ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն ու իշխանության աղբյուրը

04 Մարտ 2026

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նրան ծառայող ուժերի հարձակումն ազգային ուժերի դեմ։ Քննադատությունները հաճախ համեմվում են կամ վերածվում սպառնալիքների, թե ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում խաղաղություն չի լինի, պետությունը կհայտնվի աղետալի իրավիճակների մեջ, և թե իրենք թույլ չեն տա ընդդիմության հաղթանակը։ Այլ պարագաներում այս թիմի գործիչների ու արբանյակ ուժերի բերանով հրապարակ է նետվում այն միտքը, թե այս կամ այն կուսակցությանը պետք է արգելել մասնակցելու գալիք ընտրություններին։ Փաշինյանական իշխանությունը երբեք էլ ժողովրդավար չի եղել, իսկ «Մենք թույլ չենք տա» արտահայտությունը պարզորոշ փաստում է, որ իրավապահ համակարգը նրա կամքին հլու, բռնապետական իշխանության հետ հանցավոր գործարքի մեջ գտնվող, կույր գործիք է, որն ըստ հրահանգի պետք է արգելի, բանտարկի և այլն։

Բնականաբար, իշխանության թիրախում քաղաքական այն ուժերն են, որոնց հաղթանակի հավանականությունը լրջորեն խուճապի է մատնել իշխող ուժին։ Կարող ենք արձանագրել, որ հիմնական մրցակից ուժերի կողմից ընտրություններին մասնակցելու ձևի ընտրությունը հաղթանակի իրական հնարավորություն է ստեղծել, ինչն էլ հունից հանել է իշխանությունը կորցնելու հեռանկարից սարսափող ՔՊ-ին և նրա ղեկավարին։ Խոսքն ազգային ընդդիմադիր ուժերի մարտավարության մասին է՝ ընտրություններին մասնակցելու մի քանի առանձին դաշինքներով, իրենց շուրջը հնարավորինս համախմբելով համախոհ փոքր քաղաքական ուժերին՝ մի կողմից մեծացնելով ներուժը, մյուս կողմից՝ կանխելով այս ուժերի ձայների փոշիացումը։

Նախորդ տարվա վերջերին ՀՅԴ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ բանակցում է ազգային ընդդիմադիր հիմնական ուժերի հետ որդեգրելու վերաբերյալ մի քանի սկզբունքներ, մասնավորապես՝ նախընտրական շրջանում խուսափելու միմյանց քննադատելուց, հայտարարելու, որ ընտրություններից հետո չեն համագործակցի ՔՊ-ի հետ, հետընտրական գործընթացներում հաշվի նստելու յուրաքանչյուրի ձեռք բերած արդյունքի հետ և այլն։

Վերապահ մնալով վերջնական եզրահանգումներից, այնուամենայնիվ, թվում է, թե քաղաքական տվյալ ուժերը գնում են այդ սկզբունքները որդեգրելու ճանապարհով, լուրջ կացություն ստեղծելով նախընտրական քաղաքական դաշտում և ցրելով այն մտայնությունը, թե ընդդիմադիր դաշտը պառակտված է։ Այս դեպքում կարելի է ասել, որ երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը պատրաստ են ընտրական մրցապայքարի գերխնդիր դիտել պետությունն ինքնիշխանությունից զրկելու, այն թուրքադրբեջանական գաղութացման ենթարկելու հեռանկարի կանխումը։ Ազգային ուժերի համախոհության մեջ դրսևորվում է ժողովրդի համար այնքան անհրաժեշտ ազգային միասնականության կայացման հնարավորությունը։

