ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը սահմանում է անիրատեսական նպատակներ 2050 թվականի համար՝ իր հեռանալուց երկար ժամանակ հետո

31 Մարտ 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս մոլորեցրել է հայ հասարակությանը՝ կեղծ խոստումներ տալով 2018 թվականին իշխանության գալուց ի վեր։

Իր աթոռը պահելու համար Փաշինյանը օգտագործել է հետևյալ երեք հնարքները.

1․ Խոստանալ դյուրահավատ ժողովրդին պայծառ ապագա՝ օգտագործելով «Ապագա կա» կարգախոսը։

2․ Օգտագործել միամիտ հասարակության կույր վստահությունը՝ տալով կեղծ խոստումներ։

3․ Մեղադրել նախկին ղեկավարներին իր բոլոր սխալների և երկրի ներկայիս խնդիրների համար, թեպետ նա արդեն ութ տարի իշխանության ղեկին է։

Ամեն անգամ, երբ որևէ մեկը մատնանշում է նրա սխալներն ու մոլորեցնող խոստումները, Փաշինյանը կամ ժխտում է, թե երբևէ նման հայտարարություն է արել, կամ էլ խուսափում է հարցից։ Նրա արդարացումը հետևյալն է՝ քանի որ ժողովուրդն ընտրել է նրան, նա կարող է անել ինչ ուզում է, թեև երբեք իր ընտրողներին չի ասել, որ պատրաստվում էր Արցախը հանձնել Ադրբեջանին և զիջել Հայաստանի տարածքների մի մասը թշնամի պետությանը։

Քանի որ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին, Փաշինյանը կրկին զբաղված է հասարակությանը մոլորեցնելով։ Նա և իր նախարարները չափազանցնում են իրենց նվաճումները և գործում այնպես, կարծես Հայաստանը գոյություն չի ունեցել մինչև 2018 թվականը, երբ նրանք եկան իշխանության։

Հասարակությանը խաբելու նպատակով Փաշինյանը 2020 թվականին նկարագրեց, թե ինչպիսին կլինի իր երևակայական Հայաստանը 2050 թվականին՝ լավ գիտակցելով, որ այդ ժամանակ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր կուսակցությունը չեն լինի։ Նա այդ ծրագիրն անվանեց «Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մինչև 2050 թվականը»։

2050 թվականի նրա ծրագիրը ոչնչով չի տարբերվում նրա մյուս կեղծ խոստումներից։ Ըստ հայտնի ասացվածքի՝ «Եթե մեկ անգամ ինձ խաբես՝ ամո՛թ քեզ, եթե երկրորդ անգամ խաբես՝ ամո՛թ ինձ»։ Հայաստանի քաղաքացիները վերջապես պետք է արթնանան և հասկանան, որ անկարող, բայց խորամանկ ղեկավարն անընդհատ խաբում է իրենց։

Ահա Փաշինյանի 18 անիրատեսական նպատակների ցանկը, որոնք պետք է իրականացվեն մինչև 2050 թվականը.

– «Հայաստանի բնակչությունը հասցնենք 5 միլիոնի։
– Ստեղծենք 1 500 000 աշխատատեղ։
– Հաղթահարենք աղքատությունը աշխատանքով։
– 20-ապատկենք Հայաստանի համախառն ներքին արդյունքը։
– Յոթնապատկենք ﬕջին աշխատավարձը։
– Առողջ ապրելակերպը դարձնենք ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցնենք 90 տարվա։
– 1 շնչի հաշվով ունենանք աշխարհի աﬔնամարտունակ բանակը։
– Ունենանք աշխարհի ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։
– Սովորելը դարձնենք ազգային կենսակերպ։
– Բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում ունենանք առնվազն 3 բուհ։
– Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։
– Ունենանք 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ։
– Ունենանք առողջ շրջակա ﬕջավայրով, կլիմայադիմակայուն և էներգաարդյունավետ Հայաստան:
– Կրկնապատկենք Հայաստանի անտառածածկ տարածքները։
– Նվաճենք 25 օլիմպիական ոսկե ﬔդալ։
– Ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնենք Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր։
– Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։
– Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնենք տարեկան 15 ﬕլիոնի»։

Այս 18 նպատակներից շատերն անիրագործելի են։ Փաշինյանի հայտարարությունից հետո վեց տարիների ընթացքում գրեթե որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Թեև անձնական կամ ազգային նպատակներ ունենալու մեջ սխալ բան չկա, դրանց հասնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1․ Սահմանել իրատեսական նպատակներ՝ հաջողության ողջամիտ հավանականությամբ։ Բեմ բարձրանալու և մտքին եկածն ասելու փոխարեն, անհրաժեշտ է նախապես կատարել խորքային ուսումնասիրություն՝ նախքան պատահական ու չմտածված հրապարակային հայտարարություններ անելը։

2․ Հանձնարարել մասնագետներին մշակել մանրամասն, իրատեսական և իրագործելի գործողությունների ծրագիր: Կառավարության ղեկավարը նախ պետք է խորհրդակցի տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ մշակելու երկրի ճանապարհային քարտեզը՝ ներկայից հասցնելու ցանկալի ապագա։

3․ Նշել ժամանակացույց և աստիճանական միջանկյալ նշաձողեր։ Բավարար չէ պարզապես հայտարարել, թե ինչի եք ուզում հասնել մինչև 2050 թվականը։ Կառավարությունը պետք է ունենա մանրամասն ծրագիր, որը կսահմանի յուրաքանչյուր տարվա ընթացքում ձեռնարկվելիք քայլերը մինչև 2050 թվականը։

4․ Ազգային առաջնահերթությունների սահմանման գործընթացում պետք է ներառել հասարակությանը։ Վարչապետը չպետք է անտեսի ժողովրդի կամքը և միանձնյա որոշի, թե ինչն է լավագույնը քաղաքացիների համար։ Նա պետք է յուրաքանչյուր մարզում կազմակերպի տեղական համաժողովներ՝ հարցնելու հանրությանը, թե ինչ են ցանկանում, որ իրականացվի մինչև 2050 թվականը։ Կառավարությունը նաև պետք է անցկացնի հասարակական հարցախույզեր՝ քաղաքացիների հետաքրքրությունների վերաբերյալ վստահելի տվյալներ ստանալու համար։

5․ Ամենակարևորը՝ ապահովել կարողունակ ղեկավարություն հենց հիմա։ Նախքան 2050 թվականի կամ նույնիսկ 2026 թվականի մասին մտահոգվելը, երկրին անհրաժեշտ է ունակ ղեկավար։ Հայաստանի քաղաքացիներն այս հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հնարավորություն ունեն որոշելու, թե ներկայումս ով կարող է լավագույնս ղեկավարել երկիրը։ Հակառակ դեպքում, 2050 թվականին նրանք գուցե այլևս երկիր չունենան։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company