ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Իրանը փոփոխությունների շեմին. ներքին ճգնաժամի և արտաքին ճնշումների բախումը

02 Փետրվար 2026 Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է իր ժամանակակից պատմության ամենաբարդ փուլերից մեկում: Այն, ինչ սկսվեց որպես սոցիալական բողոքի ալիք, արագորեն վերածվեց համակարգային դժգոհության՝ վերհանելով տասնամյակներ շարունակ կուտակված տնտեսական և քաղաքական խնդիրները: Սակայն Իրանի ներսում տեղի ունեցող գործընթացները հնարավոր չէ դիտարկել մեկուսացված. դրանք սերտորեն փոխկապակցված են աշխարհաքաղաքական վերադասավորումների և արտաքին ուժերի շահերի հետ: Մինչ պաշտոնական Թեհրանը ցույցերի ետևում տեսնում է «արտաքին թշնամիների մատը», միջազգային հանրությունը խոսում է մարդու իրավունքների և տարածաշրջանային անվտանգության մասին:

Իրանում բողոքի ցույցերի հիմնական շարժիչ ուժը ներքին խնդիրներն են: Տարեկան 40%-ը գերազանցող գնաճը, ազգային արժույթի արժեզրկումը և երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունը ստեղծել են մի իրավիճակ, որտեղ հասարակության զգալի մասը կորցրել է հույսը տնտեսական բարելավման հարցում: Հակակառավարական բողոքի ակցիաները կապված են նաև Իրանի միջազգային կարգավիճակի հետ: Արևմուտքի կողմից սահմանված խիստ պատժամիջոցները ոչ միայն թուլացնում են տնտեսությունը, այլև դառնում են քաղաքական գործիք արտաքին ուժերի ձեռքում:
Սակայն, սկզբնապես տնտեսական ճգնաժամով պայմանավորված այս բողոքի ալիքը շատ արագ վերածվեց հակակառավարական և հակահամակարգային շարժման՝ «Մահ բռնապետին», «Մահ Խամենեիին» եւ «Ռեզա Փահլևի՝ վերադարձ» կարգախոսներով։

Հարկ է նշել, որ Իրանում տեղի ունեցող ներքաղաքական ցնցումները մշտապես գտնվում են համաշխարհային գերտերությունների ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ Արևմուտքը (հատկապես ԱՄՆ-ը և ԵՄ-ն) անցել է «դիտորդի» կարգավիճակից ակտիվ «միջամտողի» դերի։

Մասնավորապես, ԱՄՆ-ն վերականգնել է բոլոր պատժամիջոցները և կիրառում է նորերը՝ թիրախավորելով Իրանի բանկային համակարգը և նավթային նավատորմը (օրինակ՝ վերջերս կալանավորվեց «Bella 1» նավը)։ Բավականին ակտիվ է և սպառնալից հայտարարություններից զերծ չի մնում նախագահ Թրամփը, ով բազմիցս և´ իր օգտահաշիվներում, և´ հարցազրույցներում նշում է, որ Վաշինգտոնը «պատրաստ է գործելու», եթե Թեհրանը շարունակի ցուցարարներին կատմամբ զանգվածային բռնաճնշումները։ Նա նաև խոսել է Ալի Խամենեիի՝ իբրև թե ՌԴ փախչելու մտադրության մասին։ Truth Social-ում վերջինս նշել է, որ «Իրանի ազնիվ ժողովուրդը, ով սիրում է Ամերիկան, արժանի է մի կառավարության, որն ավելի շատ հետաքրքրված կլինի օգնելու նրան իրականացնելու իր երազանքները, քան սպանել նրան հարգանք պահանջելու համար։ Իրանը կործանման տանելու փոխարեն, նրա առաջնորդները պետք է հրաժարվեն ահաբեկչությունից և Իրանը կրկին հզորացնեն»։

