ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն արձագանքում է Լոս Անջելես կատարած իր անօգուտ այցի վերաբերյալ իմ քննադատությանը

03 Մարտ 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իմ քննադատությանը՝ նրա և նախկին դեսպան Լիլիթ Մակունցի Լոս Անջելես կատարած վիճահարույց այցի վերաբերյալ։

Ահա իմ պատասխանը նրա անհիմն մեկնաբանություններին․

1. Ես խորապես զգացված եմ, որ Հարությունյանը, լինելով Փաշինյանի գրասենյակի «քարտուղար», իր թանկարժեք ժամանակը նվիրել է իմ հոդվածին պատասխանելուն։ Ենթադրում եմ, որ նա ուրիշ անելիք չունի։ Քանի որ երկիրը այնքան լավ է կառավարվում, որ իմ հոդվածը դարձել է նրա օրակարգի գլխավոր հարցը…

2. Իմ լուրջ քննադատություններին՝ կապված այդ անճարակ զույգի Լոս Անջելեսում ունեցած ձախողված արկածախնդրությունների հետ, Հարությունյանը պատասխանել է անձնական վիրավորանքներով, ինչը ցույց է տալիս նրանց աղետալի ուղևորության համար որևէ հիմնավորման բացակայությունը։

3. Հարությունյանն ինձ անվանել է «ամերիկյան լրատվական դաշտի ժամկետանց սյունակագիր»։

ա) Ուրախ եմ, որ Հարությունյանը տեղյակ է՝ ես լրագրող եմ, ինչն ապացուցում է, որ նա լիովին անիրազեկ չէ։

բ) Եթե ես իսկապես «ժամկետանց» լրագրող լինեի, ինչո՞ւ էր Հարությունյանն իր ժամանակը վատնում անարժան սյունակագրին պատասխանելու վրա։ Ինչո՞ւ են աշխարհի տասնյակ թերթեր և կայքեր վերատպում իմ շաբաթական վերլուծությունները։ Բացի այդ, նա պետք է իմանա, որ Փաշինյանը համաձայն չէ իր գնահատականին՝ իմ լրագրողական կարողությունների վերաբերյալ։ 2019 թվականի ապրիլի 17-ին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իմ թերթը՝ «Կալիֆորնիա կուրիերը», «Սփյուռքի ամենահեղինակավոր թերթերից մեկն է»։

գ) Հարությունյանը զուր էր պարծենում, թե Լոս Անջելես կատարած մեկ ուղևորությամբ նա ջախջախել է Փաշինյանի իշխանության դեմ հնչող կեղծիքները։ Նա սխալվում է, քանի որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս գրեթե այլևս չեն մնացել Փաշինյանի կողմնակիցներ։

դ) Եթե Փաշինյանը Լոս Անջելեսում լայն աջակցություն ուներ, ապա ինչո՞ւ էին Հարությունյանն ու Մակունցն իրենց այցը գաղտնի պահում համայնքից՝ սահմանափակվելով միայն հատուկ ընտրված փոքրաթիվ խմբի հետ հանդիպմամբ։

ե) Հարությունյանը հայտարարել է, որ Լոս Անջելես կատարած իրենց ուղևորության ծախսերը չեն վճարվել Հայաստանի կառավարության կողմից։ Նա ասաց, որ իրենք արձակուրդում են եղել։ Ես կասկածում եմ այս հայտարարությանը, քանի որ Լոս Անջելես նրանց թռիչքների և հյուրանոցում մեկ շաբաթ մնալու արժեքը, հավանաբար, մի քանի անգամ գերազանցում է նրանց ամսական աշխատավարձը։ Երկրորդ, նրանց հայտարարած ծրագիրը՝ ցրելու Փաշինյանի իշխանության մասին «սխալ տեղեկատվությունը», ավելի շատ նման է քաղաքական գործունեության, քան արձակուրդի։ Կասկածում եմ, որ նրանք գնացել են Դիսնեյլենդ կամ այցելել են այլ զբոսավայրեր։

