ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Այս այցելությունն ապացուցեց, որ մենակ չենք

22 Ապրիլ 2026

2026 թ-ի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացել է Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողով, որին իր մասնակցությունն է ունեցել Արցախի պատվիրակությունը:

Ֆրանսիա կատարած այցի շուրջ «Ապառաժ»-ի թղթակից Կարինե Բախշիյանը զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի հետ:

-Նախևառաջ պետք է ասել, որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունից հետո դա առաջին պաշտոնական այցն էր Արցախի իշխանությունների մակարդակով։ Հիմնական նպատակը Սփյուռքի համախմբման ու զորաշարժին նվիրված խորհարդաժողովին մասնակցելն էր։ Մեր պատվիրակության կազմում էին ԱՀ ԱԺ նախագահ, ԱՀ Նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ Մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ Արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։ Հանդիպումներին ուղեկցել են Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:

Խորհրդաժողովը համախմբել է աշխարհի 17 երկրներից ժամանած շուրջ 150 մասնակիցների։ Արցախի հիմնահարցի շուրջ, բացման խոսքով հանդես է եկել Աշոտ Դանիելյանը՝ շեշտելով այն, որ Արցախի էջը փակված չէ, և դա միայն խոսքեր չեն, այլ անշրջելի պարտավորություն։ Արցախի հարցը պետք է պահվի օրակարգում, թե՛ միջազգային հարթակներում, թե՛ հայկական իրականության մեջ։ Բնականաբար, քննադատվեց ՀՀ իշխանությունների կեցվածքն Արցախի հարցի վերաբերյալ։ Ժողովի բոլոր մասնակիցները միահամուռ աջակցություն հայտնեցին Արցախի հարցը օրակարգում պահելու շուրջ։ Այդ կապակցությամբ խորհրդաժողովն ունեցավ իր եզրակացությունը, որն արտացոլվեց իր եզրափակիչ հայտարարության մեջ։

—Ի՞նչ հանդիպումներ եք ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու համայնքային շրջանակների հետ։

-Խորհրդաժողովից հետո մեր պատվիրակությունը շարունակեց իր աշխատանքները Ֆրանսիայում։ Հանդիպումներ ունեցանք Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի և Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ և Լեռնային Ղարաբաղի

միջազգային տեղեկատվական խմբի փոխնախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազի հետ։ Օրակարգում էին Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը, ինչպես նաև Արցախ վերադարձի հարցը։ Հատկանշական էր, որ պատգամավորները հիասթափված էին Հայաստանի իշխանությունների Արցախի հարցի հանդեպ ունեցած կեցվածքից։

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։

Շեշտվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

Հանդիպում ենք ունեցել համայնքային ղեկավարության հետ։ Փարիզ քաղաքի փոխքաղաքապետին, նախկին քաղաքապետին շնորհակալություն ենք հայտնել Արցախի շրջափակման ժամանակ հումանիտար օգնություն ուղարկելու համար, որը, սակայն, Ադրբեջանի կողմից չթույլատրվեց մուտք գործել Արցախ։

Հանդիպեցինք նաև Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետի հետ․ շատ ջերմ ընդունելության արժանացանք։ Ալֆորվիլը քույր քաղաք է Արցախի Բերձոր քաղաքի հետ։ Արցախյան 44 օրյա պատերազմի օրերին քաղաքապետարանի շենքում ծածանվում էր Արցախի դրոշը։ Արֆորվիլի քաղաքապետը ծրագրում է մոտ ապագայում քույր քաղաքի հուշագիր ստորագրել Գյումրի քաղաքի հետ։

Հանդիպեցինք նաև Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի անդամներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ։ Արա Թորանյանը մեզ ընկերակցում էր Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած այցելության ժամանակ։ Հանդիպել ենք նաև «Երկիր և մշակույթ», « Սատար Արցախի» կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Առիթ ենք ունեցել նաև հանդիպելու ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և խոսել Արցախի ժողովրդի իրավունքների մասին:

-Արցախի պատվիրակությունը Ֆրանսիայից մեկնեց Բելգիա։ Ինչպիսի՞ աշխատանքներ տարվեցին այնտեղ․․․

-Ճամփորդության երկրորդ մասը Բրյուսելում էր։ Ապրիլի 14-ին Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի (ԵԺԿ խմբակցություն) և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական դաշինքի փոխնախագահ Յանիս Մանիատիսի հետ:

Քննարկումներում անդրադարձ արվեց Արցախի ժողովրդի առջև ծառացած կարևոր մարդասիրական և քաղաքական մարտահրավերներին։ Մեր պատվիրակությունը վերահաստատեց Արցախի ձայնը միջազգային հարթակներում լսելի դարձնելու անհրաժեշտությունը։ Արծարծվեց Արցախի վերադարձի իրավունքի և գերիների ազատ արձակման հարցերը։

Հյուրընկալվել ենք նաև Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային «Հայ Տունը» կենտրոնում, որը գտնվում է Բրյուսելում։ «Հայ Տունը» վերահաստատել է իր հանձնառությունն Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով, որ մշակույթի պահպանումը անբաժանելի է ինքնության, արժանապատվության և հիշողության իրավունքից։

Հայկական համայնքը մտահոգված էր ՀՀ առաջիկա ընտրությունների, Արցախի հարցի, Արցախի ժողովրդի կարգավիճակի մասին։

-Որքանո՞վ եք կարևորում տեղահանությունից հետո Արցախի իշխանությունների նման ձևաչափով այցելությունները։

— Այս այցելությունը բավականին կարևոր եմ համարում, առանձնապես, երբ Արցախի բռնի տեղահանությունից հետո առաջին անգամ է Արցախի պատվիրակությունը ներկայանում․ թե՛ միջազգային հարթակներում, թե՛ Սփյուռքում։ Մենք ցույց տվեցինք, որ Արցախի հարցը փակված չէ։ Անկախ ամեն ինչից, Արցախի իշխանությունները գոյություն ունեն և փորձում են գործնական աշխատանքներ տանել Արցախի հարցը չմարելու ուղղությամբ։ Մենք կանենք հնարավորը, որ Արցախի ժողովրդի իրավունքները երբեք չանտեսվեն։ Կարևոր եմ համարում, որ Հայ Դատի գրասենյակների և սփյուռքահայ ու այլազգի բարեկամների շնորհիվ այս աշխատանքները շարունակվեն։ Պետք է միջազգային օրակարգի վրա պահել Արցախի իրավունքների և գերիների ազատման հարցերը։

Միաժամանակ այս այցելությունն ապացուցեց, որ մենակ չենք․ ունենք բարեկամներ, ովքեր պատրաստ են մեզ հետ միասին պայքարելու։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company