ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Գիտակրթական էլիտայի լռեցումը «co-optation of elites»

29 Մարտ 2026 Կրթական ոլորտի մանիպուլյացիա կամ էլիտաների «գրավում», «կոոպտացիա» ‘co-optation of elites’։

Գիտե՞ք, թե ինչ է co-optation of elites»՝ էլիտաների «գրավում», «կոոպտացիա» կամ «էլիտաների մեղսակցություն» հասկացությունը։

Ժամանակների խաչմերուկում, երբ ազգերը կանգնում են օրհասական հարցերի` իրենց ապագայի, պետականության, ինքնության ու ազգային արժեքների պահպանման խնդրի առջև, առաջիններից մեկը, ում ժողովուրդը նայում է հույսով, ուսուցիչն է, մանկավարժը, գիտնականը, մի խոսքով՝ գիտակրթական էլիտան։ Նրանք ոչ միայն լուսավորող, ուղեկցող, ազգային մտածողություն ու պատասխանատվություն կրող, օրինակ հանդիսացող ու առաջնորդող ուժ են, այլև այդ ամենը նոր սերունդների մեջ սերմանող։

Բայց ինչ է տեղի ունենում, երբ հենց այդ ուսուցչին, մանկավարժին, գիտնականին իշխանությունը սկսում է օգտագործել՝ լռեցնելու համար։

Երբ երկրի ապազգային կամ կործանարար իշխանությունը սկսում է «դիմել» ուսուցիչներին՝ ոչ թե աջակցելու նրանց ազնիվ առաքելությանը, այլ շեղելու, սա այլևս սովորական կրթական գործընթաց չէ։ Սա դառնում է մանիպուլյացիա, քողարկված լռեցում։

Դասագրքեր, մշակումներ, հրապարակումներ, «խորքային բովանդակությամբ» շղարշված կրթական գրանտներ, վերապատրաստումներ, հաճելի գիտաժողովներ, գործուղումներ։ Իսկ նպատակը մեկն է՝ նրանց ներառել գործընթացների մեջ, որոնք թեև ունեն կրթական և մշակութային շղարշ, իրականում համակարգված ձևով լռեցնում են ուսուցչին, մանկավարժին, գիտնականին՝ զբաղեցնելով նրանց ժամանակը, միտքը։

Երբեմն ուսուցիչներն ու գիտնականները նույնիսկ չեն էլ գիտակցում՝ ինչ գործիքի են վերածվել, չեն էլ հասկանում, որ պարզապես դարձել են իշխանության ցուցադրական նախագծերի մի մասը, իշխանությունների քաղաքական շահի սպասարկուն։

Սա մտավորականության քաղաքական մանիպուլյացիայի դասական օրինակ է, երբ գիտակրթական էլիտան դառնում է ոչ թե հասարակության բարոյական խիղճը, առաջ մղող ուժը, այլ իշխանության քարոզչական ծրագրերի ԶԲԱՂՎԱԾ մասնակիցը։ Այդպիսի էլիտայի ներկայացուցիչը՝ լինի գիտնական, դոցենտ, մանկավարժ, թե ուսուցիչ, չի բողոքում՝ նա «ներառված» է, բայց հենց այդ ներգրավվածությամբ էլ նա մեղսակից է։

Հենց սա է co-optation of elites»՝ էլիտաների «գրավում», «կոոպտացիա» «էլիտայի մեղսակցություն» հասկացությունը, այլ կերպ ասած` բռնատիրական ռեժիմին հանցակից լինելը։ Այս հասկացությունը ի հայտ է եկել դեռևս սոցիոլոգիայի և քաղաքական գիտությունների վաղ փուլերում՝ բացատրելու, թե ինչպես է իշխող խումբը երկար ժամանակ պահպանում իր իշխանությունը առանց հեղափոխությունների կամ բռնի մեթոդների, այսինքն՝

– մրցակից ուժերի չեզոքացմամբ,
– հնարավոր առաջնորդների և հակառակորդների ներգրավմամբ իշխող համակարգի մեջ,
– հասարակական ազդեցիկ մարդկանց «գնելու» կամ շահագրգռելու միջոցով։

Սա գործում է մեկ հիմնական նպատակով՝ կանխել հնարավոր սպառնալիքները գործող իշխանության հանդեպ՝ պոտենցիալ ընդդիմադիր ուժերին «համակարգի» մեջ ներառելով։ Այսպիսով՝ իշխողները ոչ միայն ճնշում են մրցակիցներին, այլև նրանց դարձնում են իրենց համակարգի մաս, «հանցակից»։