զ) Եթե կառավարությունը չի վճարել նրանց ուղևորության ծախսերը, ապա նրանք թերևս գտել էին մի օլիգարխի, որը կվճարեր իրենց համար։ Այդ դեպքում դրա մասին պետք է հայտարարվեր Հայաստանի կառավարությանը՝ որպես նվեր։

է) Հարությունյանը հայտարարեց, որ ինքն ու Մակունցը չեն տեղեկացրել Հայաստանի գլխավոր հյուպատոսին իրենց այցի մասին: Ինչպե՞ս կարող է Հայաստանի տեղական ներկայացուցիչը տեղյակ չլինել, որ վարչապետի երկու բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքում են: Հիմա արդեն պարզ է, թե նա ինչու ներկա չի եղել նրանց հանրային հանդիպումներից որևէ մեկին…

ը) Հարությունյանը պատճառաբանեց, որ ինձ չեն հրավիրել, քանի որ «կհարամեի» նրանց հանդիպումները։ Եթե Փաշինյանն այդքան ժողովրդականություն է վայելում Լոս Անջելեսում, ապա ինչի՞ց էին նրանք վախենում։ Փաշինյանի կողմնակիցներից մեկը հաստատեց, որ նրանք գաղտնի են պահել իրենց այցը, քանի որ վախենում էին, որ իրենց հանրային հանդիպումները կխանգարվեին։

թ) Հարությունյանը սխալմամբ ոչ հայկական է անվանել իրենց հետ հարցազրույց անցկացրած հայկական հեռուստաընկերություններին՝ ARTN-ին, AMGA-ին, AABC-ին և USArmenia-ին։

ժ) Հարությունյանն իր ֆեյսբուքյան քննադատությունն ավարտեց դատարկ նախազգուշացմամբ. «Մենք որոշել ենք համակարգված ջախջախել նրա [Սասունյանի] ու նրա նմանների ստի մենաշնորհը ամերիկահայ հանրության համար»։ Այսպիսով, Հարությունյանը հրահրեց իր կույր հետևորդների փոքրիկ շրջանակին Երևանում իմ մասին գրել նողկալի մեկնաբանություններ՝ առանց իմ մասին որևէ բան իմանալու։

Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ Գլենդելում Փաշինյանի կողմնակիցների հետ ճաշկերույթի ժամանակ հյուրերից մեկը հարցրեց Հարությունյանին՝ հայկական ազգային գաղափարախոսության նկատմամբ իշխանության մոտեցման մասին՝ նշելով. «Դուք ոչ միայն տարածքային զիջումներ եք անում, այլև հրաժարվում եք հայկական գաղափարախոսությունից»։ Հարությունյանն անամոթաբար հայտարարեց լսարանին. «Հայկական ազգայնականությունը շատ վտանգավոր բան է։ Ձեր մտածողությունը շատ վտանգավոր է»։

Դժբախտաբար, Հարությունյանը շփոթում է ազգայնականությունը ազգայնամոլության հետ։ Ոչ մի վատ բան չկա նրանում, որ մարդիկ հպարտանում են իրենց ժողովրդով, պատմությամբ և մշակույթով։

Փաշինյանը ժողովրդին արմատախիլ է արել իր հազարամյակների պատմությունից։ Վարչապետը վարվում է այնպես, կարծես հայ ժողովուրդը գոյություն է ունեցել միայն այն պահից, երբ նա 2018 թվականին եկել է իշխանության։ Ահա թե ինչու է նա դեմ Հայաստանի պատմությանը, կրոնին, մշակույթին և ազգային սրբազան խորհրդանիշներին։ Հայ ժողովրդի նկատմամբ իր կարճատես հայացքի պատճառով Հայաստանը ոչ միայն կտրվում է իր անցյալից, այլև կորցնում է փառահեղ ապագայի իր տեսլականը։

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը գրել է ուշագրավ բանաստեղծություն՝ նկարագրելով, թե ովքեր ենք մենք՝ հայերս։ Ես առաջարկում եմ, որ Հարությունյանը կարդա այս գլուխգործոցը՝ իր հայկական ինքնությունը վերականգնելու համար։ Ահա մի հատված այդ բանաստեղծությունից.

«Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից…»։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company