄ դիտորդներին Հայաստան-Ադրբեջան սահմանից հանել.
•միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական հայցերից հրաժարվել»։

Բացի այս կետերից, Ադրբեջանն առաջ էր քաշում ևս երկու նախապայման՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը և լուծարել Մինսկի խումբը։

Հայաստանի՝ հայկական շահերը զոհաբերելու սովորություն ձեռք բերած և մշտապես զիջումների պատրաստ իշխանությունը, ինքն իրեն հավատարիմ չէր լինի, եթե չընդուներ Ադրբեջանի այս պահանջները ևս՝ իհարկե փորձելով դրանք քողարկել «Եվրամիության անդամակցության գործընթացի» քողի տակ։ Այդ նպատակով մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը», սակայն, ինչպես ի սկզբանե պարզ էր, գործընթացը շարունակություն չունեցավ, որովհետև Եվրամիությունում, մեղմ ասած՝ Հայաստանին սպասող չկար:

2025-ին լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, դրան ընդառաջ հունվարի 27-ին Նիկոլ Փաշինյանը, հրապարակել էր իր «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան» հոդվածից մի հատված, որտեղ նշում էր. «Հայոց կոտորածները տարիներ են տևել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում, և դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ»։ Այսինքն, ըստ Փաշինյանի, Հայոց ցեղասպանության կազմակերպիչն ու պատասխանատուն ոչ թե թուրքական պետությունն է, այլ մե՛նք, հայերս։

Ելնելով Հայոց ցեղասպանության ուրացման ու ակնհայտ պատմական փաստերը կեղծելու փաշինյանական շարունակվող ընթացքից՝ ապրիլի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից Իշխան Սաղաթելյանը հայտարարություն տարածեց այն մասին, որ խմբակցությունը «ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը»: Նշվում էր, որ «Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված դրույթների, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների օրենքների հիման վրա, որտեղ ցեղասպանության ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, վաղուց քրեորեն պատժելի է»։

Նույն օրը՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման կամ նսեմացման համար, որից հետո ՔՊ-ականները լարեցին իրավիճակը՝ վերածելով այն վեճի ու ծեծկռտուքի։

Մայիսի 5-ին կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած վերոնշյալ նախագծին, որով առաջարկվում էր «սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով»։

Իսկ մերժումը կառավարությունը բացատրում էր նրանով, որ փոփոխությունները նպատակահարմար չեն, ասել է թե, ցանկացած ոք Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ժխտել կամ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության եղելությունը:

Մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակով ու Շուշիի ազատագրմամբ:

Իհարկե Շուշիի մասին պետական մակարդակով ոչ ոք չհիշեց, սակայն, ի հակառակ դրա, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը մայիսի 8-ին կազմակերպել էր «Շուշի. վերադարձ լինելու է» միջոցառումը, որի ժամանակ հստակ ձևակերպվեց. «Եթե որոշների համար Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, ապա մեզ համար Շուշին հայոց բերդաքաղաք է, եթե որոշների համար Արցախ վերադարձը հայրենասիրական պաթոս է, ապա մեզ համար՝ ազգային նպատակ»։

Ինչ վերաբերում է մայիսի 9-ին, ապա այդ օրը Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյակի շքերթին, որին, պատմության մեջ առաջին անգամ, հայկական զորքերը չմասնակցեցին։ Սա լիովին տեղավորվում է մայիսյան հաղթանակներն ուրանալու, պարտվող հայի կերպար ձևավորելու և իբր թե «Հայաստանը Ռուսաստանից պոկելու» փաշինյանական (իրականում թուրքական) հայացակարգի մեջ, հետևաբար, ամենևին էլ տարօրինակ չէ որ «Հայաստանի ներկայիս իշխանություններն ուրանում են մայիսյան հաղթանակները, փորձելով ցույց տալ, որ 1945 թ. Առաջին համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի գործում հայ ժողովուրդը չի ունեցել այն մեծ ավանդը, որն իրականում ունի՝ պատերազմին տված 600.000 կռվող ուժով, 300.000 զոհով, ԽՍՀՄ մեկ կրկնակի հերոսով (Նելսոն Ստեփանյան) և հինգ հայազգի մարշալներով»։

