ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Ամբոխային տրամաբանության» մոլորությունը և պայքարի անխուսափելիությունը

29 Մարտ 2026

(Քրիստափոր Միքայելյանի մահվան 122-րդ տարելիցի առիթով)

Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից, կուսակցության գաղափարական հայր Քրիստափոր Միքայելյանի մտավոր ժառանգությունը հայ քաղաքական մտքի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ոչ միայն իր ժամանակի հեղափոխական պայքարի գաղափարական հիմնավորումը տալու, այլև պատմական գործընթացների ներքին տրամաբանությունը բացահայտելու առումով։ Նրա «Ամբոխային տրամաբանության» և «Հարատև կռվի» տեսությունները ձևավորվել են հայ ժողովրդի գոյաբանական սպառնալիքի և ազգային-ազատագրական պայքարի վերելքի պայմաններում, սակայն դրանց արժեքը չի սահմանափակվում միայն այդ պատմական միջավայրով և ժամանակաշրջանով։ Դրանք ներկայացնում են մի ամբողջական և գաղափարականորեն կուռ աշխարհայացք, որը միավորում է պատմության փիլիսոփայությունը, քաղաքական իրատեսությունը և ազգային ինքնապաշտպանության գաղափարը։ Այս տեսությունները, երբ դիտարկվում են ոչ թե հատվածաբար, այլ ամբողջության մեջ, ցույց են տալիս, որ Քրիստափորը ձգտում էր ձևակերպել մի համակարգ, որի միջոցով հնարավոր է հասկանալ ոչ միայն անցյալի ողբերգությունները, այլև իմաստավորել ներկան և ուղղորդել ապագան։

Միքայելյանն իր վերլուծությունը սկսում է նրանից, ինչը նա անվանում է «ամբոխային տրամաբանություն»: Նրա դիտարկմամբ՝ «ամբոխը… տրամադիր է կարծելու, թե ամեն մի երևույթ, որին հետևում է մի ուրիշը, պատճառն է այդ հետագա երևույթի»: Առաջին հայացքից պարզ թվացող այս ձևակերպումն իրականում բացահայտում է քաղաքական մտածողության ամենախորքային աղավաղումներից մեկը։ Մարդկային գիտակցությունը հաճախ ձգտում է պարզեցնել իրականությունը՝ բարդ երևույթները հանգեցնելով հեշտ ընկալելի կապերի։ Սակայն այս պարզեցումը վերածվում է վտանգավոր մոլորության, երբ այն օգտագործվում է պատմական իրադարձությունները բացատրելու համար։ Քրիստափորը ցույց է տալիս, որ նման մտածողությունը ոչ միայն սխալ է, այլև նպատակաուղղված կերպով շահարկվում է՝ հասարակությանը մոլորեցնելու և իրականությունն աղավաղելու համար։

Երբ հանրայնացվում է այն միտքը, թե «հայ հեղափոխություններն են հայկական սոսկալի կոտորածների պատճառը», մենք գործ ունենք ոչ թե փաստերի վերլուծության, այլ կեղծ տրամաբանության հետ։ Միքայելյանը բացահայտում է այս պնդման ներքին սնանկությունը՝ ցույց տալով, որ այն անտեսում է իրական, խորքային պատճառները։ Նրա համար պատմական ողբերգությունները չեն կարող բացատրվել մեկ կամ մի քանի արտաքին դրվագներով, քանի որ դրանք արդյունք են երկարատև գործընթացների, որոնք ձևավորվել են քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների համադրման շնորհիվ։ «Սուլթանական կառավարությունը հայերի ջնջման ձգտելու համար ուներ ավելի խորին շարժառիթներ, քան հեղափոխական ձեռնարկներն են»: Այս միտքը ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրում է, այլև մեթոդաբանական ուղեցույց՝ փաստելու համար, որ նման հարցերին պետք է մոտենալ խորքային, համակարգային պատճառների լույսի ներքո, այլ ոչ թե մակերեսային առիթների կամ պատրվակների վրա հիմնվելով։ Այս տեսակետը հստակ կերպով հակադրվում է «ամբոխային տրամաբանության» պարզեցված սխեմաներին, որոնք հաճախ ծառայել են հասարակությանը մոլորեցնելու և իրականությունն աղավաղելու նպատակին։