Հունվարի 11-ին ԱՄՆ նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում նաև հայտարարեց, որ իրանական իշխանությունները հայտնել են բանակցությունների գնալու իրենց մտադրության մասին։

Վաշինգտոնը և Բրյուսելը պարբերաբար ընդլայնում են պատժամիջոցների ցանկը՝ թիրախավորելով այն պաշտոնյաներին և կառույցներին, որոնք պատասխանատու են ցույցերի ուժային ճնշման համար։ Սակայն սա ստեղծում է դիվանագիտական փակուղի՝ բարդացնելով միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իսկ Միջազգային կազմակերպությունները (Amnesty International, Human Rights Watch) ահազանգում են զանգվածային ձերբակալությունների և դատավճիռների մասին՝ փորձելով միջազգային ճնշում գործադրել Թեհրանի վրա։

Առանցքային նշանակություն ունեն նաև արտերկրում գործող լրատվամիջոցները, որոնք մեծ դեր են խաղում ցույցերի համակարգման և հանրային կարծիքի ձևավորման հարցում, այդպիսով, Իրանին տանելով նաև դեպի տեղեկատվական պատերազմ։ 2026-ի հունվարին Իրանի կառավարությունը կիրառեց «Ազգային ինտերնետի» մոդելը՝ ամբողջությամբ անջատելով համաշխարհային ցանցը։ Սակայն ցուցարարներն օգտագործում են Starlink արբանյակային կապի հազարավոր սարքեր, որոնք մաքսանենգ ճանապարհով ներկրվել են երկիր։ Սա թույլ է տալիս իրական ժամանակում տեսանյութեր ուղարկել արևմտյան լրատվամիջոցներին՝ պահելով միջազգային ուշադրությունը։ Վերջին շրջանում շատ հաճախ կարելի է տեսնել փոքրիկ տեսահոլովակներ, որոնք իրականում Իրանում չեն նկարահանվել, սակայն մեկաբանվում են իբրև ցուցարարների սխրանքներ։ Մասնավորապես, համացանցի հիթ դարձած իրանցի կինը, ով ծխախոտով այրում է Ալի Խամենեիի նկարը, հետագայում պարզվեց, որ ոչ թե խիզախ ցուցարար է, այլ պարզապես Մայամիում ապրող իրանցի։ Սրա համատեքստում կարելի է զուգահեռներ տանել նաև ցուցարարների, այսպես կոչված, ղեկավարի թեկնածու Ռեզա Փահլևիի հետ, ով նույնպես Լոս Անջելեսի իր առանձնատնից իրանցի ժողովրդին դրդում է ծայրահեղությունների, իսկ ինքն անձամբ դեռևս պատրաստ չէ գնալու ռիսկի։

Ինչ վերաբերում է վերջինիս, ապա Իրանի վերջին շահի որդին՝ 65-ամյա Ռեզա Փահլևին, վերջին ամիսներին դարձել է ընդդիմության ամենաազդեցիկ դեմքերից մեկն արտասահմանում։ Ցույցերի ժամանակ հաճախ կարելի է լսել «Ռեզա Շահ, օրհնվի քո հոգին» կամ «Կեցցե՛ Փահլևին» վանկարկումները։ Սա ոչ այնքան միապետության վերականգնման ծարավ է, որքան նախկին «կայուն և աշխարհիկ» Իրանի հանդեպ կարոտ։ Նա հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ և առաջնորդել երկիրը անցումային շրջանում։ Նա շեշտում է, որ իր նպատակը ոչ թե միապետ դառնալն է, այլ Իրանում ժողովրդավարական հանրաքվեի անցկացումը։ Փահլևին կոչ է արել ստեղծել «Ազգային փրկության խորհուրդ», որը կներառի թե՛ սփյուռքի, թե՛ երկրի ներսում գտնվող ընդդիմադիր առաջնորդներին։ Հունվարի կեսերին Փահլևին ակտիվ խորհրդակցություններ էր սկսել Վաշինգտոնի հետ՝ քննարկելով Իրանի «առանց իսլամական վարչակարգի» ապագան, նաև, իր սոցիալական էջերում նա մշտապես դիմում էր Թրամփին, որ միջամտի և փրկի իրանցի ժողովրդին։

Ռեզա Փահլևին այժմ հանդես է գալիս ոչ թե որպես գահի հավակնորդ, այլ որպես դիվանագիտական կամուրջ։ Նրա ռազմավարությունը հունվարին հենվում է երեք սյան վրա.