Մայիսի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում» - իհարկե մոռանալով նշել, որ հայերի պարագայում սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Բաքվում ցեղասպանված 300.000 հայերին, կամ ասենք՝ հայկական Գանձակի, Նախիջևանի, Սումգայիթի ու Մարաղայի հայերին։ Այդ ամենը հայ ժողովուրդը գիտի, հետևաբար ոչ մի ողջամիտ հայ չի գնա ու չի ապրի այն տարածքում, որը վերահսկում է Ադրբեջանը, մինչդեռ ադրբեջանցիները, օգտվելով Հայաստանի թրքամետ իշխանության վառած կանաչ լույսից, պատրաստվում են վերաբնակվել ինչպես Սևանի ավազանում, այնպես էլ Արարատյան դաշտավայրում, Վայոց ձորում ու Սյունիքում՝ այդպիսով իրականացնելով Հայաստանը թուրքացնելու և պանթյուքիզմի երկրոդ փուլը ավարտելու իրենց վաղեմի նպատակը:

Թուրքական քաղաքականությանն օժանդակելու համար, իհարկե Հայաստանի իշխանությունը պետք է էլ ավելի մեծ հարվածներ հասցներ իր կողմից արդեն իսկ կազմաքանդված հայկական բանակին, ուստի 2025 թ. մայիսի 22-ին ընդունվեց նախագիծ, ըստ որի «Ձևակերպվել են հետևյալ առաջարկները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դրանց ներկայացման կարգը»։ Այլ կերպ ասած՝ երկրի սահմանների պաշտպանությունը մնում է խոցելի խավի ուսերին՝ եթե կարող ես վճարել, ուրեմն կարող ես չպաշտպանել հայրենիքդ, իսկ նման գումարներ Հայաստանում կարող են վճարել միայն պաշտոնյաները:

Ինչևէ, հաջորդ մեծ հարվածը բանակին հասցվեց 2025-ի դեկտեմբերի 16-ին, երբ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից կտևի ոչ թե 24, այլ 18 ամիս։15
Երկրում, որտեղ զինված ուժերի համալրման, կռվող ուժի ակնհայտ պակասի ու պաշտպանունակությունը վերականգնելու ակնհայտ խնդիր կա, նման օրենքի ընդունումը ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն, քանի որ այն ուղղակի օգնություն է թշնամուն հետագա ռազմական գործողությունների ժամանակ հաջողության հասնելու համար:

Հունիսի 17-ին՝ անդրադառնալով հայոց եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության հալածանքներին, գործարար-բարերար Սամվել Կարապետյանն ասաց. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: .... Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Այդ բառերն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի մոտ ջղաձգումներ առաջացրին, որի հետևանքով նույն օրը ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի հրամանով բերման ենթարկեց Սամվել Կարապետյանին, վերջինս ձերբակալության ժամանակ հայտարարեց. «Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»։ Սամվել Կարապետյանի կալանավորումն առաջ բերեց հանարային մեծ դժգոհություն, ձևավորվեց «Մեր ձևով» շարժումը, որի հետագա ճակատագիրը ցույց կտան այս տարի սպասվող ԱԺ համապետական ընտրությունները:

Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը, իհարկե, լարված ամառվա վերջին բռնաճնշումը չէր: Հունիսի 25-ին ԱԱԾ-ն բերման ենթարկեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին։

Ապօրինի ձերբակալությունները չշրջանցեցին նաև ՀՅԴ-ին, որի անդամներին բերման ենթարկեցին «ահաբեկչություն կազմակերպելու» կեղծ մեղադրանքով, սակայն 72 ժամ անց ազատ արձակեցին:
Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 27-ին, չլսված սրբապղծություն էր հայոց պատմության մեջ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ի ու ներքին գործերի նախարարության դիմակավորված ջոկատներն ավազակային հարձակում իրականացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ.

«Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։ Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնելու Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը», նպատակը՝ Նիկոլ Փաշինյանի հակաազգային քաղաքականությունը քննադատող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բերման ենթարկելն էր՝ վերջինս ինքնակամ ներկայացավ Քննչական կոմիտե:

Ըստ դատախազության «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին. «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է» – Միքայել Սրբազանը շինծու մեղադրանքը չի ընդունել, քանի որ հունիսի 21-ին նա իրականում ասել է. «Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է, չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին են մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակեն տուն պահել…», ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվեր կատարող դատավոր Մասիս Մելքոնյանը Միքայել Սրբազանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել, ընդամենը կարծիք հայտնելու համար, իսկ քաղաքական պատվեր կատարող մեկ այլ դատավորի՝ Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ հոկտեմբերի 2-ին Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, հայոց եկեղեցու ու ընդդիմադիրների նկատմամբ հալածանքները և երկիրը լարվածության մեջ պահելու փաշինյանական գործելաոճը պատահական չէին, դրանք հերթական դավաճանությունից մարդկանց ուշադրությունը հնարավորինս շեղելուն էր ուղղված:

Բանն այն է, որ օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։

Նույն օրը Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին երեք հուշագիր, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, որն ենթադրում է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ուղու կառուցում Հայաստանի հարավում։

Անդրադառնալով փաստաթղթին՝ դեռ այն ժամանակ գրել էինք, որ դրա պահանջները բացարձակ չեն բխում ՀՀ պետական և ազգային շահերից․

«1. Անխափան կապ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև (կետ 3)
“…unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhchivan Autonomous Republic through the territory of the Republic of Armenia with reciprocal benefits…”

Սա գործնականում նույն «Զանգեզուրի միջանցք»ի գաղափարն է՝ միայն ձևակերպմամբ համահարթեցված։ «Unimpeded connectivity» նշանակում է՝ անխափան, առանց վերահսկողության և սահմանային ընթացակարգերի միջանցք։ «Reciprocal benefits» «Փոխադարձ արտոնություններ» ձևակերպումն իրականում կարող է ձևական լինել, քանի որ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրվող արտոնությունը տրանսպորտային գերիշխանության կորստի ռիսկ է, իսկ Ադրբեջանից Հայաստանին տրվող հնարավոր արտոնությունները կարող են լինել ոչ համարժեք և կախված Բաքվի քաղաքական կամքից։

Սահմանադրական տեսանկյունից սա կարող է դիտվել ՀՀ տարածքային ամբողջականության սահմանափակում, քանի որ այն ենթադրում է հատուկ ռեժիմով ճանապարհ, որը դուրս է ՀՀ լիարժեք և ամբողջական իրավասությունից, որքան էլ փաստաթղթում ֆիքսվի սուվերենության մասը:

2. ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման համատեղ կոչ (կետ 2)
“…on the closure of OSCE’s Minsk Process…”

Մինսկի խումբը միջազգային իրավունքի շրջանակներում Հայաստանի համար միակ հարթակն էր, որտեղ ԼՂ հարցը քննարկվում էր ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև միջազգային միջնորդությամբ։ Դրա փակումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է ԼՂ հարցի միջազգային օրակարգից, ընդունելով Ադրբեջանի մենաշնորհը հարցի լուծման վրա։ Սա իրավաքաղաքական առումով հրաժարում է միջազգային-պետական երաշխիքներից, ինչը եղել է Ադրբեջանի տասնյակ տարիների ձգտումը: Այն ևս բավարարվել է:

3. TRIPP («Trump Route for International Peace and Prosperity») նախագծի իրականացում (կետ 4)
“The Republic of Armenia will work with United States of America and mutually determined third parties to set forth a framework for the TRIPP connectivity project in the territory of the Republic of Armenia…”

Սա միջազգային նախագծի անվան տակ կարող է լինել նույն «միջանցքի» ենթակառուցվածքային ձևավորումը, բայց արդեն ամերիկյան հովանու ներքո։