Այս համատեքստում Քրիստափորը կատարում է կարևոր տարբերակում՝ արտաքին երևույթների և ներքին պատճառների միջև։ Նրա համար պատմությունը չի գործում պատահականության սկզբունքով, այլ ունի իր ներքին օրինաչափությունները։ Այդ պատճառով էլ նա մերժում է «առիթ» հասկացության գերագնահատումը և այն ներկայացնում է որպես երկրորդական գործոն։ Նրա ձևակերպած չորս դրույթները, որոնք կարելի է դիտարկել որպես պատմական մտածողության հիմունքներ, արտահայտվում են այս կերպ՝ առաջին. «Երբ կան հիմնական պատճառներ՝ որևէ երևույթի առաջ գալու համար, առանց ակներև «առիթի» էլ երևույթը զարգանում է»։ Երկրորդ. «Երբ չկան հիմնական պատճառներ, նույնիսկ խոշոր դեպքերն էլ «առիթի» նշանակություն չեն ստանում»։ Երրորդ. «Երբ կան հիմնական պատճառներ, «առիթ» կամ «պատրվակ» երբեք չեն պակասի»։ Չորրորդ. «Երբ կան հիմնական պատճառներ, դրանց դեմ կռվող բոլոր միջոցները ոչ միայն վնասակար չեն կարող լինել, այլ միանգամայն անհրաժեշտ հակակշիռ պիտի համարվեն»։ Այս դրույթները ցույց են տալիս, որ պատմական գործընթացներն ունեն ինքնուրույն դինամիկա, որը կախված չէ առանձին իրադարձություններից, և ընդգծում են, որ իրական պատճառներն ու հետևանքները հաճախ տարբերվում են այն պարզեցված կապերից, որոնք տարածված են ամբոխային մտածողության մեջ։

Նույն տրամաբանությամբ նա նշում է, որ «Երբ չկան հիմնական պատճառներ, նույնիսկ խոշոր դեպքերն էլ «առիթի» նշանակություն չեն ստանում»։ Այսինքն՝ արտաքին ցնցումները չեն կարող ստեղծել այն, ինչի համար հիմք չկա։ Սակայն առավել կարևոր է նրա երրորդ դրույթը. «Երբ կան հիմնական պատճառներ, «առիթ» կամ «պատրվակ» երբեք չեն պակասի»։ Այս միտքն ուղղակիորեն հակադրվում է այն մտածողությանը, որը կոչ է անում զսպվածության՝ «առիթ չտալու» համար։ Միքայելյանը ցույց է տալիս, որ նման մոտեցումը հիմնված է իրականության սխալ ըմբռնման վրա։ Եթե ճնշող ուժն ունի նպատակ և դրդապատճառներ, ապա նա միշտ կգտնի պատրվակ իր գործողություններն արդարացնելու համար։ Հետևաբար, պայքարից հրաժարվելը չի կանխում վտանգը, այլ ընդամենը վերացնում է դիմադրությունը։

Այս տեսությունը Քրիստափորի համար դառնում է հիմնավորում՝ հեղափոխական պայքարի անհրաժեշտությունը փաստելու համար։ Նա չի ներկայացնում պայքարը որպես ցանկալի կամ նախընտրելի տարբերակ, այլ որպես անխուսափելի հետևանք։ Հայ ժողովուրդը, նրա ձևակերպմամբ, կանգնած էր «կամ անպայման բնաջնջում… կամ կյանք» երկընտրանքի առջև։ Այս պատկերացումը վերացնում է միջանկյալ լուծումների պատրանքը և ցույց է տալիս, որ պայքարը բխում է գոյության պահանջից։ Նա մերժում է այն գաղափարը, թե կարելի է հասնել ազատության առանց դիմադրության՝ դա համարելով պատմական փորձով չհաստատված մոտեցում։

