ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Նոր Սահմանադրությունը սպառնալիք պետականությանը

29 Մարտ 2026 2025 թ. հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» կնքման համար, Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը,1 որտեղ իբր «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան»։2

Իլհամ Ալիևն առաջին անգամ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին հայտարարել էր 2021 թ. ապրիլի 10-13-ը Բաքվում տեղի ունեցած “New vision for South Caucasus: Post-conflict development and cooperation” միջազգային կոնֆերանսի ժամանակ. «Ի՞նչ պետք է առաջին հերթին անի Հայաստանը. պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, նոր սահմանադրություն գրի: Նրանց անհրաժեշտ է նոր սահմանադրություն ընդունել: …Կարող եմ՝ նրանց լավ խորհուրդ տալ՝ թող իրենց Սահմանադրությունից բացառեն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները: Ես չգիտեմ՝ ո՞ր երկրի Սահմանադրության մեջ կան այլ երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ: Համարում եմ, որ սա բացառիկ դեպք է, և յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ պատմության ընթացքում շատ պատերազմներ են եղել, և Ցեղասպանության հետ կապված նրանց կեղծ պատմությունն իրականության հետ որևէ կապ չունի»,-ասել է Ալիևը։3

Մինչև 2022 թ. Ալիևի պահանջը կատարելով, Փաշինյանի հրամանով կազմավորվեց այսպես կոչված «Սահմանադրական հանձնաժողովն» ու խորհուրդը, որոնք ««ճգնում են» Սահմանադրությունը «բարեփոխելու» ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրություն գրելու որոշում կայացրեց փաստացի տուրք տալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պարտադրանքին»։4
2025 թ. մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Նոր սահմանդրության հայեցակարգ մշակելու մասին.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111-Ա որոշման՝ 1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.Խորհրդին՝

1) մինչև 2026 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված նոր Սահմանադրության նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ».
3) N 2 հավելվածի՝ ա. ամբողջ տեքստում «Սահմանադրության փոփոխությունների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նոր Սահմանադրության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը՝ «նոր Սահմանադրության հայեցակարգ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. 37-րդ կետի 3-րդ ենթակետում «սահմանադրական բարեփոխումների նախագծի» բառերը փոխարինել «նոր Սահմանադրության հայեցակարգի նախագծի»։5
Օրեր առաջ հրապարակվեց նոր սահմանադրության նախագիծը, որտեղից իսպառ ջնջված է Հայաստանի Անկախության Հռչակագիրը, այլ կերպ ասած, Ալիևի պահանջով Հայաստանի իշխանությունը հրաժարվում է՝

1. Արցախի և Հայաստանի միավորման գաղափարից:

2. 1918 թ. Հայաստանի Հանրապետության ժառանգությունից՝ այլ կերպ ասած՝ տարածքից (որի զգալի մասն օկուպացված է Թուրքիայի կողմից), հիմնից, զինանշանից (որոնց փոփոխության մասին անդադար քարոզվում է), հավանական է, նաև դրոշից:

3.Արտերկրի հայության՝ Հայաստանի քաղաքացիության իրավունքից:

4.Հայերենի, որպես պետական լեզվի գործառնության ապահովումից:

5.Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

Փոխարենը՝ նախաբանը ձևակերպված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և պետականության շարունակականության պահպանման, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարական և իրավական պետությունն ամրապնդելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու և ընդհանուր բարեկեցությունը խթանելու նպատակներով, ինչպես նաև ապագա սերունդներին խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ հայրենիք ժառանգելու հանձնառությամբ, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»6 – այլ կերպ ասած՝ Հայաստանի Հանրապետությունը դառնում է պատմություն, ազգային հիշողություն և համազգային նպատակներ չունեցող, կեղծ ժողովրդավարության քողի տակ թաքնված մի անատամ միավոր, որը պետական դիմագծից ու նպատակներից զրկված է:

Հետաքրքիր է, որ ժողովրդավարության մասին անդադար ճառող կառավարության Սահմանադրությունից հանված է՝ գործող Սահմանադրության 30-րդ հոդվածը, որտեղ սահմանվում է, որ
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են»։7

Ի՞նչ է սա նշանակում, Հայաստանի «ժողովրդավար» իշխանության համար կանայք և տղամարդիկ իրավահավասար չե՞ն թե՞ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է, կին և տղամարդ եզրույթների օգտագործումից և անցում կատարում եվրոպական «ընտրովի սեռ» հասկացությանը:

Գործող Սահմանադրության 35-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է.