• Ազգային հաշտեցում. Նա խոստանում է համաներում այն զինվորականներին և ցածր օղակի պաշտոնյաներին, ովքեր կլքեն վարչակարգը։ Սա նպատակ ունի թուլացնել իշխանության ներքին համախմբվածությունը։
• Արտաքին ակտիվություն. Փահլևին ակտիվորեն լոբբինգ է անում Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ պահանջելով սառեցնել Իրանի իշխանությունների արտասահմանյան հաշիվները և այդ միջոցներն ուղղել «Իրանի ժողովրդի աջակցության հիմնադրամին»։
• Աշխարհիկ ժողովրդավարություն. Նրա հիմնական թեզը կրոնի և պետության անջատումն է, ինչը գրավիչ է հատկապես երիտասարդության համար։

Ի հակադրություն սրան, Իրանի ղեկավարությունը՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավորությամբ, որդեգրել է դիմադրության մարտավարություն: Ցանկացած ներքին ընդվզում պաշտոնապես որակվում է որպես «արտաքին թշնամիների միջամտություն»: Վերնախավի հայտարարությունները հստակ են. Իրանը չի զիջելու իր միջուկային հավակնությունները և ներքին կարգ ու կանոնը կպահպանի ուժային ցանկացած մեթոդով՝ բողոքի ալիքները ներկայացնելով որպես արևմտյան հատուկ ծառայությունների կողմից ծրագրված դիվերսիա:

Այս ամենի ֆոնին կարևոր է նաև հասկանալ, թե Հայաստանը ինչպիսի կարգավիճակում կհայտնվի իր բարեկամ երկրում կատարվող խառնաշփոթի պայմաններում։ Հայաստանի համար Իրանը պարզապես հարևան չէ. այն ռազմավարական նշանակություն ունեցող «կյանքի ճանապարհ» է։ Իրանում տեղի ունեցող ցանկացած լուրջ ապակայունացում կարող է ուղղակիորեն ազդել Հայաստանի անվտանգության և տնտեսության վրա։

Լայնամասշտաբ բախումների դեպքում Հայաստանը կարող է բախվել փախստականների հոսքի խնդրին, ինչը փոքր երկրի համար լրացուցիչ սոցիալական և անվտանգային բեռ կլինի։

Հայաստանի համար Իրանում «կայուն փոփոխությունները» նախընտրելի են «կտրուկ ցնցումներից»։ Պաշտոնական Երևանը ստիպված է վարել չափազանց զգույշ դիվանագիտություն՝ հավասարակշռելով մարդու իրավունքների համընդհանուր արժեքները և սեփական ազգային-պետական կենսական շահերը։

Այսպիսով, Իրանում ծավալվող բողոքի ցույցերը լուրջ մարտահրավեր են մեր հարևան երկրի համար, իսկ հետագա իրավիճակի հարցում չպետք է շտապել անելու եզրակացություններ։ Եթե գործադուլները տարածվեն նաև էներգետիկ սեկտորի վրա (նավթի արդյունահանում), ապա իշխանությունը կկանգնի տնտեսական լիակատար կաթվածի առջև։ Իրադարձությունների հետագա զարգացումը մեծապես կախված է նաև բանակի դիրքորոշումից՝ որ չափով նա պատրաստ կլինի ուժ կիրառելու խռովարարների դեմ։

Նարե Գևորգյան
«Դրօշակ» թիվ 1 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company