Հարց 1․ Իսկ ինչու են հատկապես գիտակրթական էլիտաները ներգրավվում կոոպտացիայի գործընթացում

1. Քանի որ գիտնականները, մտավորականները, ուսուցիչները հասարակության աչքում ունեն բարձր վստահություն։

Իշխող խմբերը փորձում են նրանց ներգրավելով՝ ստեղծել տպավորություն, որ պետությունը/ռեժիմը «բարձր մտածող» մարդկանց աջակցության կարիքն ունի։

2. Քանի որ գիտակրթական էլիտան կարող է վտանգավոր լինել՝ որպես քննադատական հզոր ուժ, որն ազդեցություն ունի հասարակության վրա։ Այսինքն՝ եթե նրանք մնան դուրս համակարգից, կարող են դառնալ հակասության մեջ գտնվող ուժ, այսինքն՝ վտանգ իշխող էլիտայի կայունության համար։

Այս պատճառներից էլ ելնելով՝ իշխողները նախընտրում են համակրել գիտակրթական էլիտային՝ վերջինիս առաջարկելով պաշտոններ, ակադեմիական վարկանիշ, ֆինանսավորում, գործուղումներ, պետական հանձնաժողովներում կամ խորհրդատվական մարմիններում տեղ և աստիճան և այլն։

Սա կոչվում է «neutralizing potential dissent» — հնարավոր ընդդիմության կանխարգելում ներգրավման միջոցով։

Հարց 2. Ինչո՞ւ գիտակրթական էլիտան, որն ունի քննադատական միտք, գաղափար, ազգային և համամարդկային բարձր արժեհամակարգ ու դրանով նաև սերունդ է կրթում ու ձևավորում, իր գաղափարական ու վերլուծական ներուժով չի կարողանում դիմակայել կոոպտացիային և աստիճանաբար դառնում է «լռեցված, կույր գործիք» իշխանության ձեռքին։

Շատ պարզ պատճառով, քանի որ նրանց ներգրավումը ընթանում է՝
• պատվելով,
• շնորհակալությամբ,
• հարգանքի տեսքով,
• տիտղոսներով,
• մասնագիտական ինքնահաստատմամբ։

Այսպիսով, գործընթացը չի ընկալվում որպես հպատակեցում, այլ՝ որպես գնահատում։

Վտանգը հենց այստեղ է. մարդը չի զգում, որ կորցնում է անկախությունը։

1. Գիտնականները հաճախ կարծում են, թե պետական հանձնախմբում, խորհրդատվական մարմնում կամ համալսարանական բարձր պաշտոնում լինելով՝ ավելի մեծ ազդեցություն կունենան, կկարողանան իրական փոփոխություններ անել, կօգնեն հասարակությանը։ Այսինքն՝ նրանք փորձում են օգտագործել իշխանությանը՝ չնկատելով, որ իշխանությունն է օգտագործում իրենց։

2. Մտավորականները հաճախ ասում են. «Եթե ես չլինեմ ներսում, ավելի վատ կլինի։ Լավ է, որ ես որոշումների կայացմանը մասնակցեմ»։ Այս ինքնարդարացումն էլ հենց բերում է աստիճանական փոխզիջումների։

3. Երբ մարդը մտնում է համակարգ, նա.

• սկսում է պատասխանատվություն կրել համակարգի պահպանման համար,
• ենթարկվում է ներքին լոյալության ճնշումներին,
• զգում է, որ իր անվտանգությունն ու կարիերան կախված են համակարգից,
• աստիճանաբար կորցնում է քննադատելու ազատությունը, որովհետև «շատ բան գիտի ներսից»,
• նաև մտածում է, որ ինքը ներսում է, իսկ եթե շատ քննադատի, կկորցնի իր ունեցած քիչ թե շատ ազդեցությունը։

4. Շատ մտավորականներ սկսում են մեծ արժեքներով, բայց դառնում են պրագմատիկ։ Այն, ինչ սկզբում թվում էր անհնարին փոխզիջում, դառնում է «խելամիտ փոխզիջում»։ Սա կոչվում է “erosion of ideals” — իդեալների մաշում։

Համակարգը մարդուն ներքաշում է դեպի «կառավարվող» վարք։

Եթե բոլորը լուռ են, ինքը նույնպես լռում է։

Եթե բոլորը համաձայնում են, ինքը մտածում է, որ սխալ է հենց ինքը։

5. Բարձր ինտելեկտով մարդիկ հաճախ ունեն այն պատրանքը, թե իրենց չեն կարող հեշտությամբ մանիպուլացնել։ Եվ հենց սա նրանց դարձնում է առավել խոցելի։ Իշխանությունը միշտ ներգրավում է ոչ թե պարզ մարդկանց, այլ՝ վստահող, բարոյական, պատասխանատու, բարձր գաղափարներով օժտված մարդկանց։