Նրա համար պայքարն ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական հիմք։ «Որևէ ազգ պարտավոր չէ անպատճառ հաշտվել ամենադաժան ստրկության հետ»։ Այս միտքը հաստատում է, որ ազատության ձգտումը բնական է և օրինական։ Ազգը, որը հրաժարվում է պայքարից, ոչ միայն կորցնում է իր իրավունքները, այլև վտանգում է իր գոյությունը։ Այսպիսով, պայքարը դառնում է ինքնապաշտպանության ձև, որն արդարացված է ոչ միայն գործնական, այլև բարոյական առումով։

Սակայն Միքայելյանի մտածողությունը չի սահմանափակվում պայքարի անհրաժեշտության հաստատմամբ։ Նա փորձում է նաև սահմանել դրա բնույթը և ռազմավարությունը։ Այստեղ է, որ ձևակերպվում է «Հարատև կռվի» տեսությունը։ «Հարատև կռիվ, հաճախ և երկար ժամանակ գուցե անհաջող, չնայած երբեմն նույնիսկ իր լայն ծավալի. ահա թե ուր է մեր փրկության բանալին։ Պահպանենք, շարունակենք կռիվը, որպեսզի լայնանա, ընդարձակվի և ընդարձակվելով հարատևի. ահա դեպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը։ Չշեղվենք այդ ճանապարհից, որ պատճառների և հետևանքների կապակցությամբ ունի պատմության մեջ հաստատված օրենքի ուժ: Չշեղվենք այդ միակ ճանապարհից, որ սփռված է հուսատու ապագայի գրավիչ ծաղիկներով»։ Այս միտքը կտրուկ հակադրվում է արագ հաղթանակների սպասման տրամաբանությանը։ Քրիստափորի համար պայքարը գործընթաց է, որը պահանջում է ժամանակ, համառություն և կազմակերպվածություն։

Նա նաև կարևորում է այն, որ պայքարը չի կարող լինել անսխալ։ Հետադարձ գնահատականները, ըստ նրա, հաճախ անարդար են, որովհետև դրանք անտեսում են այն պայմանները, որոնցում կայացվել են որոշումները։ «Հեշտ է… դեպքերը տեղի ունենալուց հետո «քննադատի» դերի մեջ մտնել»։ Այս դիտարկումը կարևոր է, որովհետև այն պաշտպանում է շարժումն անիրատեսական սպասումներից և ընդունում է, որ սխալներն անխուսափելի են ցանկացած կենդանի գործընթացում։

Քրիստափոր Միքայելյանի այս ամբողջ համակարգը հիմնված է պատմական ռեալիզմի վրա։ Նա չի կառուցում իր տեսություններն իդեալական պատկերացումների վրա, այլ իրականության, որքան էլ այն դաժան լինի։ Նա չի փորձում մխիթարել կամ խաբել հասարակությանը, այլ ստիպում է նրան տեսնել իր վիճակը և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այս մոտեցումն է, որ նրա գաղափարները դարձնում է արդիական նաև այսօր։

Գալով մեր օրեր՝ Արցախի կորստից հետո, հայկական հանրության և քաղաքական դաշտում ձևավորվել է մի դիսկուրս, որը զգալիորեն հիշեցնում է այն «ամբոխային տրամաբանությունը», որի դեմ պայքարում էր Քրիստափորը։ Տարածվում է այն միտքը, թե մեր բոլոր խնդիրների պատճառն Արցախն է, թե ազգային պայքարը մեզ բերել է աղետի, և թե խաղաղության հասնելու համար պահանջատիրական պայքարից հրաժարվելն անհրաժեշտ և պարտադիր պայման է։ Այս մոտեցումը կառուցված է նույն սխալ տրամաբանության վրա՝ արտաքին երևույթը ներկայացնելով որպես պատճառ, անտեսելով խորքային գործոնները։

Եթե կիրառենք Միքայելյանի մեթոդաբանությունը, ապա պարզ կդառնա, որ Արցախի հարցը չէր կարող լինել մեր խնդիրների հիմնական պատճառը։ Այն ինքնին արդյունք էր պատմական և աշխարհաքաղաքական հանգամանքների ազդեցությամբ ձևավորված պայմանների։ Այս պայմանները շարունակում են գործել նաև այսօր, և դրանց անտեսումը չի կարող բերել իրական լուծումների։ Եթե գոյություն ունեն խորքային պատճառներ՝ կապված ուժային հարաբերակցության, աշխարհաքաղաքական շահերի և տարածաշրջանային հակասությունների հետ, ապա դրանցից հրաժարվելը չի վերացնում վտանգը։

