ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ամէն անգամ նոյն հարցումն է մրճահարում ուղեղս…

09 Փետրվար 2026 Առջեւումս է Արցախում իմ առաջին ներկայացումից յետոյ Արցախի նախագահ Արկադի Ղուկասեանի նուիրած այս գորգը, որին ամէն օր նայելը դառնութեան, յուսահատութեան, անկարողութեան, նուաստացման մի նոր ալեկոծում է աւելացնում իմ երկրի դէպի կործանում գնացող իրականութեանը:

Մի ողջ հանրապետութեան խորհրդանիշ, հպարտօրէն բազմած լեռնային արծուի թեւերում, գլխավերեւում, նոյնքան հպարտօրէն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն գրութիւնն է` սիրով ու նուիրումով, հպարտութեամբ արցախցի գորգագործի ձեռքով հիւսուած:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն: Ո՞ւր է այն հիմա, 5 տարում ինչպէ՞ս չքացաւ 30 տարի իր խորհրդանիշով ապրող մի ողջ հանրապետութիւն` իր պետական կազմով, իր բնակչութեամբ:

Ամէն անգամ նոյն հարցումն է մրճահարում ուղեղս…

Ինչպէ՞ս, ինչպէ՞ս մեր հազարաւոր զաւակների կեանքերի գնով վաստակուած ու մեր աչքերում, մեր հոգիներում, մեր գորգերի, քարերի, դրօշակների, ցուցանակների, բացիկների վրայ նուիրումով ու հպարտութեամբ դրոշմուած, քանդակուած այս ամէնը յանկարծ հիմնայատակ ոչնչացրինք եւ ոչնչացրինք այնպէս, որ այն յայտարարեցինք մեր թշնամու պատկանելիութիւն` մեր գալիք սերունդներին զրկելով իրենց երկրին տիրանալու իրաւունքի պայքարից: Ինչպէ՞ս կարողացանք…

Այո՛, իմ առջեւ Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետութեան չհերքուող վկայագիր գորգն է, իսկ այն նուիրողը` զուսպ, սակաւախօս, բարձրագոյն կրթութեամբ Արցախի նախագահ Արկադի Ղուկասեանը, իր վրայ կատարուած մահափորձից մէկ անգամ փրկուած (յիշեցնեմ, որ ոչ թէ թուրքի, այլ «հայ»-ի`Սամուէլ Բաբայեանի կողմից կազմակերպուած) միւս նախագահների եւ բարձրաստիճան ղեկավարների հետ դաւադրաբար թշնամուն յանձնուած, դեռ Պաքուի բանտերում են, ամբողջովին մոռացութեան մատնուած` մեր ժողովրդի եւ փողոցից իշխանութեան եկած ներկայ յանցագործ ոհմակի կողմից:

Այս ալեկոծումներով հետեւում եմ 66-ամեայ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեանի ելոյթին Տաւոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, ուր պայծառ ժպիտով, երկտակուած իր շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնն էր յայտնում յաղթականօրէն նստած Ալիեւին, առ այն, որ անցնող երկու տարում խաղաղութիւն էր բերել իր երկրին, որը հնարաւոր չէր եղել իրենց իրականացնել անցնող 30 տարիների ընթացքում:

Առաջին անգամ ՀՀ երկրի ղեկավարը, հաւանաբար` տարիքի բերումով, անկեղծացել էր, այն էլ Համաշխարհային ֆորումում, որ 30 երկար ու ձիգ տարիներ հնարաւոր չի եղել, Ալիեւը չէր կարողացել գրաւել Արցախը: Կարճամիտ նախագահը չէր էլ մտածում, որ իւրաքանչիւր վերլուծող անձի կամ քաղաքագէտի համար դա ոչ թէ գնահատանքի խօսք էր, այլ` երկկողմանի նուաստացում, աւելի ապտակ` Ալիեւին:

Նախագահը շեշտում էր այն փաստը, որ 30 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հայկական հանրապետութիւն էր, որը չէր կարողացել պատերազմով գրաւել, իր երազած Արցախին տիրանալ հպարտ նստած Ալիեւը: Մինչեւ որ այդ նոյն ֆորումում հաւաքուած դրսի ուժերի օգնութեամբ իշխանութեան տիրացած ՀՀ այսօրուայ ղեկավարները, որոնց անունից շնորհակալութիւն էր յայտնում դեռ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի խորհրդական եւ այժմեան նախագահը, խարդախօրէն, դաւաճանութեամբ այն յանձնել էին Ալիեւին: Թեեւ Ալիեւը ինքն էլ գիտէր, որ ոչ թէ յաղթելով էր գրաւել Արցախը, այլ ՀՀ վարձկալ իշխանութիւնը այն նուիրաբերել էր իրեն:

Վստահաբար ֆորումի մասնակիցներից շատերի յիշողութեան մէջ էր դեռ, որ իրենց օգնութեամբ մեր իշխանութիւնը կազմակերպեց Արցախի յանձնումը, գուցէ շատերն էլ նախքան այդ դաւադրութիւնը, որպէս «յօգուտ Հայաստանի» բանակցողներ, Արցախ այցելելիս այս նոյն գորգից նուէր էին ստացել եւ դեռ յիշում էին Արցախի անընկճելիութիւնը: Իսկ այդ օրը կեղծ «խաղաղութիւն» կերտածները իրար էին մեծարում` մէկը իր «յաղթանակի», միւսը` այդ «յաղթանակածի» ինքնակամ կամակատարը դառնալու համար:

Զարմանալի աշխարհ է, այնպէս չէ:՞

Թէեւ Ալիեւը բոլոր իրաւունքներն ունի ամէնուրեք հպարտ նստելու, իր ձեռք բերածով պարծենալու, որովհետեւ մինչ մեր ղեկավարը Տաւոսում զբաղուած էր քծնանքով ու սողալով, ինչը մեր երկրի ներկայ իշխանութեան միակ քաղաքականութիւնն է երկրից դուրս, մեծ երկրների յարաբերութիւններում, Ալիեւն այդ միջոցին հասցրել էր բանակցել եւ միլիառների հասնող պայմանագրեր ստորագրել աշխարհի խոշորագոյն առեւտրական կառոյցների հետ:

Նա նոյնիսկ պէտք չունէր մեր թափթփուկ իշխանութեան ներկայացուցչին` իր ենթակային, լսելու, քանի որ ինքն այսօր ղեկավարում է երկու երկիր` մէկը իր երկիրը, միւսը` հետագայ Արեւմտեան Ազրպէյճանը: Իսկ իրեն յանձնած Արցախը շատ հանգիստ հայաթափելուց, նոյնիսկ վերջին 10 բնակիչներին էլ վտարելուց յետոյ, նա ՀՀ իշխանութիւնների շնորհակալութեանն է արժանանում, իսկ իր բանտերում պահուող հայ գերիների, այդ թւում` Արցախի իշխանութեան բոլոր ղեկավարների, նրանց տրուած դատավճռի, նրանց արձակման մասին ոչ մէկ խօսք, ոչ մէկ պահանջ, նոյնիսկ` ոչ մէկ յիշեցում:

Որքան յայտնի է, ըստ միջազգայնօրէն ընդունուած օրէնքի, երբ երկրները խաղաղութիւն են յայտարարում, կամ` նոյնիսկ ծածուկ կնքում, առաջին հերթին գերիներին են փոխանակում: Իսկ մեր երկրի նախագահը պարծենում է կնքուած խաղաղութեամբ, երբ միայն 4 քաղաքացի գերիներ է վերադարձրել Ալիեւը, այն էլ` փոխանակելով մահուան դատապարտուած վարձկան 2 սիրիացիների հետ, որոնք մեր երկրի կողմից յանձնուել են Սուրիոյ իշխանութիւններին:

Այո՛, մենք բոլոր պարտաւորուածութիւններն ունենք Ալիեւին շնորհակալութիւն յայտնելու, քանի դեռ կախուածութեան մէջ ենք իրենից, ինչպէս բարձրաձայնում է մեր թափթփուկ տիրակալը, քանի որ էժանագին նաւթ ենք գնում, հացահատիկ, ուժանիւթային համատեղ պայմանագիր ենք կնքում իր հետ` մոռանալով Արցախի ժողովրդին մութի ու սովի մատնած իրավիճակները:

Մեր երկրի կարեւորագոյն երակը «Թրամփի ուղի» անուան տակ (անուանումն էլ, ըստ թուրքական շողոքորթութեան, Ալիեւի մտքի փայլատակումն էր), մասնատում ենք`գոհանալով ողորմածաբար մեզ տրուած 26 տոկոսով, զրկուելով նոյնիսկ մեր հողի իրաւունքով այն վերահսկելուն: Աւելի՛ն. Հայաստանը ինքնակամօրէն զիջում է վերահսկողութեան իր իրաւունքը` դառնալով միայն սպասարկու, միջազգային լեզուով` ենթակառոյց:

Ինձ սարսափեցնում է Սիսիանում ծնուած մեր նախագահի անտարբերութիւնը նոյնիսկ իր ծննդավայրի յափշտակման հանդէպ: Մի՞թէ մեր երկիրը այսքան անարժէք է իր համար: Այդ դէպքում` ինչո՞ւ է ստանձնել իր պաշտօնը, չէ՞ որ այն պարտադրում է հոգ տանել իր երկրին ամբողջապէս, ոչ թէ` միայն իր աթոռին:

Ընդունում եմ, որ մեր ժողովուրդը չգիտի, չի գիտակցում, փորձառութիւնը չունի, թէ ի՛նչ է նշանակում երկրիդ տարածքը վերածել միջազգային ենթակառոյցի, բայց ժամանակն է, որ արթնանան եւ խորութեամբ հասկանան իրավիճակները: Դեռ որքա՞ն կարելի է այսպէս անտարբերութիւն ցուցաբերել երկրի հանդէպ եւ սպասել դրսի օգնութեանը միայն, թէկուզ դա լինի թշնամու կողմից տրուած:

ՀՀ իշխանութիւնները իրաւունք ունեն ոչ միայն շնորհակալութիւն յայտնելու, այլ` պարծենալու վերջին տարիներին իրենց համատեղ ձեռք բերած «նուաճումներով»: Պարծենալու, որովհետեւ իրենք քայլ առ քայլ հետեւում են Ալիեւի բոլոր հրամաններին, որոնցից հրատապն էլ այս վերջին ամիսներին մեր երկրի անբարոյ ղեկավարի մոլեռանդ հաւատացեալ դառնալն է: Կիրակի օրերին նա տարբեր շրջանների եկեղեցիներում բռնի ուժով, կամ հեռախօսային զանգերով հաւաքագրուած տեղի ժողովրդի ուղեկցութեամբ հայոց եկեղեցիների արարողակարգն է խախտում, պղծում ու վարկաբեկում անօրէն իր մուտքերով, աստիճանաբար վարկաբեկելով, ոտնատակ տալով հայի հաւատքը, կերպարանափոխելով այն ամէնը, ինչ հոգեմտաւոր արժէք է ներկայացնում: Բայց գուցէեւ Ալիեւի արեւշատութեան համար է աղօթում, չէ՞ որ նա իրեն շնորհեց այն ամէնը, ինչից այնպէս ամուր կառչած է ինքը, սկսած` վարչապետի պաշտօնից, մինչեւ Սպիտակ տուն, մինչեւ ամէնուր, որտեղ յայտնւում է Ալիեւը, եւ ում ստուերում պատրաստակամ երկտակուած կանգնում է ինքը: Ի՜նչ փոյթ, որ ինքը Ալիեւի ստուերում է, միայն թէ երեւայ միջազգային հարթակներում:

Այսպիսի «մեծ նուաճումներով», ժողովրդային այսպիսի մոլեռանդ հետեւորդներով մենք մօտենում ենք ընտրութիւններին, որը շատերիս համար սովորական ընտրութիւն չէ, այլ մեր ճակատագրի վերջնական ընտրութիւնն է, որից աշխարհաքաղաքական այս իրարանցման մէջ կախուած է որպէս անկախ երկիր մեր գոյութիւնը: Հարցն այն է` պիտի կարողանա՞նք միասնանալ, բացել կիրակնօրեայ այդ ցնցոտու կոյր հետեւորդների ուղեղները, նրանց կաշառուող էութեան մէջ տեղաւորել երկիր ունենալու, այն պահելու անհրաժեշտութիւնը եւ դուրս նետել այս ցաւագար, ոչ հայ իշխանութեանը, թէ՞ ընդունելով նրանց կաշառքներն ու ահաբեկումները, նրանց տեռորները, շարունակելու ենք մեր յուսահատ երթը:

Զգուշացնեմ նաեւ, որ իրենց իշխանութեան բերած եւ վերընտրածների կողմից անշուշտ հսկայական աշխատանք է տարւում եւ դրամ ներարկւում երկիր` նրանց կրկին ընտրելու համար, ինչպէս անում են աշխարհի իրենց հպատակող շատ երկրներում: Յատկապէս հիմա, երբ մեր տարածաշրջանն այլեւս բացայայտ գործօն է Ռուսաստանի դէմ:

Մեր աչքի առջեւ վառ օրինակ է Սուրիոյ ոչնչացումը: Մեր հարեւան Իրանի դէմ տրուած պատերազմի ահազանգը մեզ պէտք է արթնացնի, զգաստացնի:

Ամէնուրեք իշխանութեան փոփոխում (ռեժիմ չեէյնճ) անուան տակ մասնատւում: Ոչնչանում են երկրները, իսկ բնակչութիւնը դառնում է տարագիր, անապատներ բնակեցնող, լուծւում, ձուլւում է այլ ազգերի հետ, կորցնում իր դիմագիծն ու ինքնութիւնը, իր ազգայնութիւնը, որն էլ այսօրուայ նոր աշխարհընկալման կարգախօսն է:

Վերջին 8 տարիները յատկապէս հաստատեցին, որ ամբողջովին դարձել ենք կախեալ երկիր: Երբ դրսից հրահանգ չկայ, մեր ղեկավարութիւնը թմբկահարութեամբ է զբաղւում: Այսպիսի իրավիճակում, եթէ լուրջ չվերաբերուենք, մինչեւ ընտրութիւններ դեռ շարունակենք այս ոհմակի թմբուկի տակ պարել, ազգովի կկործանուենք: Նրանք, որոնք յոյսերը դրել են Արեւմուտքի եւ Եւրոպայի օգնութեանը, խորհուրդ կը տամ վերանայէք, թէ ինչպէ՛ս «օգնեցին» Ուքրանիային:

Յատկապէս նաեւ կարդացէք այս օրերին ԱՄՆ-ում վերջապէս բացայայտուած, հասարակութեան համար հասանելի դարձած, մեծ աղմուկ հանած Էփստին կոչեցեալի թղթապանակը (ֆայլերը), որն առանց քողարկումի բացայայտում է, թէ ինչպէս մի խումբ անբարոյ, ամենաստորին այլանդակութեամբ ապրող, դրամապաշտ անհատներ համախմբուելով`ստեղծել են միաձոյլ, շահերի բերումով իրար հետ համաձայնեցուած մի ընկերութիւն, որը ձգտել է ղեկավարել աշխարհը ե՛ւ քաղաքականապէս ե՛ւ տնտեսապէս: Նրանք ամէնուրեք գտնում են ստորին բնաւորութեամբ, ամէն այլանդակութեան ընդունակ, ստախօս, զրպարտիչ, դրամի համար իրենք իրենց վաճառողների, մեր ներկայ իշխանութեան ոհմակի պէս եւ նրանց օգտագործում են իշխանութիւններ տապալելու, երկրներ ոչնչացնելու, աւելի հարուստ երկրներ կողոպտելու համար:

Որքան էլ զազրելի ու անհաւատալի է հնչում այս ամէնը, սակայն հրատարակուած փաստ է, իսկ անկախ այդ փաստից` մենք արդէն մեր երկրի օրինակով, պոլթընների, ծերակուտականների, Մաքրոն-միշէլների ել ու մուտով գիտենք մեր երկրին պատահածը, ուստի մտածենք, թէ ինչպէ՛ս դիմագրաւենք ներսի եւ դրսի հայակեր ոհմակին, որ ի սպառ չոչնչանանք:

Նկարի բացատրութիւն
Այս գորգը զուտ նուէր գորգ չէ ինձ համար: Սա իմ դարաւոր երկրի, իմ հերոս ժողովրդի վկայագիրն է, նրա երկնաբարձ լեռների կանչը, այդ լեռներում թեւածող եւ իր հողին հսկող արծիւների ուժն է, մեր հողի յաւերժ մասնիկը:

Դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company