ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ

18 Մարտ 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալով՝ մեղք գործեց՝ հարձակվելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների և Հայաստանի քաղաքական հակառակորդների վրա։ Անկախ ներքին տարաձայնություններից, անընդունելի է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը վարկաբեկի իր սեփական ժողովրդին օտարերկրյա լսարանի առջև։ Նա չպետք է իր ներսի հակառակորդների հետ վեճերը տարածի Հայաստանի սահմաններից դուրս։

Մարտի 11-ին Ստրասբուրգում Փաշինյանն իր ելույթն սկսեց ինքնագովասանքով․ «Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա»։ Իրականում, նրա անընդհատ զիջումները Ալիևին և Էրդողանին ծնկի են բերել Հայաստանին։

Այնուհետև նա սկսեց խոսել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող «լիարժեք խաղաղության» մասին՝ դեռևս խաղաղության որևէ պայմանագրի ստորագրումից շատ առաջ։

Փաշինյանը կրկնեց ևս մեկ կեղծ պնդում Հայաստանով անցնող և Արևելյան Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին: Այսպես կոչված «Թրամփի ուղին» (TRIPP) ներառված էր օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյանի, Ալիևի և Թրամփի կողմից ստորագրված հռչակագրում: Հռչակագրում TRIPP-ը նկարագրվում էր որպես Հայաստանի տարածքով անցնող «անխոչընդոտ» ճանապարհ՝ Ալիևի պահանջով, որն այս ճանապարհն անվանում է «միջանցք»՝ ենթադրելով, որ այն հայկական տարածքը, որով այն անցնում է, պատկանում է Ադրբեջանին:

Չնայած այն հանգամանքին, որ վարչապետը վնաս է հասցնում երկրին, նա իրեն ներկայացրեց որպես Հայաստանի փրկիչ՝ հայտարարելով, որ «2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք»։ Այս հայտարարությունը կտրված է իրականությունից և զառանցանք է։

Ապա Փաշինյանն ասաց. «Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։ Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ»։ Իրականում, չնայած 2018 թվականի գարնանը հանրության հետ խորհրդակցելու խոստմանը, Փաշինյանը երբեք ժողովրդի կարծիքը չի հարցրել։ Նա պետական բոլոր որոշումները կայացնում է միայնակ՝ շրջանցելով կառավարության նախարարներին, խորհրդարանը և նախագահին։ Երկիրը վերածվել է մեկ մարդու շոուի, փաստացի՝ բռնապետության։

Փաշինյանը հերքեց, թե «Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ»։

Չնայած իր հերքումներին՝ երեք պնդումներն էլ ճիշտ են։ Նա մեղադրեց «մեր եկեղեցու փաստացի պետին ․…, հոգևորականների էմիսարներին և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներին»։ Իրականում, հոգևորականներն ու ընդդիմադիր խմբերը վերջին ջանքերն են գործադրում երկիրը նրա կործանարար քաղաքականությունից փրկելու համար։

Հեգնական է, որ Փաշինյանը խոսում է օրենքի գերակայության մասին` միաժամանակ խախտելով գրեթե բոլոր օրենքները, այդ թվում՝ Սահմանադրությունը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին:

Ինքն է ցանկանում որոշել, թե ով պետք է լինի Հայ Առաքելական Եկեղեցու գլուխը և ինչ կարող են ասել հոգևորականներն իրենց քարոզներում: Նա մեղադրեց հոգևորականներին օտարերկրյա գործակալներ լինելու մեջ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու: Եթե սա ճիշտ լիներ, կառավարությունը իրավական քայլեր կձեռնարկեր:

Իր 26 րոպեանոց ելույթի ավարտին Փաշինյանն նսեմացնող ձևով անդրադարձավ «Ղարաբաղի» հայերին՝ հայտարարելով, որ նրանց «սին հույսեր» են տալիս: Նրա պարտվողականությանը հակառակ՝ Արցախի հայերը հույս ունեն վերադառնալ իրենց հայրենիքը, երբ հանգամանքները թույլ տան: Նա նաև հայտարարեց, որ Արցախի հայերը «պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»՝ չնայած նրանց Հայաստանի քաղաքացիներ լինելուն և Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունենալուն: Փաշինյանը մերժում է նրանց Հայաստանի քաղաքացիությունը, որպեսզի կանխի նրանց մասնակցությունը իր դեմ քվեարկությանն այս տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Բաքվում պահվող Արցախի ղեկավարների ազատ արձակումն ապահովելու իր անհաջողությունից ուշադրությունը շեղելու նպատակով նա հիշատակեց հունվարին Ադրբեջանի կողմից ազատ արձակված չորս հայ գերիներին։ Նա չբացահայտեց, որ նրանց փոխանակել էին երկու սիրիացի ջիհադիստ վարձկանների հետ, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտված Հայաստանում՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմում կռվելիս գերի ընկնելուց հետո։

2019 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), ես հոդված գրեցի՝ գովաբանելով նրա ելույթը և, մասնավորապես, պատգամավորների հարցերին նրա ինքնաբուխ պատասխանները։ Իմ հոդվածի վերնագիրն էր՝ «Փաշինյանը հաջողությամբ հանձնեց առաջին քաղաքական քննությունը միջազգային ասպարեզում»։

Մի քանի օր անց Փաշինյանն իմ հոդվածը տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում՝ ավելացնելով հետևյալ նախաբանը. «Ուրախ եմ, որ Սփյուռքի ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «Կալիֆորնիա կուրիերը», այսպես է գնահատել ԵԽԽՎ-ում իմ ունեցած ելույթը»։ Նրա գրառումը ստացավ 3900 «լայք», 181 մեկնաբանություն, իսկ 195 հոգի կիսվեց գրառմամբ։

Մի քանի ամիս անց, երբ այցելեցի Հայաստան, վարչապետն ինձ ընդունեց իր գրասենյակում։ Մեկժամյա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, ինչպես որ արել եմ Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների հետ։

Հաշվի առնելով քննադատության նկատմամբ Փաշինյանի զրոյական հանդուրժողականությունը, կասկածում եմ, որ հիմա նա կտեղադրի իմ նոր հոդվածը իր ֆեյսբուքյան էջում, առավել ևս՝ երախտագիտություն կհայտնի։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company