Որովհետև նրանք լավագույն գործիքներն են։

6. «Լռեցված» լինելը միշտ չէ, որ գիտակցված է։ Գիտնականը կարող է իրեն համարել օբյեկտիվ, բայց իրականում պարզապես չեզոքացրել է իր սեփական քննադատական ուժը՝ առանց գիտակցելու։

7. Չլինելու վախը՝ «Եթե ես գնամ, ուրիշը կգա, ով ավելի վատը կլինի»։ Շատ մտավորականների մոտ սա ուժեղ ներքին արդարացում է։

Այնուամենայնիվ, սա մարդկային, հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, որը թույլ է տալիս մարդուն չտեսնել, որ ինքն արդեն դարձել է համակարգի կույր գործիքը։

Ահա սա է հմտորեն մշակված լռեցման ռազմավարությունը, ավելի տակտիկական մոտեցում է իշխանության կողմից՝ ուսուցիչների, մտավորականների հանդեպ, երբ վերջիններիս կարծես շնորհվում է «մասնագիտական կարևորություն», մինչդեռ այդ ընթացքում իրական և լրջագույն խնդիրների մասին չեն խոսում. կամ ժամանակ չունեն քննադատական ձայն բարձրացնելու, կամ վախենում են կորցնել արդեն ընձեռված հնարավորությունը։

Այս երևույթը նոր չէ։ Այսպես էին Սովետական տարիներին որոշ գրողներ ու մանկավարժներ դարձել պաշտոնապես սիրված ու «պատվարժան»։ Նույն երևույթը իր դրսևորումն ուներ Նացիստական Գերմանիայում։

Քննական-վերլուծական մտածողության ձևավորում։

Վերը նշված մթնոլորտում վճռորոշ նշանակություն ունի քննական մտածողությունը հենց ուսուցչի համար` հասկանալու, թե իրականում ինչին են ծառայում իրեն առաջարկվող այդ գեղեցիկ նախաձեռնությունները։

Որովհետև ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլ նաև քննական մտածողությամբ իրավագիտակից քաղաքացի ձևավորող։ Իսկ քաղաքացի ձևավորելն առանց օրինակելիության ու ազնվության՝ կեղծ է։

Երբ ուսուցիչը խոսում է ազատության, քաղաքացիական պատասխանատվության ու արդարության մասին, բայց ճակատագրական պահին և ազգի առջև ծառացած օրհասական աղետի ժամանակ չի դրսևորում վճռականություն՝ կանգնելու իր ժողովրդի, ճշմարտության, ոտնահարվող ազգային արժեքների կողքին, նա փոխանցում է բացասական ուղերձ։ Չէ՞ որ երեխան չի սովորում միայն խոսքով, նա սովորում է օրինակով։

Երբ ուսուցիչը պայքարի առաջին շարքում չի կանգնում, երբ նա լռում է կամ զբաղված է գեղեցիկ գաղափարներ, մտքեր ու նյութեր փաթեթավորելով ու սրբագրելով, ապա աշակերտը այդպես էլ չի իմանում, որ այդ շարքում կանգնելը ԱՌՀԱՍԱՐԱԿ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ։

Իսկ իրականում դա հենց այն է, ինչին լռեցնող համակարգը ցանկանում է հասնել։

Քաղաքացիական պատասխանատվություն, ուսուցիչը որպես քաղաքացի։

Ուսուցիչը, մանկավարժը ոչ միայն գաղափար փոխանցող է, այլև դրա կրողն ու կատարողը։ Ուսուցիչը չի կարող իր աշակերտից պահանջել իրավագիտակցություն, հանրային պայքար, ճշմարտության ձգտում, լինել պատասխանատու քաղաքացի, եթե անհրաժեշտ պահերին ինքն իրեն որպես պատասխանատու քաղաքացի չի դրսևորում։ Դու չես կարող ձևավորել կարողունակ սերունդ, եթե դու ինքդ կարողունակ չես։

Այսինքն՝ ունենք հստակ պատկեր, որ գործում է գիտակրթական էլիտայի կոոպտացիա։ Ինչու, քանի որ բացի վերը նշվածից՝ գիտակրթական էլիտան կրում է ուղիղ ռիսկեր՝

• աշխատանքը կորցնելու վախ,
• պաշտոնի կամ աստիճանի կորուստ,
• տարիների ընթացքում ձևավորված հեղինակության և վաստակի կորստի վտանգ։

