ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Խորհրդաժողովը եկավ ցույց տալու, որ պայքարելու մեր որոշումը եւ կամքը կա

06 Մայիս 2026

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

–Պարոն Կարապետյան, Փարիզում տեղի ունեցավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով։ Սա ի՞նչ է ենթադրում՝ Սփյուռքն ակտիվանո՞ւմ է եւ համահայկական կարեւոր հարցերը շարունակում է պահել ուշադրության կենտրոնո՞ւմ։

-Կարծում եմ՝ երկար տարիներ անց առաջին անգամ էր, որ Սփյուռքում նման խորհրդաժողով տեղի ունեցավ՝ 26 երկրներից մոտավորապես 150-160 մարդ էր ներկա։ Խորհրդաժողովը կուսակցական կամ հատվածային բնույթ չուներ, ազգային գործիչներ էին ներկա, որոնք ակտիվ են իրենց համայնքներում։ Նպատակն էր, որպեսզի համասփյուռքյան ու համահայկական երանգ տրվեր։

Կար ընդհանուր կոնսենսուս, որ Սփյուռքը պետք է շարունակի ակտիվանալ, որպեսզի մեր պետության կողքին լինի այս դժվարին ժամանակաշրջանում, որն ապրում ենք։ Եղան առաջարկներ, եղան քննարկումներ, մատնանշվեցին սխալները, հայտարարությունը բավական խոսուն էր։

Ես իմ խոսքում անդրադարձա, որ հիմնական խնդիրն այն է, թե ինչ կլինի հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Դա իմ եւ ընդհանրապես մյուսների համար շատ հիմնական հարց է, որովհետեւ այս իշխանությամբ մենք իբրեւ ժողովուրդ տեղ չենք հասնի։ Արտաքին գետնի վրա ամեն ինչ հանձնվում է, իսկ ներքին գետնի վրա իրավիճակը օրեցօր վատթարանում է՝ մենք ականատես եղանք, թե ինչ խայտառակ շոու եղավ ապրիլի 24-ի հաջորդ օրը։ Այսինքն՝ այս երեւույթները մեր ժողովրդին պատիվ չեն բերում, պետք է վերջանան։ Սա էր ընդհանուր կոնտեքստը՝ եթե Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր լինի, կարող է նոր ասպարեզ բացվել։ Սփյուռքը շատ բան ունի Հայաստանին տալու, իսկ Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել եւ չփորձի իր զանազան լծակներով Սփյուռքը պառակտել, ինչը հաճախ են փորձում անել։ Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այս խորհրդաժողովը հաջողված էր։

–Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե «Սփյուռքում ինչ-որ գրասենյակներ, խմբեր, ակումբներ կան, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել։ Այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն, իրենք Սփյուռքում այլեւս ճնշող փոքրամասնություն են, լուսանցքային կազմակերպություններ են։ Եվ Հայաստանի կառավարությունն այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու եւ ի վերջո ընդհանրապես գործ չի էլ ունենալու»։ Ենթադրվում է, որ նա հենց Հայ դատի գրասենյակները եւ Սփյուռքում հայկական իրավունքների համար պայքարող ակտիվ խմբերին նկատի ուներ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը։

– Հայտնի է, որ պարոն Փաշինյանն իր ասածներն ու կերպարանքը մշտապես փոխում է։ Թող պարոն Փաշինյանը հիշի, երբ 2010 թվականից պատգամավոր էր, քանի՞ անգամ է հանդիպել իմ եւ գրասենյակիս հետ, ինչ խոսքեր էր ասում։ Թող հիշի 2017 թվականը, թե ինչպես էր Ազգային ժողովում գալիս, որ գնայի հետը հանդիպելու ու սուրճ խմելու։ Եվ թող հիշի, որ երբ որպես վարչապետ առաջին անգամ եկավ Բրյուսել, ինչ խոսքեր էր ասում Հայ դատի հանձնախմբի մասին։ Եվ, եթե չգիտի, թող արտաքին գործերի նախարարությանը հարցնի, թե մեր գրասենյակն ու Հայ դատի հանձնախմբերն ինչեր են արել Հայաստանի Հանրապետության պետական շահի համար։ Այդ մասին ԱԳՆ-ն էլ գիտի, ՀՀ դեսպանություններն էլ գիտեն։ Ինչ վերաբերում է մեր գրասենյակին, այն աշխատանքը, որը մենք արել ենք եւ պիտի անենք, պետական շահն է սպասարկում, իսկ նման իշխանության շահերի համար մենք ոչինչ չպետք է անենք։ Բայց պետական շահերի համար պետք է անենք։ Եթե պարոն Փաշինյանն ասում է, որ ինքը պետական շահերով է առաջնորդվում, հասկանալի չէ, թե ինչո՞ւ, երբ կարիք ունի, դիմում է մեզ, երբ կարիք չունի եւ ուզում է նեղ կուսակցական շահեր ապահովել, ասում է, որ չպետք է մեզ հետ աշխատի։ Համենայնդեպս Սփյուռքը հստակ է, պարոն Փաշինյանի պատկերացրած Սփյուռքը չէ։ Սփյուռքը կա, Սփյուռքը միասնական է եւ պատրաստ օգնել Հայաստանին։ Այս շրջանում իր հանձնակատարը՝ Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում է, իր հիմնական պարտականությունը Սփյուռքը պառակտելն է։ Այցելում է Ֆրանսիայի փոքր համայնքներ, մի քանի քաղաքապետերի հանդիպեց, եւ դա մեծ իրադարձություն են ներկայացնում, իբրեւ թե ինքը համայնքների մեջ է։ Նույն օրերին Ֆրանսիայի մեծ քաղաքներում միջոցառումներ եղան հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Իրենք էլ գնում են փոքր համայնքներ՝ ցույց տալով, թե Սփյուռքն իրենց կողմն է։ Բայց բոլորն էլ գիտեն ինչ է կատարվում, ոչ ոքի չեն կարող խաբել այս ձեւով։

–Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են, պառակտում կա՞, ՀՀ իշխանության այս գործելաոճն ազդո՞ւմ է Սփյուռքի աշխատանքի վրա։

-Տպավորություն կա, որ Սփյուռքը հուսալքված է Հայաստանի իրավիճակով, քաղաքական անցուդարձով, եւ, անշուշտ, մեր ազգային հարցերի այսքան հետընթացով։ Բայց խորհրդաժողովը եկավ ցույց տալու, որ պայքարելու մեր որոշումը եւ կամքը կա։ Հուսալքությունից պետք է դուրս գանք, եւ այստեղ շատ կարեւոր է մեր ժողովրդի որոշումը։ Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ կկողմնորոշվի, եւ մեր ապագան պետք է լավ լինի։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company