ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Մեր պայքարի ջահը երբեք չի’ հանգչելու

23 Ապրիլ 2026

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը Հանրապետության հրապարակում՝ Ջահերով երթի մեկնարկից առաջ․

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երիտասարդներ,

Այսօր՝ Հայոց Ցեղասպանությունից 111 տարի անց, մենք կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։

111 տարի առաջ մեզ ցանկանում էին բնաջնջել՝ փորձելով ոչնչացնել մեր ինքնությունը։ Ուզում էին, որ մենք մոռանանք մեր խորհրդանիշները, չխոսենք հայերեն, չերգենք մեր երգերը, չունենայինք մեր եկեղեցիներն ու դպրոցները և ուրանանք մեր պատմությունը։

Հայոց Ցեղասպանությունը մեր հազարամյա պատմության մեջ մեր տեսակի դեմ իրականացված ամենասարսափելի և ամենազազրելի հարձակումն էր, որը մեր ժողովուրդը ապրեց, բայց կարողացավ իր մեջ ուժ գտնել վերականգնվել ու պետականություն կառուցել։

Հայկ Նահապետից մինչև Ավարայր, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ՝ մեր պայքարի գլխավոր նպատակը եղել է պահել մեր ինքնությունը՝ մնալ հայ։ Իսկ այսօր՝ ավելի քան մեկ դար անց, մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով։
Նպատակը նույնն է՝ ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը։

● Մեզ ստիպում են չոգեշնչվել Արարատով։
● Մեզ ստիպում են մոռանալ Արցախը և այնտեղ կատարված ոճիրը։
● Մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։

Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում ոչնչացվում են մեր եկեղեցիները, երբ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում, երբ փաստացի շարունակվում է ցեղասպանական քաղաքականությունը և այս ամեն ինչը արվում է այս շենքում նստած հանցագործի՝ Փաշինյանի մասնակցությամբ և մեղսակցությամբ:

Մեզ համատեղ ուժերով սպառնում են, որ հրաժարվենքլ մեր իրավունքներից։ Բայց մենք գիտենք պատմության դասը.

Նա ով հրաժարվում է անցյալից, կորցնում է իր ապագան։

Նա, ով զիջում է հայրենիքի մի մասը՝ հույսով, որ կփրկի մնացյալը, թշնամուն է տալիս մեզ բնաջնջելու հնարավորություն։

Նա, ով լռում է սեփական սրբավայրերի ավերման մասին, լռությամբ դառնում է գործիք ՝ ինքնության դեմ պայքարում։

Նա, ով փորձում է սիրաշահել թշնամուն՝ ուրանալով նահատակների արյունը, կորցնում է դաշնակիցների հարգանքը և մնում մեն-մենակ ոճրագործի դեմ։

Նա, ով հավատում է, թե ինքնության հաշվին կարելի է անվտանգություն գնել, ստանում է նոր գաղթի ճանապարհ։

Իսկ որն է այս ամենին մեր պատասխանը։ Մեր պատասխանը հստակ է՝

Չենք հրաժարվելու մեր պատմությունից

Չենք ուրանալու մեր անցյալը

Թույլ չենք տալու շարունակվի այս ուրացման քաղաքականությունը:

Արարատը մեզ համար վտանգ չէ, այլ ոգեշնչման աղբյուր

Ազգային հզոր բանակ ունենալը պատերազմի հրավեր չէ, այլ խաղաղության միակ իրական երաշխիք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը պահանջում ենք ոչ միայն անցյալի , այլ նաև այսօրվա և ապագայի համար։ Եթե աշխարհը չի ճանաչում երեկվա ոճիրը, դա լեգիտիմություն է նոր ոճիրների համար: Ցեղասպանության ուրացումը կանաչ լույս է նոր ցեղասպանության համար: Հետևաբար սատարել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նշանակում է սատարել և պաշտպանել մեր անվտանգությունը։

Սիրելի երիտասարդներ,

Ուրեմն ջահերով այս երթը պատասխանն է մեզ պարտադրվող ուրացմանը, նահանջին ու լռությանը:

Մենք ասում ենք՝ հաշտ չենք այս իրավիճակի հետ.

Չենք պատրաստվում զիջել մեր իրավունքները :

Չենք պատրաստվում նորից հանձնվել Թուրքիայի ու Ադրբեջանի գթասրտությանը, որովհետև տեսել ենք դրա արդյունքները:

Մենք ասում ենք՝ Թուրքիան շարունակում է Հայաստանը պահել շրջափակման մեջ, Թուրքիան է փակել հայ-թուրքական սահմանը, և հենց Թուրքիան էլ պետք է բացի սահմանը, առանց որևէ նախապայմանի։

Մեր անցյալը, մեր թափած արյունը, մեր պատմությունը բանակցության և սակարկման առարկա չէ։

Մենք ասում ենք՝ Մենք ցեղասպանությունից հետո ոտքի կանգնած, պետություն ենք և ժողովուրդ, ուրեմն կարող ենք շրջել և պարտավոր ենք շրջել ամոթի ու խարանի այս էջը:

Մենք Սարդարապատ հաղթած ժողովուրդ ենք, ուրեմն կարող ենք հաղթահարել նաև այս դժվարությունները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այս պայքարը մղում ենք բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրություններից, որովհետև ոճրագործը ցեղասպանություն իրականացնելիս կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություններ հաշվի չի առնում:

Ուրեմն հանուն մեր նահատակների, հանուն մեր հերոսների, բայց նաև մեր զավակների և ապագա սերունդների՝

մենք պետք է ոտքի կանգնենք , միասնական ջանքերով մերժենք այս պառակտումը, ուրացումն ու դավաճանությունը և կառուցենք անվտանգ ու մրցունակ Հայաստան, որը տեր կկանգնի իր ինքնությանը , ինքնիշխանությանը, իր ժողովրդի հավաքական իրավունքներին և իր պետության տարածքային ամբողջականությանը:

Ուրեմն պայքար, աննահանջ պայքար

Մեր պայքարի ջահը երբեք չի’ հանգչելու։

 

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company