2.Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ։8

Նոր Սահմանադրության նախագծում9 այս կետը ևս հանված է, կարո՞ղ ենք ենթադրել, որ կինը ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս՝ տղամարդուն հավասար իրավունքներ չունի, ինչպես մահմեդական (օրինակ՝ ադրբեջանական) հասարակության մեջ, այսինքն՝ Ալիևը Փաշինյանի միջոցով հայ ժողովրդին պարտադրում է ադրբեջանական նիստ ու կա՞ց, թե՞ պարզապես նոր Սահմանադրությունն ընդունվում է առաջիկա տարիներին (փաշինյանական իշխանության վերարտադրվելու դեպքում, մինչև 2026 թ. դեկտեմբեր-2027 թ. հունվար) Հայաստանում հաստատվող մոտ 500.000 ադրբեջանցիների համար:

Հանվել է նաև գործող Սահմանադրության 36-րդ հոդվածի՝

3. «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին»10 պահանջը։

Այլ կերպ ասած, չափահաս երեխաներն այլևս պարտավոր չե՞ն հոգ տանել իրենց ծնողների մասին….

Գործող Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է.

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։11 Այսպես կոչված ժողովրդավար իշխանությանը պարտադրված Սահմանադրությամբ, այս կետը փոխված է՝ Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի ազատության իրավունք,12 այլ կերպ ասած, դու կարող ես ունենալ ազատ կարծիք, բայց այն ազատորեն արտահայտելու իրավունք չունես, որովհետև այն կարող է դուր չգալ, ասենք պաշտոնական Բաքվին կամ պաշտոնական Անկարային: Նույն կետից հանվել է նաև. «Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»13- այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունը կամ որևէ մարզի մարզպետարան կամ որևէ քաղաքի քաղաքապետարան համաձայն չէ, ապա ՀՀ ցանկացած մարզում, քաղաքում կամ գյուղում բնակվող ՀՀ քաղաքացի չի կարող որևէ տեղեկություն իմանալ՝ առավել ևս ասենք՝ ֆեյսբուքյան հարթակում տարածել՝ օրինակ Մեծ Հայքի Արցախ նահանգի, հայոց ցեղասպանության, քրիստոնեության, Ամարասի դպրոցի և ցանկացած այլ տեղեկություն:

Ա՜յ քեզ, «ժողովրդավար» ու «եվրոպացի», բայց մահմեդական օրենքներով առաջնորդվող իշխանություն:

Ինչևէ, անցնենք առաջ, առավել հակահայկական և հակամարդկային «բարեփոխումներին» ծանոթանալու համար:

Այսպե՛ս, ՀՀ գործող Սահմանադրության 47-րդ հոդվածը սահմանում է ՀՀ քաղաքացիության իրավունքը.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով։14

Այս չորս կետերից վերջին 3-ը հանվել են, այլ կերպ ասած՝ հայ երեխա՛ն, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ոչ, ՀՀ քաղաքացիության իրավունք ձեռք չի բերում, ի՞նչ է սա, եթե ոչ հակապետական ու հակաազգային որոշում, նույն կերպ, եթե մարդը ծնվել է, ենթադրենք Կանադայում՝ և 1915 թ․ հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հայի ժառանգ է ու ցանկանում է ՀՀ քաղաքացի դառնալ, անիմաստ ու երկարատև քաշքշուկների մեջ պետք է ընկնի, որովհետև այլևս պարզեցված կարգով չի կարող ՀՀ քաղաքացիություն ստանալ:

Ի՞նչ է սա, եթե ոչ Սփյուռքահայերին Հայաստանից վանելու, հայրենադարձվածներին արտագաղթի մղելու և ադրբեջանցի «փախստականների վերադարձի» համար հող նախապատրաստելուն միտված քայլ:
Իրեն «ժողովրդի իշխանություն» հռչակած փաշինյանական վարչակազմը, հանել է նաև գործող սահմանադրության Հոդված 58. Գործադուլի իրավունքը.

