ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի հարցը՝ օրակարգում

20 Ապրիլ 2026

Արցախի հարցը շարունակվում է համահայկական ազգային ուժերով միջազգային օրակարգում պահվել։ Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովը կարևոր մեկնակետ էր այս առումով։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած 150 պատվիրակների թվում էր նաև Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը։ ԱՀ իշխանություններն, Արցախի հայաթափումից ի վեր, առաջին անգամ հնարավորություն ունեցան ներկայացնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերը։ Խորհրդաժողովին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Վեհափառի ուղերձներում կարևորվեց Սփյուռքի համախմբումը ազգային օրակարգերի շուրջ, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության շուրջ, վերադարձի իրավունքի, հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ մեկտեղելով ջանքերը։

Խորհրդաժողովը կարևոր արձանագրումներ արեց Արցախի ժողովրդի իրավունքների պայքարի շուրջ։ Վերահաստատեց համահայկական ուժերի համախմբումը միջազգային օրակարգում պահելու Արցախի հարցն ու տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման պայքարը, Արցախի վտանգված մաշկութային և հոգևոր արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Կարևորեց գերիների անհապաղ ազատ արձակման հարցի հետապնդումը։ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացման ուղղված աշխատանքները։
Արցախի պետական կառույցների գործունեության լիարժեք աջակցությունը։
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության և ընկերային-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները։

Արցախի պատվիրակությունն առիթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքների հարցերն ու Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ միջազգային ճնշումներ գործադրելու անհրաժեշտությունը։
Ներկա հանգրվանում, երբ ՀՀ իշխանությունները հրաժարվում են արցախցիների իրավունքների համար պայքարից, շատ կարևոր է համակարգված և շարունակական աշխատանքը Սփյուռքի ներուժով և ազգային կառույցների ջանքերով Արցախի իշխանություններին հնարավորություն տալու ներկայացնելու միջազգային տարբեր հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերը։

Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցներն իրենց անխոնջ աշխատանքով շարունակում են բարձրաձայնել արցախցիների ձայնը, սակայն ՀՀ իշխանությունների մերժողական քաղաքականությունը գլխավոր արգելքն է հանդիսանում այս կարևոր ջանքերի։ Ուստի, հունիսի 7-ը կարևոր է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի պայքարի համար։

«Ապառաժ»-ի խմբագրական

20 ապրիլ, 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company