Անկախացման օրերից ցայսօր շատերը ազգային-քաղաքական միասնություն ասելով հասկացել են տարբեր ուժերի և հոսանքների մեխանիկական միավորումը «մեկ կաթսայի մեջ», այնինչ տարբեր գաղափարախոսություններ և քաղաքական ծրագրեր դավանող միավորների նման համախմբումներին սովորաբար հաջորդում են շռնդալի պառակտումները։ Իրական միասնությունը կարող է կայանալ միայն տարբեր ուժերի համագործակցությամբ՝ ընդհանուր ծրագրերի և նպատակների շուրջ։ Վերևում նշվեց, թե մեր դեպքում որն է ընդհանուր նպատակը: Անհրաժեշտ է, որ քաղաքական ընդդիմադիր դաշտը համադրված գործունեությամբ ընթանա դեպի այդ նպատակի իրագործումը, իսկ թե դրանից հետո որ ուժն առավել մեծ արդյունքի կհասնի և առաջիկա ժամանակաշրջանում երկրի ղեկավար կառաջադրի ու ինչ ընդհանուր խճանկար կունենա պետական իշխանության քաղաքական դասավորությունը, կորոշի ընտրողի վերաբերմունքը։ Գործող իշխանությանը մերժող ընտրողը հնարավորություն կստանա ընտրություն կատարելու ազգային մի քանի ուժերի միջև։ Որքան էլ մեծ լինի թերահավատությունը ընտրական գործընթացի նկատմամբ, սա աշխարհում ընդունված միակ ընդունելի գործընթացն է, որին մասնակցելով էլ ընտրողը պատասխանատու է դառնում երկրի ապագայի համար։

Մյուս կողմից իշխանությունը գործարկել է իր պառակտիչ քարոզչությունն ու քաղաքական դաշտի տարբեր հատվածներում տեղադրել է իր «ականները», որոնք զբաղված են ազգային ընդդիմադիր դաշտի վարկաբեկմամբ։ Ակնհայտ է, որ իշխանությունը կշահի, եթե կարողանա ընտրությունների նկատմամբ սերմանել հիասթափության, հուսախաբության և վախի մթնոլորտ ու ապագա ընտրողներին մղել կրավորականության։ Պետք է բոլորի համար ակնհայտ լինի, որ գործող իշխանությունն իր փոքրաթիվ ընտրազանգվածով կարող է հաղթել միայն այն դեպքում, երբ ընտրություններին քիչ մարդ մասնակցի։ Ինչ վերաբերում է իշխանության վախերին ընդդիմության որդեգրած մարտավարության վերաբերյալ, պատահական չէ, որ ՔՊ-ի ներկայացուցիչները հաճախ են հայտարարում, թե Գյումրիի սցենարը չպետք է կրկնվի։

Ներքաղաքական գործընթացների ղեկը մշտապես ձեռքում պահել փորձող իշխանությունն այժմ տեսնում է, որ նախընտրական զարգացումները գնալով դուրս են գալիս իր վերահսկողության դաշտից և սպառնում են գլորվող ձնագնդի նման անկասելի թափ հավաքել։ Իշխանությունը չի կարող մոռանալ, որ ընտրությունների նախօրյակին իր տարիների գործունեության հետևանքը միայն պարտություններն ու ձախողումներն են։

2018 թվականին բռնի իշխանափոխություն իրականացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդարացնում էր իր գործողությունները՝ ասելով, թե գործող իշխանությունը կորցրել է քաղաքական լեգիտիմությունը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Երկրի ղեկավարն ու նրա առաջնորդած ուժը կորցրել են ոչ միայն քաղաքական ու բարոյական լեգիտիմությունը, այլև որքան հնարավոր է ոտնահարել ու բռնաբարել են գործող սահմանադրական կարգը։ Նիկոլ Փաշինյանը տեսնում է նաև, որ այլևս մարած քարտ է երկրին խաղաղություն բերելու իր գլխավոր փաստարկը։ Պարզ հայ մարդը հասկանում է, որ թշնամին Հայաստանի դեմ պատերազմում էր, քանի դեռ հանդիպում էր դիմադրության, բայց եթե նրա բոլոր պահանջները Հայաստանի ղեկավարությունը գլուխը կախ կատարում է՝ էլ ինչի՞ համար պետք է նրա դեմ պատերազմի։ Ադրբեջանի նախագահը շարունակում է կրկնել, որ խաղաղության պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունը։ Ուրեմն հիմք ունե՞ն այն հայտարարությունները, թե տարածաշրջանն արդեն թևակոխել է երկարատև խաղաղության ժամանակաշրջան։ Երջանիկ ապագայի խոստումով իշխանության վրա վերահաստատված ուժը, ոչ մի դրական ասելիք չունենալով, արդեն իսկ սկսած իր նախընտրական քարոզչությունը կառուցում է մրցակից ուժերի հաղթանակի դեպքում պատերազմի անխուսափելիության վախը տարածելով։ Ժողովրդի ներկա տրամադրություններից խուճապահար իշխանությունն անցել է վերջինիս «կաշառելու» գործողությունների՝ նախորդ տարվա վերջին մեկ քառորդով կրճատվեց առանց այն էլ ծառայողների պակաս ունեցող բանակում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, ապրիլ ամսից բարձրացվելու են կենսաթոշակները, կենսաթոշակառուների համար սահմանվել է բժշկական ապահովագրության համակարգ և այլն։ Անշուշտ սրանք ցանկալի նախաձեռնություններ են, սակայն հիմնվելով այդ թվում իշխանությունների նախորդ հայտարարությունների վրա՝ մասնագետները մտահոգ են, որ առկա ֆինանսական հնարավորությունների պայմաններում նման քայլերն ուղղակի կկաթվածահարեն համապատասխան համակարգերի գործունեությունը։ Իշխանության համար, սակայն, գլխավորը ամեն գնով ընտրությունների բեմադրմամբ վերարտադրվելն է։ Ինչու բեմադրմամբ, որովհետև վերջին շրջանի հայտարարություններից հետո նրանք ակնկալում են Արևմուտքի հովանավորությունն ամեն տեսակի ընտրակեղծարարությունների համար։