Թվում է, թե բարձր արժեքներից և վեհ գաղափարներից խոսողները և դրանք ուսուցանողներն իրավունք անգամ չունեն արդարանալու վախի կամ մեկ այլ պատճառաբանությամբ։ Չէ՞ որ գիտակրթական էլիտան բարձր գիտելիք ու մտավոր հեղինակություն ունեցող մարդկանց համայնքն է, որի դերը հասարակության մտածողության ձևավորումն ու ազգային արժեքների պաշտպանությունն է։ Նրա առաքելությունն է վտանգի պահին ասել ճշմարտությունը, զգուշացնել և առաջնորդել հանրային գիտակցությունը։ Եթե պետականությունն ու ազգային ինքնությունը վտանգված են, իսկ այդ «էլիտան» հայտարարում է, թե քաջություն ու վճռականություն չունի, չի կրում ազգային, բարոյական և մասնագիտական պատասխանատվություն, ապա դա գիտակրթական էլիտա չէ։ Եվ իրենց մոտեցումն իրավիճակին ոչ այլ ինչ է, քան բարոյական ու մտավոր հրաժարում սեփական պատասխանատվությունից, իսկ ամեն պարտություն սկսվում է մտավոր պարտությունից։

Այսօր, ցավոք, Հայաստանում չկա գիտակրթական էլիտա։ Կան անհատներ՝ ազգային ինքնության պահպանման, ազգակործան ցանկացած դրսևորման դեմ պայքարող, բայց, ցավոք, վերջիններս քիչ են։

Հնարավոր լուծումներ։

Պարզ քննադատությունն ու բարոյական կոչերը քիչ արդյունավետ են, քանի որ լռող գիտակրթական էլիտայի մի մասն արդեն ընդունել է պարտությունը։

Փոխարենը անհրաժեշտ է ստեղծել համակարգեր, որոնք կապահովեն գիտակրթական էլիտայի ինստիտուցիոնալ անկախությունը։

Դա հնարավոր է միայն անկախ, իրավականորեն պաշտպանված syndicat-ների կամ կազմակերպությունների միջոցով։

Այս կառույցները պետք է ապահովեն անանուն բողոքների ներկայացումը և իրավական պաշտպանությունը՝ առանց անձնական հետևանքների համար վախի։

Եվրոպական ժողովրդավարական երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, Դանիայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում՝ Կանադայում և ԱՄՆ-ում, նման համակարգերն արդյունավետ են, քանի որ ունեն սահմանադրական պաշտպանություն, ֆինանսական անկախություն և դատարան դիմելու իրական մեխանիզմներ։ Այդ երկրներում գիտնականները կարող են բացահայտորեն քննադատել պետական քաղաքականությունը՝ չվախենալով աշխատանքը կորցնելուց, ինչն ապահովում է քննադատական ու վերլուծական մտածողություն։

Արդյունավետության հիմքում դրված է օրենքի գերակայությունը և ինստիտուտների անկախությունն իշխանությունից՝ ժողովրդավարական համակարգերում։

Ի հակադրություն, ավտորիտար կամ կիսավտորիտար երկրների, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև որոշ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներ, նման կառույցները ձևական են կամ չեն գործում։

Այդ երկրներում դրանք կախված են իշխանությունից և չունեն իրավական ազդեցություն, ինչի պատճառով քննադատող գիտակրթական էլիտան ենթարկվում է ճնշման, պաշտոնանկության կամ լռեցման։
Այսպիսով՝ կրթության համակարգային բարելավման իրական ճանապարհներից մեկն անկախ ու պաշտպանված նման ինստիտուտների ստեղծումն է։ Ուստի, երբ շարունակաբար բոլոր հարթակներից հնչում է զուտ քննադատություն կամ էլ խոսվում է կրթության որակի բարելավման այս կամ այն ծրագրի մասին, համակարգային փոփոխության, կարողունակ գործուն ինստիտուտներ ունենալու ցանկության մասին, մտածողության փոփոխությունից ու զարգացման տանող ուղիների որոնումներից, ապա վերջիններիս իրագործման պարզ ձևերից մեկն էլ սա է։ Իսկ ինչ ճանապարհով՝ իհարկե կարող, պատասխանատու, մտահոգ ու բարձր արժեհամակարգ ու գաղափարներ ունեցող անհատների, միությունների համատեղ աշխատանքով, իսկ այդպիսիք կան։

Անժելա Հարությունյան

«Դրօշակ» թիվ 3 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company