Նույն կերպ, «առիթ» հասկացության շուրջ նրա վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ, որ նույնիսկ եթե հայ ժողովուրդը հրաժարվի իր ազգային պահանջներից, դա չի կանխի նոր սպառնալիքները։ «Երբ կան հիմնական պատճառներ, «առիթ» կամ «պատրվակ» երբեք չեն պակասի»։ Այս միտքը հատկապես արդիական է այսօր, երբ հասարակությանը փորձում են համոզել, որ զիջումները կարող են ապահովել խաղաղություն։ Սակայն Միքայելյանի տրամաբանությամբ՝ նման մոտեցումը հիմնված է իրականության սխալ ըմբռնման վրա։

Այս իրավիճակում Քրիստափորի «Հարատև կռվի» գաղափարը ստանում է նոր նշանակություն։ Այն չի սահմանափակվում զինված պայքարով, այլ ներառում է բոլոր այն միջոցները, որոնց միջոցով կարելի է պաշտպանել ազգային շահերը։ Դա կարող է լինել դիվանագիտական գործունեություն, միջազգային հարթակներում պայքար, մշակութային ինքնության պահպանում, տնտեսական ամրապնդում։ Սակայն այս ամենի հիմքում պետք է լինի նույն սկզբունքը՝ չհրաժարվել պայքարից և չհաշտվել պարտության հետ։

Հայկական հանրությունը և քաղաքական դաշտը պետք է հասկանան վերաջապես, որ Հայաստանի պետականության և ինքնիշխանության պահպանումը հնարավոր չէ առանց քրիստափորյան մտածողության։ Ազգը, որը հրաժարվում է իր իրավունքներից և ազգային պահանջներից, կորցնում է նաև իր ապագան։ Խաղաղությունը, որը կառուցվում է զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու վրա, չի կարող լինել կայուն, քանի որ այն չի վերացնում հակասությունների խորքային պատճառները։ Միքայելյանի տեսությունները հստակ ցույց են տալիս, որ իրական անվտանգությունը և պետության ուժը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ կա հաստատակամ կամք և պատրաստակամություն՝ պաշտպանելու ազգային շահերը, պահպանելու պետականությունը և ապահովելու ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը։

Այսպիսով, Քրիստափոր Միքայելյանի գաղափարները ներկայացնում են ոչ միայն պատմական վերլուծություն, այլև քաղաքական ուղեցույց։ Դրանք մեզ սովորեցնում են տարբերել իրական պատճառները մակերեսային երևույթներից, չտրվել ամբոխային մտածողությանը և հասկանալ պայքարի անհրաժեշտությունը։ Նրա «Ամբոխային տրամաբանության» և «Հարատև կռվի» տեսությունները մնում են արդիական նաև այսօր՝ որպես գործիքներ, որոնց միջոցով կարելի է գնահատել մեր իրականությունը և ընտրել ճիշտ ուղին։

Այդ ուղին, ինչպես ցույց է տալիս նրա ամբողջ մտածողությունը, չի կարող լինել հանձնվողականության և հարմարվողականության ճանապարհը։ Այն պահանջում է գիտակցված, կազմակերպված և երկարատև պայքար՝ ուղղված ազգային շահերի պաշտպանությանը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի պետականության ամրապնդումը, հայ ժողովրդի ազատ և անկախ գոյությունն ու ստեղծել այն պայմանները, որոնցում հնարավոր կլինի իրական զարգացում և անվտանգություն։ Եվ որքան էլ դժվար լինի Քրիստափորի ուրվագծած ճանապարհը, այն մնում է միակ իրատեսականը, որովհետև հիմնված է ոչ թե ցանկությունների, այլ պատմության օրենքների վրա։

Արամ Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 3 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company