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։15

Այսինքն, ՀՀ-ում աշխատողները փաստացի զրկվում են իրենց շահերը գործադուլի միջոցով պաշտպանելու՝ միջազգային պրակտիկայում ամենատարածված իրավունքից՝ ժողովրդավարական և սոցիալական պետությունից, սահուն անցում, դեպի միջնադարյան ճորտատիրական հասարակարգ, ինչի մասին է վկայում նաև նիկոլյան սահմանադրության նախագիծը։ Գործող Սահմանադրությունից հանվել են ևս երկու հոդվածներ՝

82-րդ Աշխատանքային պայմանները.

Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք16 և 84-րդ՝ «Արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձը».

1. Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք։17 Փաստորեն կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ-ում աշխատողը զրկվում է առողջ, անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի և վճարովի արձակուրդի իրավունքից, իսկ հասարակության ամենախոցելի խավի՝ տարեցների և կարիքավորների արժանապատիվ գոյության իրավունքը, Սահմանադրությունից հեռացնելը՝ միանգամայն բխում է Նիկոլ Փաշինյանի կարիքավորներին ուղղված «Աղքատը աղքատ է` իր խնդիրն է, ով է ասել, որ պատասխանատուն մենք ենք»18 հայտարարության տրամաբանությունից, այսինքն՝ կարիքավոր ժողովրդի քվեներով իշխանության հասած և աջ ու ձախ նույն ժողովրդին սրտիկներ ուղարկող վարչապետը, պարզ ու բացահայտ ասում է, որ ժողովուրդն իրեն միայն ձայն տալու համար է պետք, իսկ նրա կյանքի որակի համար պետությունն ու իշխանությունը պատասխանատվություն չեն կրում: Ահա թե ինչու է ամբողջապես հեռացվել գործող Սահմանադրության 86-րդ հոդվածը.

«Պետության քաղաքականության հիմնական նպատակները։ Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.
2) բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը.
3) բնակարանային շինարարության խթանումը.
4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.
5) ծնելիության և բազմազավակության խթանումը.
6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
7) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
9) սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը.
10) տարածքային համաչափ զարգացումը.
11) ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը.
12) քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդության մասնակցության խթանումը.
13) անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության ստացումը.
14) հիմնարար և կիրառական գիտության զարգացումը.
15) ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը.
16) բարեգործության խթանումը` մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով»19 – փաստացի կառավարությունը հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց, և իր գոյության միակ իմաստը՝ ամենայն հավանականությամբ, համարում է՝ շրջագայելը, կարկանդակ ու եգիպտացորեն ուտելը, երգելն ու պարելը, և, իհարկե, Ալիևի բոլոր հրամանները գերազանցիկ աշակերտի ճշտապահությամբ կատարելը:

Միապետական հակումներ ունեցող ու ադրբեջանական բռնապետության ճանապարհով ընթացող իշխանությունը իհարկե չէր կարող գործող Սահմանադրությունից չհեռացնել 113-րդ՝ «Հարցապնդումները» հոդվածը, ըստ որի՝

1. Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Կառավարության անդամները հարցապնդմանը պատասխանում են այն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:

2. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Եթե քննարկման արդյունքով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ապա կիրառվում են Սահմանադրության 115-րդ հոդվածի դրույթները: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը։20

Այս հոդվածը հեռացնելով, փաստորեն ՀՀ քաղաքացու կողմից ներկայացուցչական մանդատ ստացած պատգամավորները զրկվում են այդ նույն քաղաքացու շահերը ոտնահարող կառավարության անդամից կամ վարչապետից գրավոր պատասխան պահանջելու իրավունքից, այլ կերպ ասած՝ «իշխանություն եմ ձեռք գցել, ինչ ուզեմ կանեմ, թող ոչ ոք չհարցնի՝ թե ի՞նչ ու ինչու՞ եմ անում» – շատ «ժողովրդավարական» մոտեցում, այսպես կոչված գործող իշխանության կողմից:

Սահմանադրությունից հեռացվել է, նաև 120-րդ «Արտակարգ դրությունը» հոդվածի․ «4.Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»21 – կետը։ Այսինքն՝ իրավունք ունե՞նք ենթադրելու, որ արտակարգ դրության ռեժիմը կարող է մտցնել կառավարությունը, անկախ ԱԺ կարծիքից և ցանկացած պահի, երբ օրինակ ժողովուրդը դուրս կգա փողոց կառավարության հրաժարականը պահանջելու. «ժողովրդավարության բաստիոնի» միահեծան բռնապետության ցայտուն օրինակ:

Գործող Սահմանադրության 123-րդ Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները հոդվածի 3-րդ կետով.

Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով22 հասկացությունները փոխվել են պետական շահ հասկացությամբ։ Համապետական և համազգային շահերով հասկացությունը՝ պետական շահ հասկացությամբ է փոխվել նաև Սահմանադրության 127-րդ հոդվածում՝ Նախագահի երդման տեքստում։23
Այս փոփոխություններն իհարկե զարմանալի չեն, հաշվի առնելով Փաշինյանի և նրա վարչակազմի ազգ և ազգային բառերի նկատմամբ ունեցած վախն ու խորշանքը, բայց հարց է առաջանում, եթե ազգային և համազգային բառերից հրաժարվում եք, այդ դեպքում ու՞մ պետությունն է ՀՀ-ն, եթե ոչ հայ ազգի, մի գուցե Ալիևի ասած «Արևմտյան Ադրբեջանի փախստականնե՞րի» և ու՞մ պետական շահի մասին է խոսքը, եթե ոչ համայն աշխարհի հայերի միակ ազգային պետության….

Մեկ այլ շատ կարևոր դրույթ է գործող Սահմանադրության 205-րդ հոդվածը, որի 1-ին կետով սահմանված է՝ Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ 24 Այս կետի փոփոխության համար, որպես անցումային դրույթ, սահմանվել է. Վերպետական միջազգային կազմակերպության անդամակցության կասեցման կամ չեղյալ հայտարարելու հարցը լուծվում է Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի կասեցման կամ չեղյալ հայտարարելու կանոններով այն դեպքում, երբ տվյալ վերպետական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է մինչև 2015 փոփոխություններով Սահմանադրության 205-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը՝ Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացմամբ։25

Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը զրկվում է ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մնալ-չմնալու, 102-րդ ռազմաբազան դուրս բերել-չբերելու հարցերը որոշելու իրավունքից, և այդ իրավունքը վերապահվում է ԱԺ-ին, որի իշխող մեծամասնությունը, գոնե այս պահին, առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերով:

Այս Նիկոլյան սահմանադրության նախագիծը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի Հանրապետության «Մահվան վկայականը», և եթե հայ ժողովուրդը այս տարվա հունիսի 6-ին թույլ տա Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել, դա կնշանակի, որ իր ստորագրությունն է դնում ՀՀ «Մահվան վկայականի» տակ և համաձայնում ՀՀ-ի լուծարման ու Հայաստանի հայաթափման ՔՊ-ա-թուրքական ծրագրին:

Ընտրությունը հայ ժողովրդինն է…..
_______________________________________

Ծանոթագրություններ

1. https://www.trtrussian.com/article/18170603
2. https://168.am/2024/06/20/2062762.html
3.Նույնը
4.Նույնը
5.https://www.e-gov.am/decrees/item/26999/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1z2S_stJnkVi2GcEaYZ8Ini1lCYDR68ahnOMUc8Szl2OsPKJEan-M_lcc_aem_ZmFrZWR1bW15MTZieXRlcw
6.file:///C:/Users/DM/Downloads/%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf
7.https://www.arlis.am/hy/acts/143723 և, file:///C:/Users/DM/Downloads/%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf
8. https://www.arlis.am/hy/acts/143723
9.file:///C:/Users/DM/Downloads/%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf
10.Նույնը
11. https://www.arlis.am/hy/acts/143723
12.file:///C:/Users/DM/Downloads/%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf
13. https://www.arlis.am/hy/acts/143723
14.Նույնը
15.Նույնը
16.Նույնը
17.Նունը
18. https://www.youtube.com/shorts/CqQkgWy-jIE
19.https://www.arlis.am/hy/acts/143723, և file:///C:/Users/DM/Downloads/%D5%8D%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80.pdf
20.Նույնը
21.Նույնը
22. Նույնը
23.Նույնը
24.Նույնը
25. Նույնը

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 3 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company