Նախագծի շրջանակային պայմանները որոշվելու են ոչ միայն ՀՀ և ԱՄՆ, այլև «փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի» հետ, ինչը բացում է դուռ Ադրբեջանին կամ Թուրքիային, որպես համահիմնադիր ներգրավելու համար։ Իրավական տեսանկյունից սա կարող է սահմանափակել ՀՀ-ի լիազորությունները սեփական տարածքում, քանի որ միջազգային համաձայնագրերը գերակայում են ներքին օրենքներին։

4. «Արդար պահաջի բացառումը» և սահմանների անձեռնմխելիության ճանաչումը (կետ 5)
“…based on the inviolability of international borders and the inadmissibility of the use of force for the acquisition of territory…”
Սա դե ֆակտո նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի ներկայիս սահմանները՝ ԼՂ տարածքների ամբողջական ինտեգրմամբ։

Արդարության «վերականգնման բացառումը» քաղաքական առումով նսեմացնում է ապագա սերունդների՝ տարածքային պահանջների և ինքնորոշման իրավունքը։ Սահմանադրական տեսանկյունից սա վերահաստատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն առանց Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման։

5. ԱՄՆ-ի հովանու տակ երկկողմ հարաբերությունների «նորմալացում» (կետ 6)
“…advancing the normalization of bilateral relations…”
«Նորմալացում» ձևակերպումը հնչում է որպես վերջնական հակամարտության լուծման փաստաթուղթ, ինչը իրավական առումով կփակի ցանկացած ապագա պահանջ, այդ թվում՝ գերիների վերադարձի, վերադարձի իրավունքի, սահմանազատման արդար պայմանների կամ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերում»։

Այս, իրականում ամբողջապես թուրքական շահերն սպասարկող փաստաթուղթը, փաստացի.

«1. Հրաժարում է ԼՂ-ի միջազգային օրակարգից և հաստատում է Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը։
2. Սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը Սյունիքի տարածքում՝ ստեղծելով հատուկ ռեժիմով ճանապարհ Ադրբեջանի համար։
3. Ապագայում բացառում է տարածքային կամ քաղաքական պահանջների բարձրացումը, ինչը հակասում է ՀՀ ազգային շահերին և պատմական իրավունքներին։
4. Միջազգային պարտավորություններով կապում է Հայաստանի ձեռքերը, նույնիսկ եթե ապագայում փոխվի քաղաքական իշխանությունը»։

Եվ ինչպես դեռևս 2025 թ. օգոստոսի 9-ին ենք նշել՝ Ռուսաստանի վրա հույս դնել պետք չէ. Ռուսաստանը պարտվեց արևմուտքին՝ ներքաշվելով երկարատև ու հյուծիչ պատերազմի մեջ, ինչը նրան կստիպի ինքնակամ հեռանալ (ավելի ճիշտ թույլ տալ, որ իրեն հեռացնեն) տարածաշրջանից (ինչն արդեն արել է, Արցախը տարածաշրջանում ամրապնդվելու Ռուսաստանի բացառիկ շանսն էր, որը կորցրեց սխալ հաշվարկի հետևանքով)՝ ճիշտ այնպես, ինչպես 1917-ին տեղի ունեցավ, Ռուսաստանի հաջորդ վերադարձը տարածաշրջան գուցե 5-10 տարի հետո տեղի ունենա, եթե այդ ընթացքում հայերը դիմանան…

Դարձյալ, Ռուսաստանը մարտավարական խնդիրներ լուծեց, Թուրքիան՝ ռազմավարական։

Իրանի վրա ևս պետք չէ հույս դնել, որովհետև թեև Իրանը ժամանակավոր հրադադար հաստատեց Իսրայելի հետ, բայց ցանկացած պահի կարող է ներքաշվել պատերազմի մեջ, կարող են նաև Իրանը մասնատել՝ ամերիկյան ձևով «հրահրելով» քրդերին ու Ատրպատականի (իրական Ադրբեջանի) թյուրքալեզու բնակչությանը կամ 20-րդ դարի սկզբի նման, Իրանում քաոս ստեղծել…:
Դե, իսկ Վրաստանն էլ, միշտ պատրաստ է՝ մեզ թիկունքից դաշույնի հարված հասցնելու։

