ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Երբ լռութիւնը մեղսակցութիւն է, իսկ խիղճը՝ մեղադրեալ

09 Փետրվար 2026

Ում խղճի վրայ կը մնայ Արցախցու խիղճը մարմնաւորող ղեկավարների դատը

ՀԱՏԻՍ

Արցախի անցեալ ու ներկայ ղեկավարների դատավարական ճակատագիրը մի ձեւակերպմամբ բնորոշելը անհնարին է:

Եթէ մէկ բառով՝ նրանք արժանապատւօրէն իրենց վրայ վերցրին արցախահայութեան անփորձանք տեղահանութեան ամբողջ ծանրութիւնը։ Ոչ որպէս անձնական ձախողում, այլ որպէս պատմական պատասխանատւութիւն։ Սա ողբերգ էր ու ցաւ ոչ այնքան իրենց համար, որքան՝ այն խղճի, որին նրանք մարմնաւորում են։

Անհրաժեշտ է յստակ արձանագրել. Արցախի ղեկավարները արցախահայութեան խղճի վրայ չեն մնացել։ Ընդհակառակը՝ նրանք եղել են այդ խղճի մարմնաւորումը։ Ազատագրական պայքարը միայն ռազմաքաղաքական գործընթաց չէ, այն խղճի շարժում էր, արժանապատւութեան ապստամբութիւն, ինքնութեան գիտակցում։ Այդ պայքարի ընթացքում ձեւաւորւած քաղաքական ու ռազմական ղեկավարութիւնը կրում էր ոչ միայն որոշումների պատասխանատւութիւնը, այլեւ ժողովրդի գոյաբանական ինքնազգացողութիւնը։

Այսօր նրանց դատում են ոչ թէ որպէս անհատների, այլ որպէս խղճի կրողների։ Դատում են այն գաղափարը, որ ժողովուրդը կարող է իր հողի վրայ ունենալ իր ձայնը, իր պաշտպանութիւնը, իր պատմական շարունակականութիւնը։ Այդ դատը, սակայն, չի մնացել միայն դատարանների պատերի ներսում։

Հայաստանի ներկայ իշխանութիւնները եւս ձեռքերը լւանալով այս իրողութեան վրայ, «առաջ նայելու» հռետորաբանութիւնը հաւասարեցրին անցեալ չունենալու հետ։ Իսկ անցեալ չունենալը քաղաքական դիրքորոշում է: Դա ինքնութեան կորուստ է։ Ով չի ընդունում իր անցեալը, դատապարտում է իրեն լինել օտար՝ սեփական ներկայում։ Հողը պատմութիւն է:

Իսկ պատմութիւնը չեն մուրում։ Պատմութիւնը ապրում են, եւ ապրելով՝ յիշեցնում։ Յիշեցնում են, որ ժողովուրդներն ունեն ինքնութեան սեփական անձնագիր։ Այդ անձնագրի առաջնորդող էջում նշւած են ոչ միայն ծննդավայրն ու լեզուն, այլ նաեւ պաշտպանութեան իրաւունքը, արժանապատւութեան սահմանը, գոյութեան օրէնքը։ Իսկ այդ անձնագրի սեփականատէրը պէտք է պաշտպանւած լինի հէնց այդ առաջնորդողի բառով ու կէտով։

Այստեղ անխուսափելի է խօսել ժողովրդի մասին՝ որպէս ինստիտուտ։ Ժողովուրդը միայն քւէարկող զանգւած չէ, այն գիտակցող օրգանիզմ է։ Իսկ օրգանիզմը, երբ ցաւ է զգում, ունի երեք ճանապարհ. զգալ, հակազդել եւ մտածել բուժման մասին։ Սակայն ժամանակակից քաղաքականութեան մէջ երբեմն առաջարկւում է նաեւ այլ «մեթոդ». ցաւի տակ «սրսկւել» մոռացութեամբ, կարճատեւ հաճոյքով, կեղծ «պաշտպանւած լինելով»։ Նիկոլ Փաշինեանի ու իր թիմի կողմից բազմիցս բարձրաձայնւած «կանեփային» քաղաքականութիւնը, որպէս փոխաբերութիւն, դառնում է ինքնապաշտպանութեան կեղծ ձեւ, որ իրականում խորացնում է ինքնութեան հիւանդութիւնը։

Համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ նման դէպքերում քաղաքական ղեկավարների գերեվարումը հազւադէպ է ընկալւում որպէս արդարադատութիւն։ Աւելի շուտ այն նմանւում է արտայանձնման՝ քաղաքական հաշիւների, ուժային բալանսների եւ լռութեան պայմանագրերի շրջանակում։ Արցախի ղեկավարների պարագայում եւս մենք գործ ունենք ոչ թէ իրաւական, այլ քաղաքական գործընթացի հետ, որտեղ դատը կայանում է ոչ թէ մեղքի ապացոյցների, այլ գոյութեան փաստի դէմ։

Եւ այստեղ հարցը կրկին վերադառնում է մեզ.

Ում խղճի վրայ մնաց այդ դատը։

Թերեւս այն մնաց բոլոր նրանց վրայ, ովքեր լռեցին։ Բոլոր նրանց վրայ, ովքեր «առաջ նայելու» անունով համաձայնւեցին աչք փակել անցեալի վրայ…

Խիղճը մոռացութիւն չի ճանաչում։ Այն սպասում է իր ժամանակին՝ յիշեցնելու, որ ժողովուրդը, որքան էլ ճնշւած, դեռ կենդանի օրգանիզմ է։ Եւ կենդանի օրգանիզմները, ի վերջոյ, կամ բուժւում են, կամ զարթնում: Կախման կէտեր:

Յ. Գ. – Ռուբէն Վարդանեանը կնոջ՝ Վերոնիկա Ջոնաբենդի հետ հեռախօսազրոյցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամիւի «Ընդվզող մարդը» էսսէից հետեւեալ միտքը.

«Ապագան հնարաւոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցէ անհնար է: Բայց մենք պարզապէս հրաժարւում ենք ընդունել դա: Պէտք է ոչինչ չխնայենք յանուն վերածննդի: Այլ տարբերակ էլ չունենք: Կամ կը վերածնւենք, կամ կը մեռնենք»:

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company