44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի
14 Փետրվար 2026
«44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը` Նիկոլի ռեժիմի համար ընդամենը հարթակ էր հարցերը կոծկելու, հանրությանը մոլորեցնելու»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրել է, որ 2021-ին ՔՊ-ն առաջարկել էր ԱԺ-ում ստեղծել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, որը հնարությանը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Իշխան Սաղաթելյանը նաև հիշեցրել է, որ արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու, իրական ուսումնասիրություն իրականացնելու համար առաջարկով էին հանդես եկել, որը մերժվել էր այս իշխանության կողմից։
«4 տարի այս մարդիկ բոլոր հարցադրումներին ասել են՝ հանձնաժողովը կուսումնասիրի ու բոլոր հարցերին կտա պատասխաններ։ Իրականում հաձնաժողովը դարձավ հարցերը կոծկելու, մեղավորներին արդարացնելու, իրական պարտության, պատերազմի պատճառները թաքցնելու մի հարթակ։
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը զեկույցը այդպես էլ ԱԺ լիագումար նիստ չներկայացրեցին։ Պարզվում է՝ իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի։ Իրավական զեկույցի մասին է խոսքը, քանի որ հանձնաժողովի մեծամասնությունը դրա տակ չի ստորագրել»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։