Ո՞վ մնաց, մնացինք ՄԵՆՔ, հայերս՝ կասեի, ուստի հույսներս մեզ վրա պետք է դնենք․ ինչպես դարեր շարունակ, սա հասկանում է ազգային բնազդ և ինքնագիտակցություն ունեցող շերտը, իսկ որպես հավաքականություն դարձյալ այդպիսի գիտակցության չենք եկել։

Ինչ որ բան հնարավոր կլինի փրկել, եթե հայի վերջին խելքը վերջապես դրսևորվի, ու առաջիկա ամիսներին թուրքական «տրոյական ձին» Նիկոլ Փաշինյան երևույթը իշխանազրկվի, ու Հայաստանը խելքը գլխին բանակցող ունենա…

Ինչպես երևում է, մեր կանխատեսումները կարծես թե իրականանում են՝ ռուս-ուկրաինական պատերազմը ոչ մի կերպ չի ավարտվում, ավելի ու ավելի շատ հյուծելով երկուստեք, իսկ Իրանում, հենց ԱՄՆ ջանքերով քաոս ստեղծելու փորձեր են արվում՝ ձգտելով հասնել հեղափոխության և իշխանության վերադարձնել ԱՄՆ – Իսրայել տանդեմի համար խիստ ցանկալի դրածոյի, օրինակ, Ռեզա Փահլավիին՝ դեռևս 1979-ին իշխանազրկված շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդուն: Թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները Իրանում, ցույց կտան հետագա ամիսները, մենք անցնենք առաջ:

Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին մոտ՝ Հայաստանը ցնցվեց ՆԳՆ-ի տարածած հայտարարությունից. «Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է».24 չնայած ՔՊ կուսակցության համառ ժխտումներին ու «արդարացումներին» հանրության մեծ մասի մոտ առկա է այն համոզումը, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից իշխանությունը անմասն չէ, մենք, իհարկե, չենք փորձի հստակ պնդել, և կարծում ենք իշխանափոխությունից հետո իրականությունը կպարզվի:

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Կարճ ժամանակ անց Հայաստան ժամանեցին 4-րդ կարգի ցորենով բեռնված գնացքներ Ղազախստանից և ՌԴ-ից, իսկ Ադրբեջանից Հայաստան ներկրվեց վառելիք, որի դիմաց դեռևս պարզ չէ, թե ինչեր է զիջել Հայաստանը:
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ։

Փաստորեն 2025 թ. ընթացքում ընդլայնվեց Հայաստանը թուրքական գաղութ դարձնելու փաշինյանական քաղաքականությունը, որի շարունակությունը կլինի նաև 2026 թ., եթե, իհարկե, Փաշինյանին հաջողվի վերարտադրվել: Վերջինիս վերարտադրությունը կարող է կանխել հայ ժողովուրդը՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելով և ձայնը տալով ընդդիմադիր ուժերին, որոնք էլ, իրենց հերթին, Գյումրիի օրինակով կկարողանան միավորվել և իշխանազրկել թուրքական շահերի դեսպան Փաշինյանին:

2026 թ. հունիսի 7-ն այն օրն է, երբ հայ ժողովուրդը պետք է վերջապես տա վահանո՞վ, թե՞ վահանի վրա հարցի պատասխանը, այլ կերպ ասած՝ ունենա՞լ պետություն և ուժեղ հայրենիք, թե՞ զոհ դառնալ Փաշինյան-Էրդողան-Ալիև մերօրյա պանթյուրքիստների Մեծ Թուրանը իրականություն դարձնելու ծրագրերին։ Իսկ որ Փաշինյանը պատրաստ է զոհաբերել Հայաստանը հանուն թուրքական աշխարհի հզորացման, վկայում է 2026 թ. հունվարի 16-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Կարծում ենք՝ հայ ժողովուրդը հասկանում է, որ ընտրելով Փաշինյանին ընտրում է Էրդողանին ու Ալիևին, այլ կերպ ասած՝ փորում է սեփական գերեզմանը…:

Անի Մելքոնյան
«Դրօշակ» թիվ 1 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company