Գայթակղվելով Ուկրաինայի արկածախնդիր իշխանության օրինակից ՝ Հայաստանի իշխանությունը ցանկանում է Արևմուտքի վրա ծախել իբրև թե Հայաստանում ռուսական ազդեցության դեմ պայքարելու, Անդրկովկասից վերջինիս դուրս մղելու իր «պատմական առաքելությունը»։ Որ այսօրվա հավաքական արևմուտքը աչք է փակում տարիներ շարունակվող ՔՊ-ական անօրինական գործելակերպի վրա և պատրաստակամություն է հայտնում գալիք գործընթացներում լինելու այս ուժի հովանավորը, խայտառակ մի իրողություն է, ինչն ակնառու է բոլորի համար։

Պետք է հասկանալ, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում ընդդիմադիր ուժերը հսկայական անելիք ունեն, որը կարելի է անվանել երկխոսություն ժողովրդի հետ։ Անհրաժեշտ է ակտիվ քաղաքական դիրքորոշման մղել յուրաքանչյուր հայ մարդու՝ բացատրելով նրան, որ ցանկացած պարագայում ընտրություն տեղի է ունենալու, անմիջականորեն ազդելով իր ու իր զավակների ճակատագրի վրա։

Թերահավատության գիտակցությամբ ծանրաբեռնված հայը պետք է հասկանա, որ մեր այս փոքր երկրում որևէ տեղից փրկիչներ չեն հայտնվելու, և, ուզես թե չուզես, ընտրությունը տեղի է ունենալու նրանց միջև, ովքեր հրապարակում են և գլխավորաբար վաղուց ծանոթ են։ Մենք այս ժողովրդի մասնիկն ենք և լավ հասկանում ենք, որ երբ տարիների ընթացքում առաջ գնալու փոխարեն մեր կյանքը դեպի ետ է գնում, երբ անարդարություններն ուղեկցել են մեզ անկախության ողջ շրջանում, շատ հասկանալի և պատճառաբանված է թերահավատությունը բոլորի նկատմամբ, սակայն կա ընտրություն երկրի ապագան այն կործանողներին թողնելու և նրանց միջև, ովքեր սխալներով հանդերձ փաստել են իրենց նվիրվածությունը հայ մարդուն, հայոց պետությանն ու համազգային նպատակներին։ Մենք հավատացած ենք, որ երբ ժողովրդի մեծամասնությունը ոտքի կանգնի, ո՛չ ներքին և ո՛չ արտաքին թշնամիները ի զորու չեն լինելու կոտրել նրա կամքը կամ գողանալ նրա արդար և ինքնուրույն ընտրության արդյունքը։ Եղած թերահավատությամբ հանդերձ ակնհայտ է, որ իրականությունից զզված ժողովուրդը հաղթահարել է վախը և դանդաղորեն ոտքի է կանգնում։ Քաղաքական ազգային ուժերի գերխնդիրը պետք է լինի կրկին հուսադրվող ժողովրդի ազատ ընտրության ապահովումը։ Գուցե սա մեր ինքնիշխանության առջև ծառացած պատմական մարտահրավերներն հաղթահարելու վերջին հնարավորությունն է, և ազգային ուժերն ավելի կարևոր դաշնակից չեն կարող ունենալ, քան իշխանության աղբյուր և երկրի իրավատեր ժողովուրդն է։

«Դրօշակ» թիվ 2, 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company