ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Քառեակին Առաքելութիւնը

01 Ապրիլ 2026

Միացեալ Նահանգներ – Իրան թէական համաձայնութեան մասին ամերիկեան յայտարարութիւնները կը շարունակուին: Նախագահ Թրամփ նոյնիսկ հրապարակուած ժամկէտէն առաջ հաւանական կը նկատէ գործարքը: Առընթեր կ՛արծարծուին միջազգային ներգրաւուածութեան եւ Հորմուզի նեղուցի օգտագործման նոր ձեւաչափերու եւ դրոյթներու մասին նախագիծեր:

Իրանեան կողմը նոյն խանդավառութիւնը չի ցուցաբերեր անշուշտ եւ կը պահանջէ երաշխիքներ կրակի դադրեցումին համար, կառչած կը մնայ նեղուցի օգտագործումը թշնամի պետութիւններուն չարտօնելու սկզբունքին:

Ընդհանուր այս համապատկերին մէջ դիտարժան են նոր միաւորի ուրուագծման նախադրեալները: Խօսքը կը վերաբերի Եգիպտոսին, Փաքիստանին, Սէուտական Արաբիոյ եւ Թուրքիոյ, որոնք կը բանակցին ռազմավարական դաշինք ստեղծելու սկզբունքներուն շուրջ:

Տեսքով ռազմավարական ինքնուրոյնութիւն առաջադրող միաւոր կը ձգտի ըլլալ այս քառակողմ ձեւաչափը, որ պիտի առաջադրէ ճգնաժամային պայմաններուն մէջ տնտեսական նոր միջանցքներու կառուցումը: Կը մեկնաբանուի այնպէս, որ այս ձեւաչափի կայացման պարագային, կը ձեւաւորուի Միջին Արեւելքի եւ հարաւային Ասիոյ մէջ նոր ուժային բեւեռ` Ուաշինկթընի եւ Փեքինի միջեւ:

Պէտք չէ աճապարել ընդունելու համար շրջանառուող այս մեկնաբանութիւնը: Փորձենք պարզել այս երկիրներուն հանգամանքները, յարաբերակցաբար ընթացող պատերազմին:

Չորսն ալ միջնորդական առաքելութիւն իրականացնելու փորձեր կատարած են եւ կը շարունակեն կատարել: Ասոնցմէ երեքը` Փաքիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան չեն ներքաշուած պատերազմին: Սէուտական Արաբիան ստացած է պատասխան հարուած, ծառայած կամ ծառայեցուած ըլլալով ամերիկեան յենակէտի:

– Փաքիստանին Ուաշինկթընը վերապահած էր միջնորդական հարթակ ըլլալու կարգավիճակ: 15 կէտնոց առաջարկներու թղթածրարը Փաքիստանի միջոցով յղուած էր Թեհրանին, որ նոյն խողովակով պատասխանած էր եւ բանաձեւած իր նախապայմանները:

– Գահիրէի դերը ունի նախադէպ Կազայի պարագային: Իրանի վրայ ազդելու հնարաւորութենէն աւելի, Եգիպտոսին կը տրուի տարածաշրջանին մէջ տնտեսաքաղաքական կայունութեան հաստատման նպաստելու դերակատարութիւն:

– Թուրքիան ամէնէն երկակի խաղցող պետութիւնն է այս շարքին մէջ: Իրեն թոյլատրուած է ՕԹԱՆ-ի անդամ ըլլալով յարաբերութիւններ զարգացնել Ռուսիոյ եւ Իրանի հետ: Ուշագրաւը այն է, որ այլ ուղղութիւններու վրայ մրցող Ռիատն ու Անգարան իրենց տնտեսաքաղաքական ժամացոյցի սլաքները կը համադրեն:

– Սէուտական Արաբիան Ուաշինկթընէն դժգոհ ըլլալու բազմաթիւ պատճառներ ունի: Սակայն յատկապէս անվտանգային ոլորտին մէջ այնքան խոր կապեր կան Միացեալ Նահանգներու հետ, որ տարակուսելի է ինքնուրոյն միաւորի մը` առանցքային կէտ ըլլալու երեւոյթը:

Անշուշտ շատ հանգամանքներ կան տակաւին կապուած այս քառեակին հետ, թէ՛ փոխյարաբերութիւններու եւ թէ՛ հակամարտող կողմերուն հետ իրենց այսօրուան դիրքորոշումներուն առումով:

Հիմա վերադառնանք Ուաշինկթընի առաջ մղած գործարքի նախագիծին: Շրջանառուող տեղեկութիւններ կը խօսին նոյնիսկ ցամաքային գործողութիւններէ հրաժարումի եւ վերահսկողական նոր համակարգ հաստատելու մօտեցումին մասին:

Վերահսկողական համակարգը ըստ ձեւի միջազգային պիտի ըլլայ եւ ոչ թէ զուտ ամերիկեան: Ահա այստեղ է, որ տարածաշրջանային այս քառեակը կ՛առաջադրէ ռազմավարական նոր դաշինք: Որքան ալ ձեւաւորուող այս դաշինքին մասին տրուի ինքնուրոյն բնութագիր կամ տարածաշրջանային բեւեռ ըլլալու հանգամանք, դժուար է ընկալելը, որ այս քառեակը կը կազմուի Ուաշինկթընի վերահսկողութենէն դուրս: Ի վերջոյ այս գործընթացը կը տեղաւորուի Հորմուզի միջազգային վերահսկողական գործիքակազմի հաստատման առաջադրանքին հետ: Շարունակելով տրամաբանութիւնը` ցամաքային գործողութիւններէ հրաժարում, միջազգային վերահսկողութեան հաստատում:

Մինչ այդ, սակայն, զուգահեռ սպառնալիքները կը շարունակուին: Միացեալ Նահանգներու պաշտպանութեան նախարարը հզօրագոյն հարուածներով կը սպառնայ Իրանին, եթէ չբանակցի եւ չհամաձայնի: Մինչ ամերիկեան ուժերը կը համալրուին շրջանին մէջ. բանակցելու ճնշամիջոցները սաստկացնելու համար:

Քառեակը նոր առաքելութիւն կը ստանձնէ երեւութապէս: Քառեակին նոր առաքելութիւն կը տրուի ըստ էութեան:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company